Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմինի Շնորհաւորական Ուղերձը Հայոց Բանակի 30-ամեակի Առթիւ

0 0
Read Time:1 Minute, 17 Second

30 տարի առաջ` Յունուար 28, 1992-ին, «Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան վերաբերեալ» պատմական որոշումով ազդարարուեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Այն ծնունդն էր մեր արդար պայքարի, մեր պոռթկած արժանապատուութեան` ծառայելու մեր անվտանգութեանն ու պետականութեան ամրապնդմանը:

Հայոց բանակը կոփուեց հերոսական մարտերում` դառնալով հզօր ու մարտունակ: Իւրաքանչիւր հայ հպարտ էր իր բանակով եւ իր զինուորով: Մեզ միացնում էր այն հաստատ համոզումը, որ Հայրենիքի սահմանին կանգնած զինուորը գիտակցում եւ ծառայում է վեհ գաղափարի` ինքն է հայկական պետութեան եւ անվտանգութեան հիմնական երաշխաւորը:

Հայոց բանակն ու Հայոց պետականութիւնն իրենց կայացման ճանապարհին դժուար փորձութիւններով են անցել, արձանագրել հերոսական էջեր, դիմագրաւել եւ շարունակում են դիմագրաւել լրջագոյն մարտահրաւէրներ:

Մեր ժողովրդի եւ բանակի համար այս ծանր օրերին պէտք է գիտակցենք եւ առաջնորդուենք կամքով եւ հաւատով, որ մեր նահանջները ժամանակաւոր են, որ մեր բանակն ու զինուորը իւրաքանչիւրիս անվերապահ զօրակցութեան կարիքն ունեն: Միասնական նուիրումով զօրացնենք մեր ազգային բանակը, սահմանին կանգնած մեր որդիներին հաւատ ու վստահութիւն ներշնչենք սեփական ուժերի եւ վսեմ առաքելութեան նկատմամբ:

Հ․Յ․Դաշնակցութիւնը, լինելով Հայոց բանակի կազմաւորման ակունքներում, մշտապէս սատարել է Հայոց բանակին: Մենք դա գործով ենք ապացուցել` պետականութեան եւ հայ զինուորի կողքին կանգնելով Արցախեան ողջ ազատամարտի, նաեւ 44-օրեայ պատերազմի օրերին: Մենք դա արել ենք անսակարկ, մեր տասնեակ նուիրեալ ընկերների կեանքի գնով, նրանց հերոսական զոհողութիւններով: Այսօր էլ կանգնած ենք հայրենիքի եւ պետականութեան, նրա նուիրեալ գեներալների, սպաների ու զինուորների կողքին եւ թոյլ չենք տայ նսեմացնել մեր ազգի ու պետութեան անվտանգութեան երաշխաւոր Հայոց բանակը, այն էլ` անվտանգային լրջագոյն սպառնալիքներով լի այս ժամանակներում:

Խոնարհում հայ զինուորին:

Շնորհաւոր տօնդ, Հայո՛ց բանակ: Շնորհաւոր տօնդ, հա՛յ ժողովուրդ, անկոտրում կամքով դէպի նոր ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐ:

Հ․Յ․Դ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

Յունուար 27, 2022

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles