ՀԱԿԱՍՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԵՐԿԻՐ ԴԱՐՁԱԾ Է «ԵՐԱԶՈՒԱԾ» ԵՒ «ԵՐԱԶԱՅԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԸ

0 0
Read Time:3 Minute, 19 Second

balian new

Յ. Պալեան
Օգոստոս 23, 2015
Երեւան

Որքան յուզիչ եւ հրապուրող է Հայաստանը երբ Երեւանի լուսաւոր փողոցներու սրճարանները կը հանգչիք եւ իրապէս համով պաղպաղակ կը ճաշակէք, այգիներու մէջ թաքնուած պերճ ճաշարաններուն մէջ «Փանթակրուէլ»եան յորդող սեղաններու շուրջ կը հաւաքուիք ընկեր-բարեկամներով, եւ ուտողը որքան որ ալ տոկուն ըլլայ, սեղանները բրգացած կը մնան ձեռք չդպած սկուտեղներու վրայ մնացած համադամներով, որոնցմով բազմաթիւ ընտանիքներ խրախճանք կրնան կազմակերպել: Չտեսի մսխում:
Այս Երեւանն է դասակարգի մը եւ ցուցամոլիկ զբօսաշրջիկներու, կամ ապաւորիչ խորհրդաժողովներու «ի՜նչ լաւ ժամանակ անցուցինք»ի անդիմագիծ ամբոխի, դրսեցի թէ տեղացի: Քաղաք մը, որ կեդրոնը կը նմանի եւրոպական կամ ամերիկեան զբօսաշրջիկ ընդունելու պատրաստ տոօնավաճառի:
Երբեմն պէտք է անցնիլ կարգ մը փողոցներով եւ դիտել առօրեան մարդոց՝ որոնք չեն գտնուիր այդ առասպելական սեղաններու շուրջ, դուրս ելլել Երեւանի կեդրոնական մասէն, հեռանալ բազմաստղանի հիւրանոցներու շրջանակէն: Հինցած-մաշած իրենց կպրապատ ըլլալը մոռցած փողոցներու մէջ, յանկարծ դէմ առ դէմ կը գտնուիք երկաթեայ մեծղի դարպասներով կամարակապ լուսաւոր առանձնատուներու, որոնք աւելի կը տխրեցնեն միւս կիսաւարտի նմանող կամ մաշած բնակարանները, կարծէք տարիներէ ի վեր անբնակ մնացած ըլլային:
Պողոտաներու երկայնքին, քիչ մը ամէն տեղ, վառելանիւթի լիցքակայաններ կան, որոնց առջեւ ցուցանակի մը վրայ կը կարդաք՝ «հրավտանգ», բայց անոնք կից են բնակարաններու եւ կրպակներու, անգիտանալով «հրավտանգ»ը: Անգիտացողները՝ բնակիչները եւ պետութիւնը: Զարմանալի է, որ քաղաքապետութիւն, թաղապետութիւն, ոստիկանութիւն կ’ընդունին կացութիւնը: Անդադար օրէնք մշակելու համար ժողովներ գումարող Ազգային Ժողովի պատգամաւորները, որոնք կ’անցնին այդ փողոցներով, չեն կրնար չտեսնել «հրավտանգ»ը: Այս փողոցներն ալ Երեւան են, հայաբնակ են: Այդ կրպակները բաց են առաւօտ կանուխ մինչեւ ուշ գիշեր, ընտանիքի ապրուստ ճարելու համար աշխատող այրեր եւ կիներ: Եթէ երեւակայենք «հրավտանգ»ին յաջորդող ակնթարթը… Ո՞վ եւ որոնք պիտի կանխեն «հրավտանգ»ը:
Նոյն պատկերները կը պարզուին երբ քայլ մը կը հեռանաք Երեւանէն, կ’երթաք Աշտարակ, գեղեցիկ դիրքով եւ պատմական յիշողութիւններով յագեցած գիւղաքաղաքը կամ քաղաքը: Եկեղեցիի կողքին դամբան ունի բանաստեղծ մը, Գէորգ Էմին, պողոտայի եզրին կաթողիկոսի արձան կայ, Ներսէս Աշտարակեցի: Բանասիրական աւարտած երիտասարդը մոռցուող նահապետական ընտանիքի պատկեր ժառանգած, կը բնակի հոն, մանկապարտէզի ուսուցչուհի երիտասարդ կինը, երկու մանչերը, հայրը՝ որ հեռու կ’աշխատի, մայրը՝ երաժշտանոցի մէջ քանոնահարներ կը պատրաստէ, եւ հօրը մայրը՝ տատիկը: Կոճղը՝ որ ազգ կը պահէ: Երկյարկանի տուն մը, ուր հազիւ կը պատսպարուին, այգին՝ ուրկէ բանջարեղէն եւ միրգ կը ստանան: Երեսնականներէն մնացած բնակարանը աւերակ է, գրեթէ, բայց զայն թարմացնելու եւ արդիական պայմաններով օժտելու համար այդ ընտանիքը միջոցներ չունի, ինչպէս կրնայ գոյացնել քանի մը հազար տոլարը:
Ինչպէ՞ս ունենալ միջոցներ, երբ բազմաթիւ համալսարաններէն մէկուն հայ գրականութեան ուսուցիչը ամսական կը ստանայ երկու հարիւր յիսուն տոլար: Աստուած մի արասցէ եթէ տատիկը մահանայ, այդ գումարը պիտի բաւէ՞ արժանապատուութեան համար անհրաժեշտ համարուող հոգեհացին:
Աշտարակի մէջ եւ շուրջ արագ պտոյտ մը կրկին պիտի պարզէ աներեւակայելի տարբերութիւններ շքեղ ապարանքանման բնակարաններու եւ հինցած ու կիսափլատակ տուներու միջեւ: Եւ ըսել, որ երկիրը խորհրդային հաւասարութեան դրախտն էր: Ինչպէս ծնունդ առին այսքա՜ն անըմբռնելի եւ անբացատրելի տարբերութիւններ: Տարրական ողջմտութիւնը պիտի ըսէ, որ Ճակտի քրտինքով խանայողութիւնները չեն կրնար յառաջացուցած ըլլալ զանոնք:
Աշտարակի մէջ կը վաճառուին հին բնակարաններ, նոր կառուցուածներ, կիսով կառուցուածներ: Տէրերը Հայաստան չեն գտնուիր, կամ կը պատրաստուին մեկնելու: Առանձին կին մը կը սպասէ, որ տունը վաճառուի, որպէսզի Ռուսիա մեկնի, ուր գացած են ընտանիքի անդամները: Ինք իր ապրուստը ճարելու համար ուրիշներու այգին մաքրած էր, մոլոխոտները քաշած, ափերուն մէջ ջուր լեցուած էր: «Ինչ լաւ ժամանակ անցուցինք»ի եւ խորհրդաժողովներու ականաւոր մասնակիցները այս երեւոյթները չեն տեսներ, իրենց ձայնը չեն միացներ բողոքի լուռ ալիքին:
Այժմ վաճառուած է մարզամշակութային համալիրը անյայտ անունով անձի: Նոյնիսկ հեռատեսիլէն բուռ բոլոքներ կը լսուին առանց ձէռնոցներ դնելու: Մտահոգութիւն կայ նաեւ անոր համար, որ մարզամշակութային համալիրը կը գտնուի Ծիծեռնակաբերդի հարիւր հեքթարի քսանին վրայ: Զոհերու յիշատակը յարգելէ եւ յուշարձանին առջեւ խոնարհելէ ետք մարդիկ համալի՞ր պիտի երթան զբօսնելու…
Տեղ մը բան մը սխալ է:
Ազգային արժէքները եւ իրաւունքները բիզնես չեն: Իրաւունք են:
Երբ ժողովուրդի մը առհաւական զգացումները եւ եսը կ’արհամարհուին, նոյն այդ ժողովուրդը իր ցասումը արտայայտելու համար ոտքի կ’ելլէ…
Այս բոլոր երեւոյթներու ի լուր եւ ի տես՝ մանր շահախնդրութիւններով ձեռնածալ մնալ մեղսակցութիւն է:
Հայրենասէրը աչքի խտիղ պատճառող ծիածանային գոյներէն անդին նայելու քաջութիւն, իմաստութիւն եւ յանձնառութիւն պէտք է ունենայ, որպէսզի ազգ եւ հայրենիք իրապէս վերականգնին:
Զբօսաշրջիկ զգացական հայրենասէրներն ալ հիւրանոցներու սրճարաններէն հեռանալով առանց աչքի կապանքի պէտք է դիտեն իրականութիւնները… Այս ալ մշակոյթ կ’ենթադրէ:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

2 thoughts on “ՀԱԿԱՍՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԵՐԿԻՐ ԴԱՐՁԱԾ Է «ԵՐԱԶՈՒԱԾ» ԵՒ «ԵՐԱԶԱՅԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԸ

  1. 40 Օրեր Հայոց Լեռնաշխարհում
    (Թարգմանված է Անգլերենից)

    Նախ և առաջ կցանկանայի ներողություն խնդրել՝ այսքան երկար գրելու համար: Ես պարզապես մտածեցի, որ հրաշալի կլիներ թղթին հանձնել իմ բոլոր մտքերս ու զգացմունքներս, որ ներսումս կուտակվել էին անցած 40 օրերի ընթացքում: Ես գրում եմ Անգլերեն, որպեսզի բոլորը կարողանան հասկանալ՝ ներառյալ ամբողջ աշխարհով մեկ սփռված այն Հայերը, ովքեր չեն կարողանում կարդալ Հայերեն և իմ Եվրոպացի ընկերները: Իմ կարծիքով շատ կարևոր է պատմել ամենքին կյանքումս առաջին անգամ Հայրենիքում լինելու փորձառությանս մասին:

    Քառասուն օր է անցել և այսօր Հայրենիքումս գտնվելու վերջին օրն է: Սիրտս կոտրվում է, որ ստիպված եմ հետ գնալ, քանի որ ես հեռանալու եմ մի վայրից, որը այնքան թանկ է ինձ համար: Իմ ողջ կյանքում (24 տարի) ես մի տեսակ դատարկություն և օտարացում եմ զգացել, որն անհետացավ հենց այն վայրկյանից, երբ ես ոտք դրեցի իմ նախնիների Երկիրը: Ես զայրացած եմ իմ Ամերիկացի հայրենակիցների վրա, որոնք Հայաստանի մասին միայն բացասական են խոսում, և այստեղ ես պարզեցի որ այդ ամենը լրիվ սուտ է։ Ես երբեք ինձ այդքան ամբողջական մարդ չէի զգացել՝ մտավոր, ֆիզիկական և հոգևոր առումով, որքան որ զգացի իմ սեփական Երկրում: Լինել քո յուրայիների մեջ և ապրել այն Երկրում, որի համար քո նախնիները կռվել, պայքարել և մահացել են, մի տեսակ այնպիսի ուժ է տալիս քեզ, որ բառերն անգամ անզոր են նկարագրելու: Ես որպես զբոսաշրջիկ չեմ եկել իմ Երկիրը, ով գալիս է միայն այցելելու տեսարժան վայրերը և մնալու քաղաքի կենտրոնի մի շքեղ հյուրասենյակում: Ես վարձեցի մի համեստ և հարմարավետ սենյակ քաղաքի հարավային հատվածում, որտեղ ոչ մի զբոսաշրջիկ անգամ ոտք չէր դնի և անցկացրեցի իմ 40 օրերը շփվելով հասարակության բոլոր խավերի մարդկանց հետ: Ես հանդիպեցի և ժամանակ անցկացրի դասախոսների, ազատամարտիկների, գեներալների, քաղաքական գործիչների, զինվորների, բանվորների, բժիշկների, ոստիկանների, ծրագրավորողների, գյուղացիների, տաքսու վարորդների և շատ այլ մասնագիտության մարդկանց հետ՝ հասկանալու և զգալու համար, թե ինչպիսին է կյանքն այստեղ: Ես լեռներ եմ մագլցել, լողացել եմ ջրվեժի կողքի գետերում, նախաճաշել եմ բանվորների հետ իրենց աշխատավայրում։ Ես բազում օրեր եմ անցկացրել տարբեր գյուղերում, ազատամարտիկների հետ հարսանիքներին պարել եմ «քոչարի» և շատ ու շատ այլ բաներ: Այստեղ անցկացրած իմ ժամանակը երբեք չի մոռացվի և հավերժ կմնա իմ հիշողության մեջ: Ես միշտ գիտակցել և զգացել եմ, որ Հայաստանն է այն վայրը, որին ես պատկանում եմ և այս ուղևորությունն իսկապես ինձ ցույց տվեց, որ ոչ միայն Հայաստանն է ստեղծված ինձ համար, այլ նաև ես՝ Հայաստանի համար: Հայաստանի հետ կապված ամեն ինչ կարծես խոսում է հոգուս հետ: Այս վայրում հստակ ինչ-որ շատ ոգեղեն բան կա և այստեղ ապրելիս ես իսկապես զգում էի, որ մարմինս միավորվել է հոգուս հետ:

    Իմ ամբողջ կյանքում ես կասկած չեմ ունեցել, որ այստեղ ես հատուկ առաքելություն ունեմ և այս ուղևորությունը դրա լիակատար հաստատումն էր: Մի հավատացեք այն ամենին, թե մարդիկ ինչ են ասում, մինչև որ ինքներդ չունենաք ձեր ուրույն փորձառությունը: Դա մեկ այլ կարևոր դաս էր, որ ես սովորեցի այստեղ լինելուս ընթացքում: Ես այստեղ շատ մարդկանց եմ հանդիպել և կարող եմ անկեղծորեն ասել, որ գրեթե ամեն ինչ միայն դրական տպավորություն է թողել ինձ վրա: Այստեղ, այս 40 օրերի ընթացքում, ես ձեռք բերեցի ավելի հարազատ ընկերների քան թե ես ունեմ Կալիֆորնիայում ապրելու իմ ողջ կյանքի ընթացքում: Սերն ու նվիրվածությունն իմ հայրենակիցների և իմ Հայրենիքի հանդեպ մի այնպիսի զգացմունք է, որը աշխարհում ոչ մի հարստության հետ չի կարելի փոխանակել: Մեզ համար բացարձակ կարևորություն ունի հասկանալ, որ մենք պետք է անձնական պատասխանատվություն կրենք մեր Երկրի թե լավ և թե վատ վիճակի համար: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հետագա սերունդներն ունենան ավելի լավ Երկիր ապրելու համար։

    Մենք ուրիշներին մեղադրելու փոխարեն և ուրիշներից ակնկալելու փոխարեն, որպեսզի նրանք անեն դա, մենք ինքներս պետք է շենացնենք մեր Հայրենիքը և ոչ թե ձեռքներս ծալած նստենք ու բողոքենք։ Յուրաքանչյուրը պարտավոր է մասնակցել այդ գործին և ոչ մի պատճառաբանություն ներելի չէ:

    Մենք ստում ենք ինքներս մեզ՝ ասելով, որ կարելի է Հայ մնալ ապրելով Հայրենիքից դուրս, մի բան, որին հավատալը իմ կարծիքով անմտություն է: Հայերը կարող են Հայ մնալ միայն Հայաստանում և դա է հստակ ու պարզ ճշմարտությունը: Ես եկել եմ այն եզրակացության, որ յուրաքանչույր Հայ միայն իր Հայրենիքում կարող է մնալ որպես իսկական ազգայնական և հայրենասեր Հայ։ Իմ կատարած այս ճանապարհորդությունը, պարզապես ուղևորություն չէր իմ համար Հայաստանը բացահայտելու, այլ ավելի շատ ուղևորություն էր ինքս ինձ բացահայտելու համար: Այն փորձառությունը, որ ես այստեղ ձեռք բերեցի, կախարդական էր, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր այս ուղևորությունը դարձրեցին ինձ համար այդքան հրաշալի:

    Ես ինձ վերածնված եմ զգում և սա պարզորոշ ոչ թե իմ «փորձությունների» 40 օրերն էին անապատում, այլ ավելի ճիշտ իմ ինքնաբացահայտման 40 օրերը Հայոց Լեռներում: Ես ավարտում եմ իմ ճամփորդությունը ուրախ սրտով և այն պարզ գիտակցությամբ, որ իմ իրական կոչումը եղել է և միշտ կլինի՝ ծառայել Հայաստանին անհրաժեշտ բոլոր միջոցներով, առանց որևէ եթեների, բայցերի, կամ ինչուների։

    Ես հույս ունեմ որ շատ շուտով, մի նվիրական օր, վերադառնալ Հայրենիք և այլևս երբեք չնայել ետ:

    Իմ անհուն սերը քեզ՝ իմ միակ Արարչաստեղծ Հայաստան, թող որ դու ծաղկես ու ապրես հավերժ:

    Հայկ Նազարյան
    11 Հուլիսի 2013թ.
    ————————————
    https://www.academia.edu/10822747/Haiks_First_Impressions_From_Armenia

  2. https://www.academia.edu/9996822/Haik_Nazaryans_First_Impressions_From_Armenia
    ————————————

    Իմ Որդի՝ Հայկ Նազարյանի Տպավորությունները Հայաստանից

    First of all, I would like to apologize for making this long. I just thought it would be nice to put all my thoughts and emotions I have been keeping inside for the past 40 days on paper. I am writing this in English so that everyone can understand including Armenians around the world who can’t read Armenian and my European comrades. I think it is important to tell everyone my experience being in the fatherland for the first time in my life. Forty days have passed and today is my last day in the fatherland. It breaks my heart to have to go back because I am leaving a place which is very dear to my heart. All my life I have felt a sort of emptiness and alienation which vanished the second I stepped foot on the land of my forefathers. I am angry about all the negative things I have been told about Armenia from my fellow Armenians, nearly all of it turned out to be a complete lie. I have never felt more of a complete person, mentally, physically and spiritually as I do in my own country. Being around your own kind and living on the land which your forefathers have fought, suffered and died gives you a sort of strength which words cannot describe. I did not just visit my country as a tourist going to only the tourist attraction sites and staying in a fancy room in the center of town. I rented a simple and convenient place in the south part of town where no tourist will even set foot on and spent my 40 days with people from all walks of life. I have met and spent time with professors, freedom fighters, generals, politicians, soldiers, labor men, doctors, police officers, programmers, villagers, taxi drivers and many others to really understand and feel how life is over here. I have hiked mountains, swam in rivers next to a waterfall, ate lunch with labor men in their work field, spent days at villages, danced “kochari” with freedom fighters at weddings and did so much more. The time I have spent here will never be forgotten and will be ingrained in my memories forever. I always knew and felt that Armenia is where I belong and this trip really showed me that not only is Armenia made for me but that I am made for Armenia. Everything about Armenia really speaks to my soul. There is definitely something very spiritual about this place and while living here I really felt my body unite with my spirit.

    All my life I knew without a doubt that I have a special destiny here and this trip was a total confirmation. Do not believe anything people say until you experience something for yourself, that is another very important lesson I learned while being here. I have met with many people here and I can honestly say that almost all was nothing but positive experiences. I have met more dear friends here in 40 days than I have living in California my whole life. The love for my people, the loyalty to my people and country is something that no amount of money in the world can take away from me. It is absolutely crucial for us to understand that we must accept personal responsibility for whatever situation our country is in, good or bad. We must accept personal responsibility and do whatever we can do to make sure that our future descendants have a better country to live in instead of throwing blame on others and expecting them to make it better while we sit on our hands. Everyone can participate no matter what with NO excuses whatsoever. We are lying to ourselves by saying that we can still stay Armenian by living outside the fatherland, something which is impossible and foolish to believe. Armenians can only remain Armenian in Armenia and that is the plain and simple truth. I have come to the conclusion that the only place for a true nationalist and patriot is his or her own fatherland. The adventure I had was not only a journey to discover Armenia, but more of a journey to discover myself. The experiences I had here was nothing short of magical and I would like to thank everyone who made this trip so wonderful for me. I feel like I am reborn and this was definitely my 40 days “in the desert” or more like 40 days in the mountains. I end my trip with a joyful heart in the knowledge of what my real calling has always been and what it will always be, to serve Armenia by any means necessary without any ifs, buts, where’s, how’s or whys and to one day very soon return to her and never look back.

    Much love to my one and only Armenia, may you prosper and live forever.

    Haik Nazaryan
    July 11, 2013, 10:25PM, Los Angeles

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles