ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՓՈՔ­ՐԻԿ ԵՐ­ԳԻՉ­ՆԵ­ՐԸ ՃԱ­ՓՈ­ՆՈՒՄ

0 0
Read Time:15 Minute, 4 Second

p8-9 DSC_0533  ԱՆՆԱ ՀԱՅԿԵԱՆ 

Տիգ­րան Հե­քեք­եա­նի ղե­կա­վա­րած “Հա­յաս­տա­նի Փոք­րիկ Եր­գիչ­ներ“ երգ­չախմ­բի` Ճա­փո­նում ու­նե­ցած փայ­լուն հա­մեր­գա­յին շրջա­գա­յու­թեան մա­սին ար­ձա­գանգնե­րը չեն լռում: Առ այ­սօր հի­ա­ցա­կան քննար­կում­ներ են տար­ւում երաժշ­տա­կան ամե­նա­տար­բեր շրջա­նակ­նե­րում` հայ ան­ուա­նի խմբի եւ նրա քա­ռաս­նօր­եայ ու­ղե­ւո­րու­թեան մա­սին, որն իր մէջ նե­րա­ռել էր 18 հա­մերգ, վեց հան­դի­պում, զա­նա­զան մի­ջո­ցա­ռում­ներ, Տիգ­րան Հե­քեք­եա­նի կող­մից անց­կաց­ուած վար­պե­տաց դա­սեր եւ այլն: 

p8-9 DSC_0015 Շրջա­գա­յու­թիւնը նուիր­ուած էր հայ-ճա­փո­նա­կան դիւա­նա­գի­տա­կան յա­րա­բե­րու­թիւն­նե­րի քսան, հայ գրատ­պու­թեան 500-ամ­եակ­նե­րին եւ Երե­ւա­նը “Աշ­խար­հի գրքի մայ­րա­քա­ղաք 2012“ հռչակ­ուե­լու նշա­նա­կա­լից իրա­դար­ձու­թիւն­նե­րին:

Հիւ­րա­խա­ղե­րը նա­խա­ձեռ­նել եւ ֆի­նան­սա­ւո­րել էր ճա­փո­նա­կան խո­շոր երաժշ­տա­կան մի կազ­մա­կեր­պու­թիւն` “Մին Օն“ը, որի նա­խա­գահ Հի­րո­յա­սու Քո­բա­յասիի խօս­քե­րով` իրենց իրա­կա­նաց­րած տա­րե­կան հա­զա­րից աւել հա­մերգ­նե­րի մէկ եր­րոր­դը կազ­մում են ար­տերկ­րից ժա­մա­նած յայտ­նի կա­տա­րող­ներ, խմբեր: Վեր­ջին­ներս ընտր­ւում են յստակ սկզբուն­քով. բա­ցի հա­մաշ­խար­հա­յին համ­բա­ւից, նրանք նա­եւ պի­տի կար­գով բարձր լի­նեն ճա­փո­նա­կան նմա­նա­տիպ խմբե­րից: Կազ­մա­կեր­պող կող­մը շատ լաւ ծա­նօթ էր “Հա­յաս­տա­նի Փոք­րիկ Եր­գիչ­ներ“ երգ­չախմ­բին: 2002 թուա­կա­նին, Եւ­րո­պա­կան Երգ­չախմ­բա­յին Հա­մա­դաշ­նակ­ցու­թեան կող­մից “Աշ­խար­հի լա­ւա­գոյն ման­կա­կան երգ­չախմ­բի“ եւ “Եւ­րո­պա­յի մշա­կոյ­թի դես­պան“ի տիտ­ղո­սին ար­ժա­նա­ցած երգ­չախմ­բի համ­բա­ւը վա­ղուց էր հա­սել աշ­խար­հի այս ան­կիւնը եւս, չնա­յած դրան, պա­րոն  Քո­պա­յասիի պնդմամբ, Ճա­փոն­իա­յում Տիգ­րան Հե­քեք­եա­նի խմբի ու­նե­ցած յա­ջո­ղու­թիւնը գե­րա­զան­ցեց իրենց ամե­նա­հա­մար­ձակ սպա­սե­լիք­նե­րը: Գրե­թէ բո­լոր քա­ղաք­նե­րում հա­մերգ­նե­րի տոմ­սե­րը սպառ­ուել էին դեռ հայ­կա­կան երգ­չախմ­բի ժա­մա­նե­լուց ամիս­ներ առաջ, ճա­փո­նա­ցի­նե­րը գնաց­քի, նոյ­նիսկ` օդա­նա­ւի, տոմս էին պատ­ուի­րում մէկ այլ քա­ղաք հաս­նե­լու եւ այն­տեղ երգ­չախմ­բին ունկնդ­րե­լու հա­մար:p8-9 DSC_0026

Ճա­փոն­իա­յում Տիգ­րան Հե­քեք­եանն առա­ջին ան­գամ յաղ­թա­նակ տօ­նեց 1992 թուա­կա­նին Հ.Հ. ձայ­նաս­փիւ­ռի պե­տա­կան երգ­չախմ­բի հետ, երբ հայ խմբեր­գա­յին պատ­մու­թեան մէջ առա­ջին ոս­կէ մե­տա­լը բե­րե­ցին հայ­րե­նիք: Այս այցն ար­դէն երկ­րորդն է, երբ մա­էսթ­րոն իր ար­ուես­տով, երաժշ­տա­կան բար­դա­գոյն ստեղ­ծա­գոր­ծու­թիւն­նե­րի բարձ­րա­կարգ մեկ­նա­բա­նու­մով, խմբի եր­գա­ցան­կի բա­ցա­ռիկ բազ­մա­զա­նու­թեամբ հի­աց­նում էր կիրթ ու խստա­պա­հանջ ճա­փո­նա­ցի ունկնդ­րին: Զուր չէ, որ հա­մերգ­նե­րից յե­տոյ, իրենց ազ­գա­յին նկա­րագ­րով զուսպ, զգաց­մունք­նե­րը թաքց­նող ճա­փո­նա­ցի­ներն ար­ցունքն աչ­քե­րին շտա­պում էին ար­տա­յայ­տել իրենց պա­րու­րած յոյ­զե­րը.

Երգ­չա­խում­բը հան­դէս եկաւ ճա­փո­նա­կան խո­շո­րա­գոյն եւ հռչա­կա­ւոր` 1500 – 2200 տե­ղա­նոց դահ­լիճ­նե­րում: Եղան Եա­մա­քա­տա, Եո­քո­հա­մա, Տո­չի­քի, Քի­տա­կիու­սու, Մա­րու­քա­մէ, Սա­փո­րօ, Նա­գո­յա, Նա­քաօ, Մի­յա­զա­քի, Քա­նա­զա­վա, Եա­մա­քու­չի քա­ղաք­նե­րում եւ այ­լուր: Գլխա­ւոր հա­մերգ­ներն էին Օզա­քա­յի Սիմ­ֆո­նիք հա­մեր­գա­դահ­լի­ճում ելոյթն ու իհար­կէ եզ­րա­փա­կի­չը Թոք­իո­յի Օփե­րա Սի­թի աշ­խար­հահռ­չակ հա­մեր­գաս­րա­հում:p8-9 DSC_0044

Հա­մերգ­նե­րից բա­ցի երե­խա­նե­րը հնա­րա­ւո­րու­թիւն ու­նե­ցան նա­եւ ծա­նօ­թա­նալ հիւ­րա­սէր եւ նրբան­կատ ճա­փո­նա­ցի ազ­գի սո­վո­րու­թիւն­նե­րին, պատ­մու­թեա­նը, աւան­դոյթ­նե­րին, ճա­փո­նա­կան թէյ պատ­րաս­տե­լու եւ ըմ­պե­լու արա­րո­ղու­թեա­նը, Սափ­փո­րո­յում` գա­րեջ­րի փա­ռա­տօ­նին, սե­փա­կան ձեռ­քե­րով ճա­փո­նա­կան խո­րո­ված պատրաս­տե­ցին: Եղան թան­գա­րան­նե­րում, մշա­կու­թա­յին կեդ­րոն­նե­րում, շատ ջերմ եւ յի­շուող հան­դի­պում­ներ ու­նե­ցան հա­սա­կա­կից­նե­րի հետ:

Նման հան­դի­պում­նե­րից մէ­կը Սափ­փո­րո­յում ճա­փո­նա­կան “Նա­կա­շի­մա“ ման­կա­կան երգ­չախմ­բի հետ էր, որի խմբա­վար Սա­հո­քօ Սա­յի­տոն “Հա­յաս­տա­նի Փոք­րիկ Եր­գիչ­ներ“ին ունկնդ­րե­լուց յե­տոյ այն­պի­սի յուզ­մուն­քի մէջ էր, որ ուղ­ղա­կի բա­ռեր չէր գտնում ար­տա­յայտ­ուե­լու հա­մար: Նա ան­դա­դար կրկնում էր. – “Ես չեմ հա­ւա­տում, չեմ հա­ւա­տում, որ հայ­կա­կան այս ան­ուա­նի երգ­չա­խում­բը հի­մա մեր կող­քին է“:

p8-9 DSC_0159 (1)  Օրեր անց, երբ Տիգ­րան Հե­քեք­եանն իր սա­նե­րի հետ ար­դէն մէկ այլ քա­ղա­քում էր, Սա­յի­տո­յից նա­մակ ստա­ցաւ հե­տեւ­եալ բո­վան­դա­կու­թեամբ.-

“Օր ու գի­շեր միայն Ձեր երգ­չախմ­բի բա­ցա­ռիկ եր­գե­ցո­ղու­թեան մա­սին ենք խօ­սում մեր տա­նը եւ իմ երգ­չախմ­բում: Երգ­չախմ­բով որո­շե­ցինք յա­ռա­ջի­կա­յում ծրագր­ուած մրցոյ­թի մեր ծրագ­րում ընդգր­կել ձեր եր­գա­ցան­կից Ռո­պերթ Պետ­րոս­եա­նի “Ապա­րան“ ստեղ­ծա­գոր­ծու­թիւնը, որը վստա­հա­բար մեր երգ­չախմ­բին յա­ջո­ղու­թիւն կը բե­րի: Շատ ենք խնդրում, որ տրա­մադ­րեք մեզ “նո­թա“նե­րը: Երա­զում եմ կրկին հան­դի­պել ձեր հի­ա­նա­լի խմբին, Թոքիօ մեկ­նե­լու տոմս եմ պատ­ուի­րել իմ եւ ըն­տա­նի­քիս հա­մար, եւ թէ­պետ, հա­մեր­գի տոմս չու­նենք, ամեն ինչ կ՛ա­նենք, որ, թէ­կուզ հեռ­ուից, կա­րո­ղա­նանք ունկնդ­րել ձեր հրեշ­տա­կա­յին ձայ­նե­րը“:

Տիգ­րան Հե­քեք­եա­նը չյա­պա­ղեց ար­ձա­գան­գել խնդրան­քին, եւ հաշ­ուած օրեր անց Ռո­պերթ Պետ­րոս­եա­նի “Ապա­րան“ եւ ի “նո­թա“նե­րը` հա­յե­րէն բա­ռե­րի ար­տա­սան­ման ճիշտ ձե­ւով, որը թէ գրուած էր, թէ` ձայ­նագր­ուած, սի­րով յանձ­նեց Սա­յի­տո­յին: Ճա­փո­նա­ցի­ներն էլ սպա­սեց­նել չտուե­ցին. մի քա­նի օր անց մա­էսթ­րօ Հե­քեք­եա­նը նկա­րա­հա­նած տար­բե­րա­կով կա­րո­ղա­ցաւ տես­նել, թէ ինչ ջա­նա­սի­րու­թեամբ են “Նա­կա­շի­մա“ երգ­չախմ­բի սա­նե­րը սեր­տել եւ կա­տա­րում հե­ռա­ւոր Հա­յաս­տա­նի` Ապա­րան անու­նը կրող գողտ­րիկ վայ­րի մա­սին երաժշ­տա­կան կտո­րը:p8-9 DSC_0163

“Հա­յաս­տա­նի Փոք­րիկ Եր­գիչ­ներ“ը ճա­փո­նա­կան հո­ղում մար­դա­սի­րա­կան փոք­րիկ առա­քե­լու­թիւն­ներ եւս կա­տա­րե­ցին, օրի­նակ` Ֆու­քուո­քա կղզում եր­գով փոր­ձե­ցին սփո­փել այդ օրե­րին ջրհե­ղե­ղից տու­ժած ըն­տա­նիք­նե­րին, Նա­կա­զա­քիում  այ­ցե­լե­ցին Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հիւ­լէ­ա­կան ռում­բի պայ­թու­մից զոհ­ուած­նե­րի յի­շա­տա­կի կո­թող եւ հենց պայ­թում­նե­րի օրե­րին` Օգոս­տո­սի 6-ին եւ  9-ին, Օզա­քա­յում եւ Քա­նա­զա­վա­յում հայ մա­նուկ­նե­րի շուր­թե­րից հնչեց­րե­ցին Ալեք­սանտր Յա­րութ­իւն­եա­նի “Ման­կա­կան աղօթք“ն ու յա­ւերժ յի­շա­տակ նա­հա­տակ­նե­րի եւ կոչ խա­ղա­ղու­թեան:

Յի­շար­ժան պա­հե­րը շատ էին: Օգոս­տո­սի 2- ին ահար­կու թայ­ֆու­նի ակա­նա­տես եղան Մի­յա­զա­կիում` ապ­շե­լով, թէ եղա­նա­կա­յին այդ պայ­ման­նե­րում  ինչ­պէս էր, որ դահ­լի­ճում շատ քիչ ազատ աթոռ կար. տո­կուն ու ան­հող­դողդ ճա­պո­նա­ցի­նե­րին, թերևս, անհ­նար էր հա­մեր­գը լսե­լու ցան­կութ­իւ­նից ետ պա­հել:

p8-9 DSC_0189 Նա­կո­յա­յի “Այի­չի մշա­կու­թա­յին կեդ­րո­նի“ յայտ­նի հա­մեր­գաս­րա­հում մեր երգ­չախմ­բի ազ­դա­գի­րը զե­տե­ղել էին աշ­խար­հի լա­ւա­գոյն կա­տա­րող­նե­րի կող­քին, որոնց թւում էին Վի­են­նա­յի, Ֆրանք­ֆուր­թի ձայ­նաս­փիւ­ռի “ֆիլ­հար­մո­նիք“ նուա­գախմ­բե­րը, Իսա­հակ Պե­րել­մա­նը, Մի­շա Մայս­քին, Պարպ­րա Հենտ­րիք­սը եւ այ­լոք: Բա­ցատ­րե­ցին, որ ճե­մաս­րա­հի այդ պատ­ուա­ւոր ան­կիւ­նում յա­ւեր­ժաց­ւում են միայն տու­եալ դահ­լի­ճում բա­ցա­ռիկ յա­ջո­ղու­թեան եւ ըն­դու­նե­լու­թեան ար­ժա­նա­ցած, հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ու­նե­ցող կա­տա­րող­նե­րը: Ինչ խօսք, նման փաս­տը պա­կաս չէր ոգե­ւո­րում հայ երե­խա­նե­րին եւ իրենց ղե­կա­վա­րին, քան տասն­եակ րո­պէ­ներ տե­ւող ու չդա­դա­րող ծա­փե­րը:

Իսկ ծա­փերն իս­կա­պէս բուռն էին: Դրանց բա­ցա­ռի­կու­թիւնն էլ կա­յա­նում էր նրա­նում, որ ճա­փո­նա­ցի ունկն­դիրն իս­կա­պէս չա­փից դուրս զուսպ է եւ բո­լո­րո­վին հակ­ուած չէ ար­տա­սո­վոր յուզ­մունք ցոյց տալ, իսկ հա­մեր­գի աւար­տին ոտ­քի կանգ­նե­լու սո­վո­րու­թիւն ընդ­հան­րա­պէս չու­նի: Բայց, արի ու տես, որ Տիգ­րան Հե­քեք­եա­նի եւ իր եր­գիչ­նե­րի “կա­խար­դա­կան“ ներ­գոր­ծու­թեամբ այս հան­դի­սա­տեսն ասես ու­րիշ մարդ էր դառ­նում: Եր­գե­րին ար­ձա­գան­գում էին եռան­դուն, ճա­փո­նե­րէն ստեղ­ծա­գոր­ծութ­իւն­ներն ըն­դու­նում խան­դա­վա­ռու­թեամբ, իսկ երգ­չախմ­բի ան­դամ­նե­րի կող­մից ան­թե­րի ճա­փո­նե­րէ­նով իւ­րա­քան­չիւր ստեղ­ծա­գոր­ծու­թեան ծա­նու­ցու­մը` ող­ջու­նում երախ­տա­գի­տու­թեամբ: Ճա­փոն­իա­յում սիր­ուած “Ֆու­րու­սա­տո“ (Հայ­րե­նիք) եր­գի ժա­մա­նակ ար­տաս­ւում էին բո­լո­րը` երի­տա­սար­դից մին­չեւ զա­ռամ­եալ ծե­րու­նի, ասեմ աւե­լին` յուզ­ւում էին ան­գամ երգ­չախմ­բի երե­խա­նե­րը. հայ­րե­նի­քը իւ­րա­քան­չիւ­րի հա­մար թանկ է, որ լե­զուով էլ որ գո­վերգ­ուի, մա­նա­ւանդ, երբ տասն­եակ օրեր հե­ռու ես նրա­նից:

p8-9 DSC_0195 Մի քա­նի հա­մերգ եղաւ, որոնց աւար­տին ճա­փո­նա­ցի ունկն­դիրն այն­ուա­մե­նայ­նիւ չկա­րո­ղա­ցաւ դի­մադ­րել ոտ­քի ել­նե­լու մղու­մին եւ եր­կար, յոտն­կայս ծա­փե­րով թոյլ չէր տա­լիս երգ­չախմ­բին հե­ռա­նալ բե­մից: Դրան­ցից մէ­կը հէնց այդ նոյն Նա­կո­յա­յի համ­բա­ւա­ւոր սրա­հի հա­մերգն էր, միւ­սը` Օզա­քա­յի “Սիմ­ֆո­նիք“ հա­մեր­գա­դահ­լի­ճի­նը:

Հա­մեր­գաշր­ջա­նը եզ­րա­փա­կում էր կա­ե­ւո­րա­գոյն հա­մեր­գը Թոք­իո­յի “Օփե­րա Սի­թի“ հա­մեր­գաս­րա­հում: Աշ­խար­հում մեծ անուն վա­յե­լող այս դահ­լիճն իր պա­տե­րի ներ­քոյ հիւ­րըն­կա­լում է բա­ցա­ռա­պէս հա­մաշ­խար­հա­յին մե­ծու­թիւն­նե­րի: Ահ­ռե­լի, գե­ղեց­կա­գոյն սրահն օժտ­ուած է հի­ա­նա­լի հնչո­ղու­թեամբ: Երգ­չախմ­բի սա­նե­րը պատ­մում են, որ երբ վեր­ջին զան­գերն ազ­դա­րա­րե­ցին ժա­մը եօթն ու ետ­նա­բե­մից տե­սան այդ հո­յա­կերտ դահ­լի­ճը` լի իրենց ելոյ­թին սպա­սող հան­դի­սա­տե­սով, ան­չափ յուզ­ուե­ցին: Մէջ­բե­րեմ երգ­չախմ­բի սան Սվե­տա Բար­սեղ­եա­նի օրագ­րից տո­ղեր.

p8-9 DSC_0196 (1)  “Վեր­ջին հա­մեր­գը մեր ելոյթ­նե­րից ամե­նաան­մո­ռա­նա­լին էր: Եզ­րա­փա­կիչ եր­գի ժա­մա­նակ անակն­կալ ու­նէ­ինք` իջանք բե­մից, մօ­տե­ցանք մարդ­կանց, ծա­ղիկ­ներ նուի­րե­լով ճա­փո­նե­րէն առող­ջու­թիւն մաղ­թե­ցինք իւ­րա­քան­չիւ­րին: Ես երե­ւի եր­բեք չմո­ռա­նամ, թէ ինչ­պէս եր­կու ճա­փո­նու­հի, յուզ­ուած, ար­ցունքն աչ­քե­րին խո­նարհ­ուել էին ձեռքս պա­հած եւ ինչ-որ բան էին մրմնջում իրենց լե­զուով: Ես իմաս­տը չէի հաս­կա­նում, բայց կար­ծես թէ շնոր­հա­կա­լու­թիւն էին յայտ­նում: Եթէ ճա­փո­նե­րէն խօ­սել իմա­նա­յի, կ՛ա­սէի, որ այդ մենք ենք իրենց ան­չափ շնոր­հա­կալ: Իրենց եւ տասն­եակ հա­զա­րա­ւոր ճա­փո­նա­ցի ունկն­դիր­նե­րին, որոնք մեզ այդ­քան մեծ ջեր­մու­թեամբ ըն­դու­նե­ցին: Հա­մեր­գից յե­տոյ ար­տաս­ւում էին բո­լո­րը` ղե­կա­վար­նե­րը, կազ­մա­կեր­պիչ­նե­րը, հան­դի­սա­տե­սը, մենք: Չեմ յի­շում, որ եր­բե­ւէ նման զգա­ցում ապ­րած լի­նեմ“:

Այս հա­մեր­գը ճա­փո­նա­ցի­նե­րը նկա­րագ­րե­ցին մէկ բա­ռով` “սու­պա­րաշիի“, ին­չը հա­մեր­գին ներ­կայ` Ճա­փոն­իա­յում Հ.Հ. Ար­տա­կարգ եւ Լի­ա­զօր դես­պան պա­րոն Հրանդ Պօ­ղոս­եա­նի խօս­քե­րով` գո­վա­սան­քի ամե­նա­բարձր ար­տա­յայ­տու­թիւնն է: Պա­րոն Պօ­ղոս­եա­նը նա­եւ յա­ւե­լեց. “Փոք­րիկ Եր­գիչ­ներ, բայց մեծ յա­ջո­ղու­թիւն­ներ, բարձր ար­հես­տա­վար­ժու­թիւն: Երե­խա­նե­րը մեծ գործ արե­ցին մեր եր­կու ­ժո­ղո­վուրդ­նե­րի մշա­կու­թա­յին մեր­ձեց­ման գոր­ծում: Ճա­փոն­իա­յում նրանց շրջե­լու ժա­մա­նա­կա­հատ­ուա­ծում բազ­մա­թիւ զան­գեր  ստա­ցանք ճա­փո­նա­ցի­նե­րից, որոնք ցան­կու­թիւն էին յայտ­նում մեկ­նել Հա­յաս­տան: Սա իս­կա­պէս նշա­նա­կա­լից ձեռք­բե­րում է: Շնոր­հա­կա­լու­թիւն“:p8-9 DSC_0237

Երգ­չախմ­բի ան­դամ­նե­րը Հա­յաս­տան վե­րա­դառ­նա­լուց առաջ հնա­րա­ւո­րու­թիւն ու­նե­ցան եւս մի ան­մո­ռա­նա­լի օր անց­կաց­նե­լու Թոք­իո­յի “Սիզ­նի­լենտ“ում` ար­դէն որ­պէս ամե­նա­սո­վո­րա­կան երե­խա­ներ, որոնց հրճուանքն ու ու­րա­խու­թիւնը տես­նե­լիս մի պահ սկսում էիր կաս­կա­ծել, թէ այդ նոյն մա­նուկ­ներն են, որ բե­մից ներ­կա­յա­նում էին` կա­տար­եալ վար­պետ կա­տա­րող­նե­րի պէս իրենց մա­էսթ­րո­յի նուա­զա­գոյն շար­ժում­նե­րը  վե­րար­տադ­րե­լով:

Երգ­չա­խումբն ար­դէն հայ­րե­նի­քում է:

“Հա­յաս­տա­նի Փոք­րիկ Եր­գիչ­ներ“ի կեն­սագ­րու­թեան մէջ աւե­լա­ցաւ եւս մի կա­րե­ւոր էջ, հայ մշա­կու­թա­յին առօրի­եա­յում` եւս մի նշա­նա­կա­լից նուա­ճում, նոյ­նը` եւ դիւա­նա­գի­տա­կան աս­պա­րէ­զում: Տիգ­րան Հե­քեք­եա­նի խումբն ար­դէն վա­ղուց Ճա­փոն­իա­յում չէ, սա­կայն այն­տե­ղից շա­րու­նակ­ւում է նա­մակ­նե­րի տա­րա­փը, ճա­փո­նա­կան մա­մու­լը գրում է հայ մա­նուկ­նե­րի մա­սին, իսկ Հա­յաս­տան այ­ցե­լե­լու ցան­կու­թիւն յայտ­նած ճա­փո­նա­ցի զբօ­սաշր­ջիկ­նե­րը, որոնց թիւն անընդ­հատ աճում է, պնդում են, որ իրենց օրա­կար­գում ան­պայ­ման ընդգրկ­ուի հան­դի­պում Տիգ­րան Հե­քեք­եա­նի երգ­չախմ­բի հետ:

Կա­նաչ ճա­նա­պարհ ձեզ, սի­րե­լի մա­էսթ­րօ Հե­քեք­եան եւ շատ սի­րե­լի մեր փոք­րիկ­ներ, նո­րա­նոր յա­ջո­ղու­թիւն­ներ ու նուա­ճում­ներ:

                                                                                                             

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles