Կաղարծի Գիւղի Բնակիչները Կառչած Են Իրենց Հողին

0 0
Read Time:2 Minute, 20 Second


Մարտունիի շրջանի ոչ այնքան մեծ Կաղարծի գիւղի բնակիչները կը շարունակեն ապրիլ կողք կողքի` Ստեփանակերտ-Ննգի- Մարտունի միջշրջանային ճանապարհային հատուածի հարեւանութեամբ: Պատերազմէն ետք, ինչպէս Արցախի բոլոր գիւղերու պարագային, խնդիրներն ու հոգսերը բազմացած են, սակայն արցախցիի տեսակն այնպիսին է, որ կը շարունակէ նորէն շէնացնել իր հողը, վերականգնել քանդուածն ու ապրիլ պայծառ գալիքի յոյսով:

Համայնքի ղեկավար Գարուշ Սարգսեանը լաւատես Է թէ՛ Արցախի, թէ՛ իրենց գիւղերու ապագայի հարցով:
«44-օրեայ պատերազմն անսպասելի էր գիւղացիների համար: Թէեւ բոլորն էլ զգում էին պատերազմի վտանգը եւ համոզուած էին, որ այն մի օր լինելու է, սակայն չէին սպասում այս մասշտապի պատերազմի: Նախքան պատերազմը մարդիկ ապրում էին խաղաղ, զբաղւում հողագործութեամբ ու անասնապահութեամբ, իրենց առօրեայ հոգսերով: Բոլորն ապրում էին բարեկեցիկ կեանքով, եւ կարծես թէ առաջին պատերազմի հետեւանքները կարողացել էին յաղթահարել ու յունի մէջ ընկել, բայց չարաբաստիկ պատերազմը մարդկանց յոյսերն ու երազանքները կիսատ թողեց» ,-կը յայտնէ Սարգսեան:
Պատերազմի ընթացքին Կաղարծին ռմբակոծուած է աւելի քան 150 անգամ: Վնասուած է 14 տուն:

«Ամէն մէկ երիտասարդ, ամէն մի զինուորական իր նուիրական գործով փորձում էր կանխել թշնամու առաջխաղացումը, սակայն, ցաւօք սրտի, մենք կրեցինք դաժան պարտութիւն: Պատերազմի ընթացքում գիւղի տղաներն իրենց մասնակցութիւնն են բերել առաջնագծի պաշտպանութեանը: Ունեցել ենք 3 զոհ: Մէկ հոգի արժանացել է «մարտական խաչէ 1-ին աստիճանի, միւսը` 2-րդ աստիճանի շքանշանի: Մենք մի վարկած ունենք, որ մեր պարտութիւնը ոչ այնքան թոյլ դիմադրութեան պատճառով էր, այլ այնպիսի ներքին ուժերի, ովքեր խառնեցին ամէն ինչ եւ մեզ հասցրին պարտութեան: Մեր զինուորը չի պարտուել, քանի որ իրենք հայրենասիրական ոգով տոգորուած իրենց կռիւը տարել են մինչեւ վերջ` իրենց արեան գնով, իրենց կեանքը վտանգելով»,- կ՛աւելցնէ Սարգսեան:

Համայնքի ղեկավարի խօսքով` նոյնիսկ այն պահին, երբ վտանգուած էր Մարտունին, ոչ ոք չէ լքած գիւղը:
2021-ին սկսած են գիւղի հիմնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, սակայն առաջնային կը մնայ ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը: Գոյութիւն ունին ճանապարհներ, որոնք անանցանելի են ինքնաշարժներու համար եւ խնդիրներ կը յառաջացնեն:

«Զինադադար չենք կարող ասել, որովհետեւ ամէն օր կրակոցնէր լինում են, բայց հրադադարից առ այսօր համայնքից ոչ ոք չի հեռացել, տեղահանուածները վերադարձել են եւ նոյնիսկ այս անորոշ պայմաններում շէնացնում են իրենց օջախները: Այդպիսինն է հայը` միշտ արարող, կառուցող; Չորս տուն վերանորոգուել է, միւսներն ընթացքի մէջ են: Գիւղում վերանորոգուել եւ որպէս բազմաբնակարան շէնք շահագործման է յանձնուել 80-ականներին դպրոցի համար նախատեսուած շէնքը, որի շինարարական աշխատանքները դադարեցուել էին Արցախեան շարժման ժամանակ: Շէնքի կառուցումը նախատեսուած էր մինչեւ պատերազմը, որի բնակարանները պէտք է յատկացուէին գիւղի երիտասարդ ընտանիքներին: Պատերազմի աւարտից անմիջապէս յետոյ սկսուեցին շինարարական աշխատանքները, սակայն արդէն նախատեսուած էր ոչ միայն երիտասարդների, այլեւ տեղահանուած ընտանիքների համար: Եթէ այս պահին մենք ունենանք 500 հազար բնակիչ, ապա ալիեւեան յորջորջանքները կը պակասեն: Մենք միայն մեր սրով ու վահանով պէտք է պաշտպանենք մեր հողը, ուրիշների վրայ յոյս դնել պէտք չէ: Ո՞վ պէտք է գայ մեզ պաշտպանի, եթէ մենք չենք պաշտպանում ինքներս մեզ: Եթէ մենք ուզում ենք ապրել այս հողում, պէտք է պայքարենք. առանց պայքարի ապագայ չունենք»,- կ՛եզրակացնէ համայնքի ղեկավարը:
Պատերազմէն ետք Կաղարծի հաստատուած են բռնի տեղահանուած տաս ընտանիք:

Քաղուած՝

«Ապառաժ»-էն

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles