ԽՈՐՀՐԴԱՒՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ… ԻՆՉՈ՞Ւ Է ԱՇԽՈՒԺԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՆ

0 0
Read Time:3 Minute, 21 Second

artsakh

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
(յապաւումով)
Թուրքիոյ, Ռուսաստանի եւ Ատրպէյճանի միջեւ վերջին օրերին տեղի են ունենում արտառոց բանակցութիւններ: Ընդամէնը օրեր առաջ Պաքու մեկնեց Թուրքիոյ ժամանակաւոր կառավարութեան Արտաքին Գործոց նախարար Ֆերիտուն Սինիրլիօղլուն, որ հանդիպումներ ունեցաւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Արտաքին Գործոց նախարար Էլմար Մամետիարովի հետ: Այդ հանդիպումներից յետոյ Սինիրլիօղլուն յայտարարեց, թէ Արցախի հակամարտութիւնն ամենամեծ խնդիրն է տարածաշրջանի անվտանգութեան եւ զարգացման համար, եւ նշեց, որ Թուրքիան մտադիր է շարունակել ջանքերը` հարցը Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում լուծելու համար:
Թուրքիոյ Արտաքին Գործոց նախարարի մակարդակով նման յայտարարութիւն լսելը, այն էլ` Պաքուից, նորութիւն չէ: Մանաւանդ, որ Արտաքին Գործոց նախարարի կարգավիճակում դա Սինիրլիօղլուի առաջին այցն էր եղբայրական Ատրպէյճան: Հետաքրքիրն այն է, սակայն, որ Պաքուից Սինիրլիօղլուն անմիջապէս մեկնեց Սոչի` հանդիպելու Ռուսաստանի Արտաքին Գործոց նախարար Սերգէյ Լաւրովի հետ, ով ընդամէնը երկու շաբաթ առաջ էր եղել Ատրպէյճանում: Ըստ պաշտօնական տեղեկատուութեան` Արտաքին Գործոց նախարարները Սոչիում քննարկել են ռուս-թրքական օրակարգում գտնուող բաւական լայն շրջանակի հարցեր` սկսած առեւտրատնտեսական յարաբերութիւններից մինչեւ Մերձաւոր Արեւելքում ստեղծուած իրավիճակը: Սակայն որեւէ ակնարկ այն մասին, որ Լաւրովը եւ Սինիրլիօղլուն քննարկել են նաեւ Ղարաբաղեան հիմնահարցը, այդ հաղորդագրութիւններում չկայ:
Փոխարէնը յայտնի դարձաւ, որ Սեպտեմբեր 23-ին Մոսկուա է մեկնում Թուրքիոյ նախագահ Ռեճեպ Թայիպ Էրտողանը` մասնակցելու Ռուսաստանի մայրաքաղաքում մզկիթի բացման արարողութեանը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն արդէն հաստատել է, որ այցի շրջանակներում Էրտողանը հանդիպում կþունենայ նախագահ Վլատիմիր Փութինի հետ: Ակնյայտ է, որ Արցախեան հիմնահարցը Փութին-Էրտողան բանակցութիւնների ամենաառանցքային հարցը չի լինելու: Յատկապէս` ռուսական ռազմական կառոյցը Սուրիայում յայտնուելուց յետոյ ռուս-թրքական յարաբերութիւնները փաստացի յայտնուել են ճգնաժամի մէջ: Օրեր առաջ Էրտողանը յայտարարել էր, թէ ապշած է Փութինի հակասական վարքագծից, քանի որ այս տարի Յունիսին Պաքւում Եւրոպական խաղերի բացման արարողութեան շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում սիրական ճգնաժամի¬հարցում նա արտայայտել է մի դիրքորոշում, սակայն հիմա գործում է դրան տրամագծօրէն հակառակ տրամաբանութեամբ: Սուրիա զինուժ մտցնելու եւ դրանով նախագահ Ասատի վարչակազմի պաշտպանութիւնը փաստացի ստանձնելու` Փութինի որոշումը խափանում է Թուրքիոյ շրագրերն այդ երկրում, եւ Անգարայում խնդիր ունեն հասկանալու, թէ որո՞նք են Էրտողանին ապշահար անող Փութինի իրական նպատակները, մանաւանդ` եթէ հաշուի առնենք այն տեղեկութիւնները, որ Քրեմլի առաջնահերթ նպատակներից մէկը Լաթաքիայում, այսինքն` Թուրքիոյ հարաւային սահմանի մօտ ռուսական ռազմաբազայ տեղակայելն է:
Բացի դրանից` նախորդ շաբաթ պարզ դարձաւ, որ Անգարան փաստացի սառեցնում է Ռուսաստանի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող ,թրքական հոսքե կազատարի կառուցման նախագիծը` Մոսկուայից արտօնեալ պայմաններ պահանջելով թէ՛ կազի տարանցման եւ թէ՛ ներքին սպառման կազի գների հարցում: Չի բացառւում, որ Փութինը Էրտողանին հանդիպելու համաձայնութիւն է տուել այս խնդիրը բանակցութիւնների առարկայ դարձնելու պայմանով միայն: Դրա մասին է վկայում այն փաստը, որ Թուրքիոյ Արտաքին Գործոց նախարարի` Սոչի այցելելու նախօրէին Ռուսաստանի Արտաքին Գործոց նախարարութիւնը հանդէս էր եկել յատուկ յայտարարութեամբ, որում նշւում էր, թէ ,թրքական հոսքե կազատարի նախագիծը երկու երկրների յարաբերութիւններում առաջնային նշանակութիւն ունեցող թեմաներից է, եւ որ նախագծի գործարկման շուրջ համաձայնութիւնների` ժամանակին եւ ճշտօրէն իրականացման վերաբերեալ բանակցութիւնները կը վերսկսուեն հնարաւորինս շուտ: Թէ ի՞նչ արդիւնք կը տայ այս առումով Փութին-Էրտողան հանդիպումը, առայժմ դժուար է ասել, սակայն ակնյայտ է, որ Մոսկուայում բարդ խօսակցութիւն է սպասւում:
Արտաքին Գործոց նախարարների եւ նախագահների մակարդակով ռուս-թրքական բանակցութիւնները Հայաստանի տեսանկիւնից հետաքրքրական են դառնում ոչ միայն նախորդ շաբաթ Սերժ Սարգսեանի` Մոսկուա այցելելու, Սինիրլիօղլուի եւ Լաւրովի` Պաքու կատարած` բովանդակութեան անյայտութեան առումով խորհրդաւոր այցելութիւնների պատճառով, այլ նաեւ Սեպտեմբեր 15-ին, Տուշանպէում կայացած Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան անվտանգութեան խորհրդի նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսեանի արած` Հայաստանում Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան խաղաղապահների կազմակերպութիւն ստեղծելու առաջարկին: Մի կողմից` սա Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան վերակենդանացնելու եւ դրանում Հայաստանի մասնակցութիւնն իմաստաւորելու Երեւանի` յուսահատ փորձն է: Սակայն չի բացառւում, որ այն ուղղակի կապ ունի նաեւ հայ-ատրպէյճանական շփման գծում վերջին շրջանում ստեղծուած իրավիճակի հետ եւ ածանցուած է ռուս-թուրք-ատրպէյճանական եռակողմ խուլ գործընթացներից:
Ողջ հարցն այն է, թէ տարածաշրջանում, ի դէմս խաղաղապահական կորպուսի, ռուսական հենքով ռազմական պոտենցիալի աւելացման գաղափարը գալիս է Երեւանի՞ց, թէ՞ Մոսկուայից: Ներկայիս գոյավիճակը չի կարող բաւարարել Պաքուին` շփման գծում խաղաղապահների տեղակայմանը համաձայնութիւն տալու համար: Եթէ Երեւանում համարում են, որ դա անխուսափելի է, չի բացառւում, որ նախագահի առաջարկութիւնը բխում է հէնց ներկայիս գոյավիճակի պայմաններում խաղաղապահների տեղակայման սկզբունքից, որով Երեւանը թերեւս փորձում է լուծել չարեաց փոքրագոյնի խնդիրը: Հետեւաբար, ենթադրելի է, որ ռուս-թուրք-ատրպէյճանական եռակողմ բանակցութիւնները կարող են ուղղուած լինել այս հարցում օպտիմալ լուծումներ գտնելու հետ: Սակայն սա առայժմ զուտ ենթադրութեան հարթութիւնում գտնուող խնդիր է, որի շուրջ որոշ իրողութիւններ եւ տենդենցնէր գուցէ յստակեցուեն Մոսկուայում առաջիկայում սպասուող բանակցութիւններից յետոյ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՏԱՊԱԼՈՒՄ՝ ՏՈՒՇԱՆՊԷՈՒՄ ՀԱՒԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑ ԳՈՅՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԻ
Next post Միջազգային Գիտաժողով՝ Գրիգոր Պըլտեանը Եւ Ժամանակակից Հայկական Գրականութիւնը

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles