Երիտասարդ Գեղանկարիչ Միքայէլ Յարութիւնեանի Հետքերով

0 0
Read Time:3 Minute, 25 Second
Լուսանկարները` Անի Սարգսեանի

Գեղանկարիչ Միքայէլ Յարութիւնեանի նկարները բարձր գնահատականի կ՛արժանան, թէ՛ Հայաստանի եւ թէ՛ օտար արուեստագէտներու եւ արուեստաբաններու կողմէ:
«Ուզում եմ իմ հնարաւորութիւններն այնպէս օգտագործել, որ յետագայում առիթ լինի անուն էլ աւելացնել այն մարդկանց թուին, որոնք ազգին օգուտ են բերել: Ինձ համար, օրինակ, շատ ոգեւորիչ է լսել Արշիլ Կորքիի, Այվազովսքիի անունները, եւ մի թաքուն ցանկութիւն էլ ես ունեմ, որ այդպիսի մէկը լինեմ, որին ազգը լաւ ձեւով կյիշի, վատը շատ ունենք», կը յայտնէ ան։
Հետաքրքրական է, որ մանկութեան տարիներուն Միքայէլն էր հետաքրքրուած երաժշտութեամբ, իսկ Նորայրը` նկարչութեամբ:
Ինքն ալ եւ իր յօրինող եղբայրն ալ` Նորայր Յարութիւնեանը, դժուարութիւններու տակ ուսանած ու գործած են։ Հարեւան մը ունէին` Սարգիս Քարտիկեանը, որ դաշնամուրի դասեր կու տար: Միքայէլը կը յիշէ, որ այդ ժամանակ երկուքն ալ կը նկարէին։ «Իմ մօտս շատ լաւ էր ստացւում նկարելը, իր մօտ` նուագելը: Սակայն մի օր ես որոշեցի, որ այլեւս չեմ ցանկանում նուագել, եղբայրս էլ աննկատ թողել էր նկարելը: էդպէս թաքուն, աննկատ տեղերով փոխուեցինք։ Երբ փոքր տարիքից գտնում ես քո մասնագիտական ճանապարհը»,- ժպտալով կը տեղեկացնէ Միքայէլը։
Ան իր հանդարտ բնաւորութեամբ վառում էր խունկը, կ՛ըմբոշխնէ հոգեւոր երաժշտութիւնն ու կը սկսի գործել կտաւին վրայ: Ան նկարած է Յիսուսի խաչելութեան տեսարանը, որ յետագային հոգեւոր թեմայով գեղանկարներու մրցոյթին առաջին մրցանակին տիրացաւ:
Այդ մրցոյթը կազմակերպած էր Catholic Art Institute-ը, որուն մասին Միքայէլը պատահաբար տեղեկացած էր համացանցէն: «Թեման հոգեհարազատ էր ինծի եւ բացի դրանից` պատրաստի գործեր ունէի, որոշել էի մասնակցել: Մրցոյթին ներկայացրել էի երեք գործ, որոնցից երկուսը եզրափակչի ցանկում յայտնուեցին, իսկ մէկն արժանացաւ առաջին մրցանակի», կը յայտնէ Միքայէլ:
Իր տան հիւրասենեակը, նաեւ արուեստանոցն է: Պատերուն տարբեր տարիներու անոր գործերն են: Պատուհանի մօտ դրուած է մեծ նկարակալը: Արուեստանոց-հիւրասենեակի համար չափազանց կոկիկ է:
«Հետք»-ի լրագրողներէն Մարինէ Մարտիրոսեան, անդրադառնալով Միքայէլի մասին, կը գրէ․-
Այնքան շատ էր խունկ ծխել, որ տունը, կարծես, եկեղեցի էր դարձրել: Եւ եթէ նկարն ուշադիր նայէք, գուցէ այդ խունկի շերտերը զգաք: Գեղանկարիչ Միքայէլ Յարութիւնեանը առանց այդ միջավայրը ստեղծելու ու հոգեւոր երաժշտութեան դժուար կը նկարէր: Նախքան նկարելն ու դրա ընթացքում էլ նա ուսումնասիրում էր խաչելութեան պատմութիւնը: Անգամ Մխիթարեան միաբանութիւնից էին նիւթեր ուղարկել ուսումնասիրութիւնների, հարցերի պատասխաններ գտնելու համար: Երիտասարդ գեղանկարչի գործերից յայտնի է նաեւ կաթողիկոսների դիմանկարների շարքը: Միքայէլի նկարներով արդէն նամականիշներ կան: Սակայն 24-ամեայ Միքայէլը նոյն համեստ երիտասարդն է, ինչ 8 տարի առաջ, երբ հանդիպեցինք նրան:
Մալաթիայի միայարկ տան այս պատերը նոյնիսկ արուեստից հեռու մարդկանց կլանում են` ստիպելով հարցեր տալ: Եղբայրներն աշխատում են մի մեծ հիւրասենեակում, որ պարզապէս բաժանուած է պատով: Պատերին մեծ ու փոքր նկարներ են: Բազմոցից վերեւ Մալաթիայի շուկայի նկարն է, որը շուկայի շարքից է: Իսկ շարքի գաղափարը Գեղարուեստի ակադեմիայում սովորելիս է ծագել, երբ կոմպոզիցիայի դասին պէտք է մտածէին` ինչ նկարել: Այս շարքն աչքի է ընկնում կենդանութեամբ ու կերպարների հիւթեղութեամբ, դէտալների դիտողականութեամբ, եւ ամէն անգամ կարող ես նոր շերտ բացայայտել` դրանց նայելով:
Իւրայատուկ պայմաններում ծնուել է մի գեղանկար` մուսալեռցի լրագրող, լուսանկարիչ Գաբրիէլ Փանոսեանի նկարը: Միքայէլն այն ներկայացրել էր 2021-ին նկարչութեան հեղինակաւոր մրցոյթին` «Figurativas»-ին, որը կազմակերպւում է երկու տարին մէկ Պարսելոնայի ժամանակակակից արուեստի եւրոպական թանգարանում: Մրցոյթում Միքայէլի նկարը ճանաչուել է լաւագոյն գործերից մէկը եւ այժմ ցուցադրուած է նոյն թանգարանում:
Միքայէլն ասում է` առհասարակ սիրում է շարք նկարել, որովհետեւ դրանք հետաքրքիր տանդեմ են կազմում, եւ վերջնարդիւնքն էլ նոյնչափ հետաքրքիր է լինում յատկապէս ցուցասրահում: Ու նկարները, կարծես, սկսում են իրար օգնել: Ասում է` կը ցանկանար, որ մի թեմայով շարք անելու առիթ շատ ունենար:
-Ի՞նչ է գոյնը քեզ համար,- հարցնում եմ նրան:
-Գոյնն ինձ համար նոյնն է, ինչ երաժշտի համար ստեղները: Այն իմաստ պէտք է ունենայ:
-Դժուար չէ՞ սպիտակ կտաւի մօտ կանգնելն ու առաջին կէտն անելը, սկսել նկարելը:
-Դժուար չէ, որովհետեւ տարիների ընթացքում արդէն գիտեմ, բայց մի հետաքրքիր երեւոյթ կայ: Սպիտակ, դատարկ կտաւը, կարծես, մի իդէալական բան է ինձ համար: Ու ամէն անգամ, երբ մօտենում եմ դրան, ինձ թւում է` մի զգացողութիւն կայ, որ ինչ էլ նկարեմ, թէկուզ հրաշք լինի այն, բայց, կարծես, փչացնեմ այդ գեղեցկութիւնը, դատարկութիւնը:
Սակայն նոյնիսկ դրանք եւ բազմաթիւ մրցանակները, կարծես, նրա ստեղծագործական աշխարհի շրջանակից դուրս են` նրան պահելով համեստ եւ մաքուր, ամենօրեայ գերզբաղ աշխատանքային տեմպի մէջ:
Միքայէլը Գեղարուեստի ակադեմիան աւարտելուց յետոյ` 2020-ին, Զուիցերիայից հրաւէր էր ստացել եւ՛ սովորելու, ուսումնասիրելու, եւ՛ միաժամանակ աշխատելու, սակայն համավարակը խանգարեց ծրագրի իրականացմանը: Հիմա յոյս ունի, որ ընթացքը կը փոխուի, եւ ինքն էլ հնարաւորութիւն կ՚ունենայ շրջելու, սովորելու, ուսումնասիրելու:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles