ԵՐԱԺՇ­ՏՈՒ­ԹԻՒՆԸ ԴԱՐ­ՁԱՒ ՆՐԱ ԿԵԱՆ­ՔԻ ՈՒ­ՂԵ­ԿԻ­ՑԸ

0 0
Read Time:9 Minute, 56 Second

p11 1  ԿԱ­ՐԻ­ՆԷ ԱՂԱ­ՊԱՊ­ԵԱՆ

Երեւան

Սու­սան­նա Յով­հան­նիս­եա­նին լի­ի­րաւ կա­րե­լի է հա­մա­րել բազ­մա­տե­սակ ստեղ­ծա­գոր­ծող:

Երբ Սու­սան­նա­յի ծննդեան տա­րե­դար­ձին ծնող­նե­րը նուի­րե­ցին դաշ­նա­մուր, հնգամ­եայ աղջ­նա­կը մո­ռա­ցաւ, որ գո­յու­թիւն ու­նեն այլ խա­ղեր, զբաղ­մունք­ներ ու մաս­նա­գի­տու­թիւն­ներ: Ար­դէն 6 տա­րե­կա­նում նա գրեց իր առա­ջին դաշ­նա­մու­րա­յին գոր­ծը, դրան յա­ջոր­դեց առա­ջին եր­գը` նուիր­ուած ծո­վա­յին հայ­րի­կին` Վրէժ Յով­հան­նիս­եա­նին, ով իր հա­մար հրա­շա­լի օրի­նակ հան­դի­սա­ցաւ, կեան­քի ցան­կա­ցած դժուա­րու­թիւն յաղ­թա­հա­րե­լու եւ առաջ անց­նե­լու հա­մար:

Սու­սան­նան հպարտ է, որ բո­լո­րը զար­ման­քով են նա­յում մեր “ան­ծով Հա­յաս­տա­նի“ իր ծո­վա­յին հայ­րի­կի հա­մազ­գես­տին, որի օձի­քին խա­րիսխ­ներ, իսկ ու­սե­րին երեք մեծ աստ­ղեր են շող­շո­ղում, նա առա­ջին կար­գի հրա­մա­նա­տար է: Իսկ տօ­նա­կան  օրե­րին հա­մազ­գես­տը հա­մալր­ւում է նա­եւ տասն­եակ շքան­շան­նե­րով, որոնք նրա հայ­րի­կի կեն­սագ­րու­թիւնն են, հայ­րե­նի­քի հա­մար նրա մա­քա­ռում­նե­րի ու կա­տա­րած գոր­ծե­րի գնա­հա­տա­կա­նը: Վրէժ Յով­հան­նիս­եա­նին տես­նե­լով, վրա­ցի դե­րա­սան Վախ­թանգ Կի­կա­բի­ձէն զար­մա­ցած բա­ցա­կան­չել է. “Օ՜, Դու լեռ­նե­րի ծո­վա­յին ես“:

Ծո­վը հի­մա մնա­ցել է նրա ներ­սում եւ երազ­նե­րում: Կրթու­թիւնը ստա­ցել է Սե­ւաս­տո­պո­լի Սեւ­ծով­եան  բարձ­րա­գոյն ռազ­մա­ծո­վա­յին ու­սում­նա­րա­նում, որ­տեղ էլ նրան ընդգր­կե­ցին “Նե­վա“ նա­ւի անձ­նա­կազ­մում եւ տե­ղի ու­նե­ցաւ  նրա ճա­նա­պար­հոր­դու­թիւնը  Եւ­րո­պա­յի շուրջ: Նա ան­ցաւ Ատ­լանտ­եան, Հիւ­սի­սա­յին Սա­ռուց­եալ ովկ­ի­ա­նոս­նե­րը եւ 14 ծո­վե­րը: Այ­նու­հե­տեւ ծա­ռա­յեց հիւ­սի­սում, հե­տա­գա­յում էլ Կաս­պից ծո­վում: Երե­ւան վե­րա­դառ­նա­լով Վ. Յով­հան­նիս­եա­նը դա­սա­ւան­դեց Մոն­թէ Մել­քոն­եա­նի  ան­ուան ռազ­մա­կան վար­ժա­րա­նում, նրա սա­նե­րից այ­սօր 17-ը գնդա­պետ­ներ են, մօտ 80-ը փոխ գն­դա­պետ­ներ: Իսկ 79-ամ­եայ առոյգ ծո­վա­յին Վրէժ Յով­հան­նիս­եա­նը երի­տա­սար­դա­կան աւի­շով լե­ցուն շա­րու­նա­կում է իր կա­րե­ւոր ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նէ­ու­թիւնը դպրո­ցում, ռազ­մա­գի­տու­թեան ու­սու­ցիչ է: Կի­նը` Իրի­նան տնտե­սա­գէտ է, հի­մա ար­դէն չի աշ­խա­տում, տնա­յին տնտե­սու­հի է:       P11 2

Եւ ահա դստեր` Սու­սան­նա­յի ճա­կա­տագ­րի նաւն էլ առաջ ըն­թա­ցաւ: Դպրո­ցա­կան տա­րի­քի հա­սած աղջ­կայ ապա­գան, առանց որե­ւէ երկմ­տան­քի, ըստ իր նա­խա­սի­րու­թեան կան­խո­րոշ­ուած էր, Սայ­եաթ-Նո­վա­յի ան­ուան երաժշ­տա­կան դպրոց, Չայ­քովս­կու ան­ուան երաժշ­տա­կան դպրոց, Երե­ւա­նի “Կո­մի­տաս“ի ան­ուան պե­տա­կան երաժշ­տա­նո­ցի ստեղ­ծա­գոր­ծա­կան հիմ­նարկ` փրոֆ. Ղա­զա­րոս Սար­եա­նի դա­սա­րան, իսկ նրա կեան­քից հե­ռա­նա­լուց յե­տոյ Եդ­ուարդ Միր­զոյ­եա­նի դա­սա­րա­նում էր եւ նրա ամե­նա­սի­րե­լի սանն էր: Իսկ ետ­քը, ու­սու­մը շա­րու­նա­կեց: Ղե­կա­վա­րը` փրոֆ. Ռո­պերթ Ամիր­խան­եանն էր եւ դար­ձաւ`  “յօ­րի­նող, դա­սա­խօս“: Ուս­ման տա­րի­նե­րին Սու­սան­նան գրեց` մէկ քառ­եակ, մէկ եռ­եակ, դաշ­նա­մու­րա­յին գոր­ծե­րի շարք, եր­կու հա­ման­ուա­գա­յին գոր­ծեր` “սիմ­ֆո­նիք“ նուա­գախմ­բի հա­մար (որոնք ցա­ւօք մինչ օրս չեն կա­տար­ուել), ու բազ­մա­թիւ եր­գեր հա­յե­րէն, ռու­սե­րէն լե­զու­նե­րով:

Երաժշ­տա­նո­ցում սո­վո­րե­լուն զու­գա­հեռ, Սու­սան­նա­յի ճա­կա­տագ­րի նա­ւը շե­ղում կա­տա­րեց մաս­նա­ւո­րա­պէս դէ­պի պատ­կե­րաս­փիւ­ռա­յին ոլորտ:

Սու­սան­նան սի­րեց ու նուիր­ուեց պատ­կե­րաս­փիւ­ռը` “Այլ ալիք“, “Սրճա­րան թան­կօ“, “Առա­ւօտ“, “Իրիկ­նա­յին հան­դի­պում“, “Երե­ւան-Մշա­կոյթ“, ծրագ­րեր, որոն­ցում Ս. Հով­հան­նիս­եա­նը 1994-2009 թուա­կան­նե­րին հան­դէս է եկել որ­պէս հե­ղի­նակ, վա­րող, եր­բեմն էլ նուա­գակ­ցող` Հ1, “Նորք“, “Երե­ւան“ կա­յան­նե­րում: Այ­նու­հե­տեւ ար­հես­տա­վարժ երա­ժիշ­տը, որ­պէս լրագ­րող յայտն­ուեց սկզբում “Երե­ւան“, յե­տա­գա­յում “Ար­մեն­իա“ պատ­կե­րաս­փիւ­ռի ըն­կե­րու­թեան “Ժա­մը“ լրատ­ուա­կան ծրագ­րե­րում: 2010-ին նշմար­ուեց “ակունք­նե­րին“ վե­րա­դառ­նա­լու հե­ռան­կա­րը. “Արա­րատ“ մշա­կու­թա­յին ալի­քի առա­ւօտ­եան ծրագ­րում Սու­սան­նան ներ­կա­յաց­նում էր մշա­կու­թա­յին հրա­պա­րա­կում­նե­րի մա­մու­լի տե­սու­թիւնը: Ամէ­նու­րեք գե­ղեց­կա­տես Սու­սան­նան եթե­րից ներ­կա­յա­նում էր իրեն յա­տուկ հա­ճե­լի ժպի­տը դէմ­քին, հան­գիստ, ան­մի­ջա­կան, հո­գե­հա­րա­զատ ձայ­նով, ան­թե­րի հա­յե­րէ­նով, ակն­դի­րի մէջ արթ­նաց­նե­լով կա­րօտ, սպա­սում նրա յե­տա­գայ հա­ղոր­դում­նե­րը դի­տե­լու ակն­կա­լիք, որ­տեղ հան­դի­պում­ներ, զրոյց­ներ էին հան­րա­յայտ մարդ­կանց հետ` նրանք դե­րա­սան­ներ էին, գրող­ներ, եր­գիչ­ներ, դի­ւա­նա­գէտ­ներ, տար­բեր ոլոր­տի մաս­նա­գէտ­ներ: Նա շատ հմտօ­րէն, ան­կաշ­կանդ ու­ղիղ եթե­րով այն­պէս էր ներ­կա­յաց­նում իր հիւ­րե­րին, որ եր­բեմն դի­տո­ղին թւում էր, թէ ինքն էլ է տուեալ ոլոր­տի մաս­նա­գէտ: Հե­ռուս­տա­տե­սա­յին հե­տե­ւո­ղա­կան գոր­ծու­նէ­ու­թեան զու­գա­հեռ Ս. Յով­հան­նիս­եա­նը չի դա­դա­րել ստեղ­ծա­գոր­ծել:

Հո­գե­ւոր եր­գա­րան­նե­րում հրա­տա­րակ­ուել են նրա մի քա­նի հե­ղի­նա­կա­յին եր­գեր` հո­գե­ւոր թե­մա­յով: “Զի­նուո­րա­կան եր­գեր“  ժո­ղո­վա­ծու­յում հրա­տա­րակ­ուել է “Զի­նուո­րա­կան քայ­լերգ“ եր­գը, ին­չի հա­մար 1998թ. Մա­յի­սի 27-ին պար­գե­ւատր­ուել է դիպ­լո­մով, Պ.Ն. նա­խա­րար` Վազ­գէն Սարգս­եա­նի կող­մից:

P11 3Կո­մի­տա­սի անու­ան կա­մե­րա­յին երաժշ­տու­թեան տա­նը Սու­սան­նան ու­նե­ցել է եր­կու հե­ղի­նա­կա­յին հա­մերգ-երե­կո­ներ, իսկ եր­րորդ հե­ղի­նա­կա­յին հա­մեր­գը` Ալեք­սանտր Սպենդ­ի­ար­եա­նի ան­ուան օփե­րա­յի եւ պա­լէի Ազ­գա­յին ակա­դե­մա­կան թատ­րո­նում, մե­ներգ­չու­հի` Մակ­տա Մկրտչեա­նի, Նո­վո­սի­պիրս­կի օփե­րա­յին թատ­րո­նի մե­ներ­գիչ` Կա­րէն Մով­սիս­եա­նի, երգ­չու­հի­ներ` Սու­սան­նա Մա­նա­սեր­եա­նի, Ալ­իա Սեդ­րակ­եա­նի, Սա­թե­նիկ Սարգս­եա­նի, Տա­թե­ւիկ Ռու­բի­նե­ա­նի, հե­ռուս­տա­հա­ղոր­դա­վար` Տիգ­րան Յա­րու­թիւն­եա­նի մաս­նակ­ցու­թեամբ էր: Իր հա­մար նշա­նա­ւոր իրա­դար­ձու­թիւնը` Հա­յաս­տա­նի յօ­րի­նող­նե­րի եւ Երաժշ­տա­գէտ­նե­րի միու­թեան պատ­ուա­բեր ըն­տա­նի­քին ան­դա­մագր­ուելն էր, այ­նու­հե­տեւ ան­դա­մակ­ցու­թիւնը Հ.Հ. լրագ­րող­նե­րի միու­թիւն:

2006-ին Քրաս­նո­յարսք քա­ղա­քում Սու­սան­նան հան­դէս է եկել որ­պէս “Հա­յաս­տա­նի օրե­րը Սի­պի­րում“ Կա­ռա­վա­րա­կան հա­մեր­գի վա­րող եւ “Հայ-Ռու­սա­կան բա­րե­կա­մու­թեան ձօ­ներգ“-ի հե­ղի­նակ, ին­չի հա­մար ար­ժա­նա­ցել է պա­տուոգ­րի` հայ-ռու­սա­կան բա­րե­կա­մու­թեան ամ­րապնդ­ման գոր­ծում ու­նե­ցած աւան­դի հա­մար:

Առանձ­նա­կի ու­րա­խու­թեամբ է խօ­սում Սու­սան­նան ապ­րիլ­մէկ­եան իր ձեռք­բե­րում­նե­րի մա­սին` քան­զի նա “Մէ­կից մէկ“ ապ­րիլ­մէկ­եան նա­խագ­ծի հիմ­ներ­գի հե­ղի­նակն ու կա­տա­րողն է:

Ռուս բա­նաս­տեղծ-եր­գա­հան Վա­տիմ Պո­րի­սո­վը ցան­կա­նում էր, որ իր “Արա­րատ“ բա­նաս­տեղ­ծու­թիւնը երգ դառ­նար եւ որ երաժշ­տու­թիւնը ան­պայ­ման հայ յօրի­նող գրեր: Ճա­կա­տագ­րի բե­րու­մով երաժշ­տու­թիւնը գրեց Սու­սան­նան եւ եր­գը ստաց­ուեց: Ռու­սաս­տան­եան հան­րա­յայտ “Նե­պո­սե­տի“ ման­կա­կան խում­բը հո­յա­կապ կա­տա­րեց այն եւ ձայ­նագ­րեց:

Հայ Յօ­րի­նող­նե­րի ար­ուես­տի փա­ռա­տօ­նի հա­մեր­գա­շա­րի շրջա­նակ­նե­րում,  յօ­րի­նող Սու­սան­նա Յով­հան­նիս­եա­նը նշել էր. “Այս փա­ռա­տօ­նը հրա­շա­լի առիթ է` ներ­կա­յաց­նե­լու հայ­կա­կան ժա­մա­նա­կա­կից յօ­րի­նող­նե­րի դպրո­ցի ստեղ­ծա­գոր­ծու­թիւն­նե­րը, իսկ ան­ձամբ ինձ հա­մար` ստեղ­ծա­գոր­ծե­լու մեծ խթան: Թէ­եւ ասում են, որ ստեղ­ծա­գոր­ծո­ղը նա չէ, ով ստեղ­ծա­գոր­ծում է, այլ նա, ով չի կա­րող չստեղ­ծա­գոր­ծել: Իւ­րա­քան­չիւր հե­ղի­նա­կի հա­մար իր ստեղ­ծա­գոր­ծու­թիւնը կեան­քի կո­չե­լը գերխն­դիր է եւ փա­ռա­տօ­նը տա­լիս է այս հի­ա­նա­լի հնա­րա­ւո­րու­թիւնը“: Աս­ուա­ծի ապա­ցոյ­ցը` գրուած ջու­թա­կի եւ դաշ­նա­մու­րի հա­մար “Երգ առանց խօս­քե­րի“ գործն է: Այս մէ­կը եւս մի վկա­յու­թիւն է երաժշ­տու­թեան հան­դէպ հե­ղի­նա­կի ընդգծ­ուած նա­խա­սի­րու­թեան մա­սին:

Ներ­կա­յումս Սու­սան­նա Յով­հան­նիս­եա­նը աշ­խա­տում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թիւ­նում Ռուս­հա­մա­գոր­ծակ­ցու­թեան ներ­կա­յա­ցուց­չու­թիւ­նում, որ­պէս մշա­կու­թա­յին ծրագ­րե­րի հա­մա­կար­գող եւ շա­րու­նա­կում է ստեղ­ծա­գոր­ծել, քան­զի երաժշ­տու­թիւնը դար­ձել է նրա կեան­քի ու­ղե­կի­ցը, իսկ ճա­կա­տագ­րի նա­ւը հպարտ շա­րու­նա­կում է ըն­թա­նալ առաջ:

 

 

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles