ԳՆԱ­ՑՈՂ ՈՒ ԱՆՍ­ՏՈՅԳ

0 0
Read Time:6 Minute, 45 Second

p12 aa  ԼԻ­ԼԻԹ ԳԱԼՍՏ­ԵԱՆ

 

Միշտ սի­րել եմ օդա­կա­յա­նում լի­նել: Ման­կու­թիւ­նից ինձ ու­ղեկ­ցող հե­տաքրք­րու­թիւնս չի մա­րել: Նա­յում եմ հեւ­քոտ, սե­ւե­ռուն, շտա­պող մարդ­կանց կենտ­րո­նա­ցած դէմ­քե­րին ու փոր­ձում հաս­կա­նալ` ո՞ւր են գնում, ին­չո՞ւ, ի՞նչ են մտա­ծում:

p12 ggԵրե­ւան Մոսկ­ուա թռիչքն ինչ­պէս միշտ լե­ցուն է, դէմ­քե­րի խճան­կա­րը բազ­մա­զան, մեր ազ­գա­յին խառն­ուածքն ան­փո­փոխ. օդա­նա­ւի ճշգրիտ տա­րա­ծու­թեան ու կան­խո­րոշ­ուած տե­ղե­րի ու յար­մա­րու­թիւն­նե­րի պայ­ման­նե­րում հայ­րե­նա­կից­նե­րիս մեծ մա­սը որո­շում է աւե­լի ճար­պիկ լի­նել ու “առաջ ընկ­նել“: Ու մինչ կը հաս­նես նստա­րա­նիդ, յա­տուկ ջանք պի­տի գոր­ծադ­րես, որ գլխիդ չընկ­նեն կամ ոտ­քիդ տակ չյայտն­ուեն վեր­ջին վայրկ­եա­նին գնուած ու տոպ­րակ­նե­րից դուրս պրծնող քոն­եա­քի շշե­րը, հայ­կա­կան շո­քո­լա­դի տու­փերն ու ճամպ­րուկ­նե­րից դուրս մնա­ցած փնթի փա­թեթ­նե­րը: Ու­ղեկ­ցոր­դու­հու յա­մառ զգու­շա­ցում­նե­րից յե­տոյ էլ սրտա­ցաւ-ըն­տա­նե­կան­նե­րը կամ ըն­կե­րա­սէր­նե­րը չեն ան­ջա­տում հե­ռա­խօս­ներն ու շա­րու­նա­կում են հա­րա­զատ­նե­րին զե­կու­ցել թռիչ­քի ման­րա­մաս­նե­րից, իսկ առա­ւել լաւ տղե­քը “ար­հա­մար­հում են“ ամ­րա­գօ­տին կա­պե­լու ցուց­մունք­նե­րը ու յա­մա­ռօ­րէն խու­սա­փում կա­պե­լուց: Սա չգրուած կա­նոն է բո­լոր ուղ­ղու­թիւն­նե­րի հա­մար ու ամէն ան­գամ աչ­քիցս չի վրի­պում ո՛չ հայ ու­ղեկ­ցոր­դու­հու, ո՛չ հայ ու­ղե­ւոր­նե­րի ան­թա­քոյց հա­կակ­րան­քը:

Օդա­նա­ւում ակն­յայ­տօ­րէն երի­տա­սարդ­նե­րը շատ են` այն էլ ոչ Երե­ւա­նից. մինչ խօ­սե­լը` մատ­նում է հա­գու­կապն ու սանր­ուած­քը: Աշ­խա­տե­լու են գնում` յստակ է. դէմք­նե­րին անո­րո­շու­թիւն, տագ­նապ, ան­տէ­րու­թիւն կայ: Ու­զում եմ գրկեմ կող­քիս նստած, աւե­լի շուտ կուչ եկած եր­կու եղ­բայր­նե­րից փոք­րին ու ասել` ին­չու ես գնում, ուր ես գնում, բա՞ սի­րած չու­նես, իսկ մա՞յրդ: Բայց լռում եմ ու շա­րու­նա­կում ու­րիշ­նե­րին նա­յել: Տա­րեց մի զոյգ է դժուա­րու­թեամբ տե­ղա­ւոր­ւում նստա­րա­նին. հա­ւա­նա­բար առա­ջին ան­գամ են օդա­նաւ նստում` հաս­տատ գնում են մի­ա­նա­լու խո­պան­նե­րում աշ­խա­տող որ­դու ըն­տա­նի­քին, մտա­ծում եմ ես:

Իսկ ու­ղեկ­ցոր­դու­հին ար­դէն խմիչք է սպա­սար­կում ու հայ­րե­նա­կից­նե­րիս մեծ մա­սը ռու­սե­րէ­նով հիւթ կամ ջուր ասե­լու դժուա­րու­թիւն ու­նի, էլ չեմ ասում շնոր­հա­կա­լու­թեան մա­սին:

Բայց, այն­ուա­մե­նայ­նիւ, գտնւում եմ նա­եւ իրենց չի­մա­ցած ռու­սե­րէ­նով սլա­ցիկ ու թա­փան­ցիկ ու­ղեկ­ցոր­դու­հուն ան­համ-ան­համ “խօ­սաց­նող­նե­րը“: Մենք ենք` ճար­պիկ, գնա­ցող, անս­տոյգ:p12 bb

Օդա­նա­ւը դեռ վերջ­նա­կա­նա­պէս չի կանգ­նել ու նո­րից սրտա­ցա­ւե­րի զան­գե­րը, գլխիդ ընկ­նող քոն­եա­կա­խառն տոպ­րակ­նե­րի հա­ւա­նա­կա­նու­թիւնն ու ոտ­քե­րիդ` շտա­պող­նե­րի ճամպ­րուկ­նե­րի հար­ուած­նե­րը:

Տա­րան­ցիկ ու­ղե­ւոր­նե­րի սպա­սաս­րա­հում երեք կին են նստում “պո­չիս“: Ոչ ռու­սե­րէն գի­տեն, ոչ անգ­լե­րէն եւ բնա­կա­նա­բար ոչ էլ տե­ղե­կա­տու ցու­ցա­տախ­տա­կից օգտ­ուե­լու կա­րո­ղու­թիւն ու­նեն: Եր­կու­սը մի­ջին տա­րի­քի քոյ­րեր են Ար­տա­շա­տից` Նիւ Եորք են գնում: Ի՞նչ էք կորց­րել Նիւ Եոր­քում, չեմ զսպում հե­տաքրք­րու­թիւնս ու հարց­նում եմ Նիւ Եոր­քի հա­մար յատ­կա­պէս ան­ճա­շա­կօ­րէն յար­դար­ուած քոյ­րե­րին: Ի՞նչ մնա­լու տեղ է Հա­յաս­տա­նը որ, ինք­նա­գոհ պա­տաս­խա­նում են քոյ­րերն ու շա­րու­նա­կում գլուխ գո­վալ, որ Ար­տա­շա­տում տուն-տեղ, ամու­սին ու­նեն, Մոսկ­ուա­յում աշ­խա­տող որ­դի, հո­ղա­մաս ու բերք ու այդ­պի­սի բա­ներ….բա՞ ին­չու էք գնում, յա­մա­ռում եմ ես: Երեք ամ­սով տու­րիստ ենք գնում, խո­րա­ման­կում են քոյ­րե­րը (երե­ւի դես­պա­նա­տա­նը տուած պա­տաս­խանն են յի­շում) ու, երբ շա­րու­նա­կում եմ, որ նոյ­նիսկ ինձ պէս ապա­հով մէ­կը երեք ամ­սով Նիւ Եոր­քում զբօ­սաշր­ջիկ լի­նե­լու հա­ճոյ­քի հնա­րա­ւո­րու­թիւն չու­նի, նո­րից վե­րա­դառ­նում են հին պա­տաս­խա­նին` մնանք ի՞նչ անենք:
Յե­տոյ կար­ծես ճա­նա­չում են ինձ, ար­դա­րա­նա­լու պէս յի­շում են, որ ինչ-որ թուի ձայ­նը մեզ են տուել, յե­տոյ էլի ար­դա­րա­նա­լու պէս շա­րու­նա­կում են` մեր դպրո­ցի հա­ւա­քա­րարն էլ, եթէ ձայ­նը հան­րա­պե­տա­կա­նին չտայ գոր­ծից կ՛ա­զա­տեն:

Հայ­րե­նի­քի, հո­ղի, պատ­կա­նե­լու­թեան կամ քա­ղա­քա­ցի լի­նե­լու մա­սին խօս­քերն աւե­լորդ են, տխու­րօ­րէն անի­մաստ ու դա­տարկ: Ու ես` Նիւ Եոր­քում ինչ-որ հա­րուստ ու մեռ­նող ծե­րու­նու խնա­մե­լու գնա­ցող քոյ­րե­րին ու­ղեկ­ցում եմ Նիւ Եոր­քի դար­պաս ու վե­րա­դառ­նում սպա­սաս­րահ:

Հա­րիւր տա­րի մնայ Հա­յաս­տան չեմ վե­րա­դառ­նայ, շա­րու­նա­կում է ընդ­հատ­ուած զրոյ­ցը քսան տա­րի առաջ Հա­յաս­տա­նից մեկ­նած եր­րորդ կի­նը, որ Լոս Ան­ճե­լըս է վե­րա­դառ­նում: Բա ին­չո՞ւ էիք եկել, գրե­թէ չյար­գե­լով յա­մա­ռու­թիւնս ու չթաքց­նե­լով հա­կակ­րանքս հարց­նում եմ սրան, դարձ­եալ հա­մոզ­ուած, որ հայ­րե­նի­քի, հո­ղի կամ պատ­կա­նե­լու­թեան մա­սին խօս­քերն անի­մաստ են: Ինքն ինձ­նից յա­մառ է` ու­զում է, որ Լոս Ան­ճե­լը­սի օդա­նա­ւում կող­քը նստեմ, որ անգ­լե­րէն հար­ցա­թեր­թի­կը լրաց­նեմ, համ էլ ու­ղեկ­ցոր­դու­հու հետ հա­ղոր­դակց­ուե­լու դիւ­րու­թիւն ու­նե­նայ: Օդա­նա­ւը վայ­րէջք կա­տա­րե­լուն պէս թռնում է կող­քիցս` էլ իմ պէտ­քը չու­նի:

Կլեն­տէյ­լի փո­ղոց­նե­րում արե­ւե­լահա­յե­րէն լսե­լը նոյն­քան սո­վո­րա­կան է ու բնա­կան, որ­քան Մաշ­տոց պո­ղո­տա­յում: Կլեն­տէյ­լի ազ­գա­յին վար­ժա­րան­նե­րում խօ­սում են հայ­րե­նի­քի, հո­ղի, պատ­կա­նե­լու­թեան ու քա­ղա­քա­ցի լի­նե­լու մա­սին:

Իսկ մեզ մօտ Հա­յաս­տա­նում ընտ­րու­թիւն­ներ են, ու մենք շա­րու­նա­կում ենք լի­նել գնա­ցող ու անս­տոյգ, ու ՔՈՒԷ-ի կող­քին ան­կա­րե­ւոր են հայ­րե­նի­քի, հո­ղի, պատ­կա­նե­լու­թեան ու քա­ղա­քա­ցի լի­նե­լու ար­ժէք­նե­րը:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles