ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

0 0
Read Time:1 Minute, 12 Second

p2 shaptvan khoske -bako-sahakyan Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան շնորհաւորական ուղերձ մը յղած է հանրապետութեան պաշտպանութեան բանակի եւ Շուշիի ազատագրութեան օրուան առիթով:

Սրորեւ ուղերձը ամբողջութեամբ.-

Սիրելի՛  հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախեան ազատամարտի թանկագի՛ն վեթերաններ,

Պաշտպանութեան բանակի յարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինուորներ,

Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ Յաղթանակի տօնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի եւ Շուշիի ազատագրման օրուայ առթիւ:

Մայիսի 9-ը ոսկէ տառերով է գրուել մեր ժողովրդի պատմութեան մէջ, գրուել է մեր հերոս պապերի ու հայրերի, քոյրերի ու եղբայրների արեամբ, նրանց, ովքեր հայրենիքի ազատութիւնն ու անկախութիւնը վեր դասեցին ամէն ինչից եւ նահատակուեցին յանուն համազգային գաղափարների իրականացման: Հայրենիքի նուիրեալների յիշատակը միշտ վառ կը մնայ մեր սրտերում ու գործերում:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը, անցնելով բազում զրկանքների միջով, միւս ժողովուրդների հետ պայքարեց դարի մեծագոյն չարիքի` ֆաշիզմի դէմ եւ միասին տօնեց Մեծ Յաղթանակը:

Բազմապատկելով նրանց փառքն ու սխրանքը` մեր այսօրուայ սերունդը հերոսութեան ու արիութեան հրաշքներ գործեց մարտի դաշտում եւ պաշտպանեց հարազատ Արցախը: Մենք ստեղծեցինք կանոնաւոր ու մարտունակ բանակ, ազատագրեցինք հայոց հինաւուրց բերդաքաղաք Շուշին եւ այսօր էլ շարունակում ենք շէնացնել մեր պապենական հողն ու հայրենի երկիրը` համայն հայութեան հետ ձեռք ձեռքի խորացնելով ու ամրապնդելով Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութիւնը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով, միասնաբար ու միակամ մենք կ՛ունենանք շատ ու շատ նուաճումներ ու ձեռքբերումներ, կ՛արձանագրենք նոր յաջողութիւններ կեանքի տարբեր բնագաւառներում:

Սիրելի՛ հայրենակիցներ, մէկ անգամ եւս շնորհաւորում եմ բոլորիս պանծալի Եռատօնի առթիւ եւ մաղթում խաղաղութիւն, քաջառողջութիւն ու ամենայն բարիք: Թող յաղթանակներն ուղեկից լինեն մեր ժողովրդին միշտ եւ ամէնուր:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles