ԱՐՈՒԵՍՏԻՆ ԱԶՆՈՒՕՐԷՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԳՈՅՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ

0 0
Read Time:5 Minute, 26 Second

p8-9 1  “Իմ արուեստի գեղագիտութիւնն ու փիլիսոփայու-թիւնն այն է, որ աշխարհն այն չէ, ինչ մենք տեսնում ենք, այլ այն, թէ ինչպէս ենք մենք մեկնաբանում այն“ Ամալիա Նանէ Թումանեան Ամալիա Նանէ Թումանեանը բազմաշնորհ արուեստագէտ է, նա տիրապետում է գեղան-կարչութեան բոլոր դպրոցներին: Նրա բազում աշխատանքներն ունեն ակադեմական, արտա-յայտական ուղղուածութիւն: Նա իր արուեստի միջոցով ազատօրէն շփւում է մարդկանց հետ, ներկայացնում է գեղեցիկ բնանկարներ, քոմպոզիցիաներ “նաթիւր մորթ“ներ, դիմանկարներ: Նրա արուեստում բացայայտ զգացւում է բարութիւնն ու սէրը բնութեան, մարդկանց նկատ-մամբ, դա իր ինքնադրսեւորումն է, որում անթաքոյց երեւում է նաեւ իր երեք երեխաներին անմնացորդ նուիրուած հայ կնոջ հոգեկան ողջ ներաշխարհը: Ամալիայի արուեստը ներկայանում է կախարդական գեղեցկութեամբ, իւրայատուկ երփնե-րանգներով, արտացոլում է կեանքի մեծ ու փոքր իրադարձութիւնները, արտայայտում է իր զգացմունքները, պատմում է իր պատմութիւնը, ինքն էլ ներկայանում է որպէս ժողովրդի մի անբաժանելի մասնիկ: Իր արուեստը միեւնոյն ժամանակ եւ պարզ ընկալելի է եւ բաւականին բարդ, քանի որ նա ունի աշխարհընկալման իր իւրօրինակ մեկնաբանու-թիւնը, իր փիլիսոփայութիւնը, արժէքների եւ մարդկային յարաբերութիւնների մասին: p8-9 2. Սպիտակազգեստ աղջիկը (1)Նա բազմաոճ նկարչուհի է, աշխատում է հիմնականում իւղաներկով եւ ակ-րիլով, երբեմն խառը տեխնիկայ է օգտագործում: Նրա նկարներն ունեն հետաքրքիր գունա-ւոր երանգներ, իսկ գրագրական աշխատանքներով հմտօրէն ներկայացրել է դիմանկարների մի ամբողջ շարք: Ունի մօտ հինգ հարիւր աշխատանքներ, որոնցով արուեստագէտը կարողա-ցել է ինքնադրսեւորուել, ստեղծելով գեղարուեստական ստեղծագործութեան իւրայատուկ կառուցուածք, նաեւ հոգեբանական կերպարներ: p8-9 3. Բնության ոգինԻր առաջին իւղաներկ աշխատանքը նա արեց 15 տարեկանում: Դա միայն սկիզբն էր, այ-նուհետեւ շնորհալի նկարչուհին իր բազմաթիւ աշխատանքներով պիտի մասնակցէր տեղա-կան եւ միջազգային բազմաթիւ աճուրդ-ցուցադրութիւնների, որոնց միջոցով էլ նրա աշխա-տանքներն իրենց ուրոյն տեղը պիտի գտնէին բազմաթիւ մասնաւոր եւ հաւաքածուներում՝ Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Աւստրալիայում, Հնդկաստանում, Գանատայում, Միացեալ Նահանգներում, Ֆրանսայում: Ցուցահանդէսների միջոցով նրա աշխատանքները ներկայացուել են նախկին Խորհրդային Միութեան, Հունգարիոյ, Սպանիոյ, Գերմանիոյ թան-գարաններում եւ ցուցասրահներում: Ամալիա Նանէ Թումանեանը ծնուել է Երեւանում: Աւարտել է Երեւանի Գեղարուեստի Պե-տական Ակադեմիայի արդիւնաբերական նախագծման բաժինը: 11 տարի դասաւանդել է Փա-նոս Թերլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարանում: Իր երեխաների հետ Միացեալ Նահանգներում է 1991-ից: Ամալիան ապրում եւ ստեղծագործում է Փորթլէնտում (Օրեկընի նահանգ):p8-9 4. Հրեշտակը Աւարտել է Փորթլէնտի պետական համալսարանի գծագրական արուեստի բաժինը, Սան-ֆրանսիսքոյի Արուեստի Ակադեմիայի գեղանկարչութեան բաժինը, որտեղ ստացել է վարպե-տի կոչում: Աւարտել է Մերիլհերսթի համալսարանի գեղանկարչական մանկավարժութեան բաժինը եւ այդ գծով ստացել է կոչում, այնուհետեւ Փորթլէնտի (Մէյն նահանգ) հիմնարկի դի-տարուեստի բաժինը եւ այժմ արուեստագիտութեան դասատու է: Ամալիան իր տարիների գեղանկարչական ու մանկավարժական փորձը, որն անընդհատ ընդլայնւում է նոր ճանաչողութեամբ, նոր գիտելիքներով, մասնաւոր դասերի միջոցով՝ ակրիլային տեխնիկայի նկարչութեան, գեղանկարչութեան, ջրաներկի, մոմանկարչութեան գաղտնիքները փոխանցում է տարբեր տարիքային խմբի իր ուսանողներին: Նրա արուեստը լուսաբանուել է մի շարք պարբերականների միջոցով, ներկայացուել է Հա-յաստանի հանրային պատկեռասփիւռէն եւ մեծ ճանաչում է ունեցել հայրենիքում: Ամալիան 1986-ից Հայաստանի նկարիչների միութեան անդամ է: Նա անդադար կատարե-լագործւում է արուեստում, մանկավարժութեան մէջ, բազում դժուարութիւններ յաղթահարե-լով շարունակում է մեծ սիրով եւ ոգեւորութեամբ ստեղծել նոր պատկերաշարեր: Նրա հոգեհարազատ գեղանկարչական ուղղութիւնը մէկընդմիշտ մնում է էքսփրեսիոնիզմը, որն իրականութիւնը համարում է մարդու ենթակայական հոգեկան կեանքը, նրա արտայայ-տումը, կերպարաւորումը եւ դա դիտում է որպէս արուեստի գլխաւոր նպատակ: Այս ուղղու-թեան մէջ արուեստը կարծես դառնում է անիրական, գլխաւորը մնում է հեղինակի ենթակա-յական պատկերացումների արտայայտութիւնը: Յաճախ արտայայտական (էքսփրեսիոնիսթ) ներաշխարհը երեւում է որպէս հակասական, առարկայական իրականութեանն ընդդիմացող, որն արտայայտւում է կտրուկ աղճատուած ձեւով: p8-9 5. Տղամարդու դիմանկարԱմալիայի արուեստում էքսփրեսիոնիզմը լիովին դրսեւորուեց, հոն ուր աշխարհը դիտւում էր որպէս սեւ-սպիտակի հակադրութիւն՝ չափազանց կտրուկ ու կոտրատուած գծերով, դա արտայայտում է յուսահատութիւն ու անհամաձայնութիւն, շրջապատող միջավայրի հանդէպ բողոք: Նրա արուեստը բացարձակ ազատութիւն է, որը պարզորոշ ներկայացնում է արհես-տականօրէն անջատուած արտաքին ու ներքին իրականութեան ընկալումը: Ամալիայի արուեստն այնքան հարուստ ու բազմաոճ է, որ ցանկացած դիտող այնտեղ կա-րող է գտնել իրենը: Ամալիայի դիմանկարներն էլ իւրայատուկ են, որովհետեւ արտացոլում են թէ նկարչի, թէ բնորդի ներքին հոգեվիճակը, որը յուզիչ է, գեղեցիկ, վեհ, պայքարող: Իսկ ինչքան խորն ու նուիրական պիտի լինէր նրա կապը իր արմատներին, իր դաւանան-քին, որ նորելով իր յիշողութիւնը՝ ստեղծէր իր ապշեցուցիչ գործը “Սուրբ Գէորգը վիշապին շանթահարելիս“, արուած Արարատ լերան եւ Խոր Վիրապի վանք-ամրոցի մօտ: Այս գործն իր ուրոյն եւ մշտական տեղն է գտել Փորթլէնտի (Օրեկընի նահանգ) նորակառոյց Սուրբ Գէորգ եկեղեցում: Իսկ խորանում նրա նուիրաբերած “Սուրբ Մարիամ Աստուածածինը մանուկ Յի-սուսը գրկին“ վեհ պատկերն է, աստուածային կապոյտի ու կարմիրի համադրութեամբ եւ նրբերանգներով, որ առյաւէտ լոյս, ջերմութիւն ու սրբութիւն պիտի սփռի աստծոյ տուն մտնող իւրաքաչիւր քրիստոնիայի հոգու մէջ:p8-9 6. Կնոջ դիմանկար Ամալիան վստահ է, որ գեղարուեստական բարձրարժէք կրթութիւնը, որ ստացել է, իր ար-ուեստը դարձրել է աւելի արհեստավարժ, որը ինչ խօսք ծառայելու է մարդկութեանը, նամա-նաւանդ իր ազգին: “Մշեցի պապիկս աւարտել էր Քազանի համալսարանի պատմա-բանասիրական բաժինը, հոյակապ գիտէր լեզու եւ գրականութիւն, տիրապետում էր հինգ լեզուների: Հայաստան գա-լով հայրենասէր մարդը սկսեց գիր ու գրագիտութիւն տարածել: Տատիկս էլ 1915-ի Ցեղաս-պանութիւնից յետոյ, Մոսկուայի բժշկական ինստիտուտի ուսանողուհի էր: Ամէնուր փախս-տականներ էին Արեւմտեան Հայաստանից, կար սննդի, դեղորայքի մեծ պակաս: Այդ պայման-ներում կրթութիւնը, գրագիտութիւնը նոյնպէս կարեւոր էին տառապեալ ժողովրդի համար: Տատիկս վերադարձաւ Հայաստան, որպէսզի օգտակար լինի իր երկրին, իր ժողովրդին: Նրա հայրը p8-9 8. Շուշանակակաչներքահանայ էր Էջմիածնի եկեղեցում եւ բացել էր որբանոց, որտեղ ապաստան էին գտել գաղթական որբերը: Տատիկս սկսեց իր դասաւանդման այդ պայմաններում, կրթում էր որբե-րին: Բնական է, որ հնարաւոր չէր, որ այս ամբողջ խորը մարդկային հոգեվիճակն իր ազդե-ցութիւնը չունենար իմ արուեստի վրայ“. – մեկնաբանում է Ամալիան: AmTuNane ստորագրութեամբ Ամալիա Նանէ Թումանեանի գործերը շարունակում են յաջո-ղութեամբ ներկայացուել բազմաթիւ տեղական եւ միջազգային անհատական եւ խմբակային ցուցադրութիւններում, բազմաթիւ երկրներում: Նա շարունակում է նկարել եւ անմիջապէս տեղադրում է ստեղծագործութիւններն իր կայ-քում եւ ուրախ է լինում, երբ այցելուները մեկնաբանում են իր արուեստը: Ամալիայի վերջին անհատական ցուցահանդէսը Մերիլհերստի Ստրեֆ պատկերասրահում կայացաւ 2013-ին: Նա ունի նաեւ կրթական կայք, որը ստեղծել է կրթութեան ասպարէզում ծրագրերի համար http://amtu.weebly.com : Իսկ այս տարուայ Ապրիլ 17-20-ը Թայուանում տեղի ունեցաւ արուես-տի ստեղծագործութիւնների միջազգային մրցոյթ, որին մասնակցելու համար նախօրօք եօ-թանասուն պետութիւններից ներկայացուած 3017 մասնակիցների աշխատանքներից ընտր-ուել են վաթսունը, որոնց թւում Ամալիայի “Զուարճալի լոյս“ երփնանկարը: Նման մրցոյթ անցկացուել էր նաեւ 2013-ին Իտալիայում, որտեղ նոյնպէս Ամալիան մեծ գնահատականի էր արժանացել:p8-9 9. Ս-բ Գեւորգը վիշապին շանթահարելիս Այս տարուայ Մայիս ամսին Ամալիան իր կեանքում առաջին անգամ լինելու է արուեստների կեդրոն Իտալիայում եւ Ֆրանսիայում: Նա մեծ երազանք ունի տեսնելու յատկապէս Փարիզի “Օրսէ“ թանգարանում կազմակերպած Վան Գոխի նկարների աննախադէպ ցուցադրութիւնը: Վան Գոխը նրա ամենասիրելի նկարիչն է եւ տեսնել նրա նկարները անմիջականօրէն, դա ուղ-ղակի հրաշք է Ամալիայի համար: Իսկ յետոյ նա կը քայլի Մոնմարթրով, բարձունքից կը նայի եւ կ’արբենայ Փարիզի գեղեցկութեամբ եւ կը նկարի նուրբ անձրեւով ցօղուած քաղաքը, նրա գողտրիկ բացօթեայ սրճարանները: Դրանից մեծ երջանկութիւն չկայ արուեստագէտի համար: Եւ Ամալիայի աշխատանքներին կ’աւելանան նոր երփնանկարներ, որ կը ծնուեն այս ճամբոր-դութիւնից: Ամալիայի նկարներն ամերիկացիները սիրում եւ գնահատում են: Իսկ առաջիկայում նա մտադրուել է իր աշխատանքների ցուցահանդէս-վաճառքը կազմակերպել Պոսթոնում, որտեղ կը ներկայացուեն գոյների թագուհու հրաշալի գործերը: Նա սիրով պատրաստ է ընդունելու դիմանկարների պատուէրներ եւ ոչ միայն: Նրա աշխատանքները ձեռք բերելու համար կարող էք դիմել անձամբ իրեն՝ http://amtunane.com: ԿԱՐԻՆԷ ԱՂԱՊԱՊԵԱՆ Երեւան   p8-9 15. Կեսօրյա ընդմիջումp8-9 14. Զվարճալի լույսp8-9 13. Արևոտ լողափ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles