ԱՊՐԻԼ 24-Ը ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

0 0
Read Time:56 Second

Սամցխէ Ջաւախքի Լրատուական Կայք

https://akhaltskha.net/2022/04/24/24-2/

 

 

Մեսրոպեան Ուղղագրութեան վերածեց Յարութիւն Մըսրլեան

Ապրիլ 27, 2022

 

Այսօր՝ Ապրիլ 24-ին համայն հայութիւնը յիշում է Օսմանեան Թուրքիայի կողմից 1915 թ. իրականացրած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի 107-րդ տարելիցը: Առաւօտեան ժամը 11:00-ին Ախլալցխայի հայութիւնը Հաւաքուեց քաղաքի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին:

 

Պատարագի աւարտին ախալցխացիներին միացաւ նաեւ շրջանի հայկական գիւղերի հայութիւնը: Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուց Ախալցխայի հայութեան բազմահազարնոց թափօրը քաղաքի կեդրոնական փողոցներով բարձրացաւ Մարտա թաղամասում Հայոց Ցիղասպանութեան զոհերի յիշատակին կանգնեցուած խաչքար յուշակոթող:

Քաղաքում պահանջատէր ժողովուրդը ճանաչման կոչերով , պաստառներով եւ պետական դրօշներով մէկ անգամ եւս յիշեցրեց բոլորին, որ ոչինչ չէ մոռացուել եւ մեր ժողովուրդը պահանջում է արդարութիւն եւ հատուցում: Խաչքար–յուշակոթող հասնելուն պէս տեղի ունեցաւ եկեղեցական կարգ, որը կատարեցին Հայր Յակոբ Աբեղայ Սահակեանը եւ Ախալցխայի եւ յարակից գիւղերի հովիւ Տէր Թորգոմ քահանայ Վարդանեանը:

Եկեղեցական կարգի աւարտին խօսքով հանդէս եկաւ Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Յակոբ Աբեղայ Սահակեանը: Հոգեւորականի ելոյթին հետեւեցին ԱՀԵԿ-ի սաների ելոյթները, որից յետոյ ցանկացողներ եւս հանդէս եկան ցեղասպանութիւնը դատապարտող ելոյթներով: Երիտասարդները երգեցին հայրենասիրական երգեր:

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles