ԱՄԱՆՈՐԻ ԱՆՐՋԱՆՔ

0 0
Read Time:40 Second

amanor evn Երկնից ճառագած, Ցոլք ու ցնորք ես, Գալուստդ բարի, ուրախ նոր տարի, Կարօտ է սիրտս Նոր այգաբացի, Թող ամէն քայլդ լոյս անուրջ սփռի:   Բարին թող իջնի Փաթիլի թեւով, Ժպիտը ծաղկի մայրութեան տենչով Չարը, չարիքը Ընդմիշտ վերանան, Պանդուխտները շուտ տուն վերադառնան:   Աստղերի զնգուն Ղօղանջների հետ Գալուստդ բարի, ուրախ նոր տարի, Յոյսն ու հաւատը Հոգումս անթեղած, Սպասում եմ ես անամպ գալիքի…     ՍԻՐՈՅ  ԼՈՅՍԸ   Թող այս գիշեր Մեզ բաժանուող Գորշ ամպերը չքանան, Ու անցեալի Բորբ յուշերի Բիւր աստղերը հուրհրան…   Թող այս գիշեր Մեր կարօտի Ովկիանոսը խաղաղուի, Ու սիրատենչ Համբոյրների Կոհակները օրօրի:   Թող գիշերը Նոր օր բացի, Շողերով մեզ պարուրի, Հեռացումը Մութը տանի, Մեր լոյս սէրը պահպանի:       ՁՕՆ ԲԱՐՈՒԹԵԱՆԸ   Պիտի տոկանք ու հաւատանք, Պայծառ օրուան ապագայի, Պիտի կոփուենք ու զօրանանաք, Անխոնջ հոգով յաղթողի:   Թուր կեծակին պիտի շանթի Մեր ճակատը միտք ճառագի Հաւատամքը անտարակոյս, Բարութիւնը պիտի լինի:     Աւիկ Տէրենց Պոսթըն

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles