«ԶՈՒԼԱԼ» ԵՌԵԱԿ ԵՐԳՉՈՒՀԻՆԵՐՈՒ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵԼՈՅԹԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ՝ Հ.Օ.ՄԻՈՒԹԵԱՆ ՆԻՒ ԵՈՐՔԻ «ՄԱՅՐ» ՄԱՍՆԱՃԻՒՂԻ

0 0
Read Time:1 Minute, 16 Second

Կիրակի Ապրիլ 11ին, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց եկեղեցու սրահում, տեղի ունեցաւ »Զուլալ« եռեակ խմբի համերգը, Հ.Օ.Միութեան »Մայր« մասնաճիւղի կազմակերպութեամբ:
»Զուլալ«ի երգչուհիներն են՝ Անայիս Թեքէրեան, Երազ Մարգարեան եւ Թենի Աբէլեան:
»Զուլալ«ի երգերը կատարւում են, »A Capella« երաժշտական կառոյցով, որտեղ նուագարաններ չկան եւ նուագարաններին փոխարինում են երգողների ձայնային համադրումը:
Յայտագիրը բաղկացած էր 2 մասից, իւրաքանչիւրը 11 երգ:
Ճաշակաւոր եւ գեղեցիկ ընտրութիւններ էին կատարուել, մեր գեղջկական, ժողովրդական եւ գուսանական երգերից:
Երգացանկից գաղափար կազմելու համար, ստորեւ տալիս եմ մի քանի օրինակ.
Եարս խորոտիկ է, Սարի սիրուն եար (Գուսան Աշոտ), Մարաթուկ (երգիծաերգ), Քելէ լաօ (կարօտի երգ Թալին), Քելեր Ցոլեր (Կոմիտաս), Ղափամա (Ախլցխա)
Արի իմ սոխակ (Գոմար Գաթիպա Ա. Խպենդեան) ընդհանրապէս, ժողովրդական հին երգերի մշակումը, վերարտագրումը կամ նորովի երանգաւորումը, յաջողում է այն դէպքում միայն, երբ երաժիշտը չի շեղւում միայն, երբ երաժիշտը չի շեղւում եւ հաւատարիմ է մնում պատկան երգի ստեղծման, աւանդներին եւ արմատներին, այս առումով պէտք է նշել, որ »Զուլալ«ը մեծ յաջողութիւն էր արձանագրել:
Երգերը կատարուեցին, մասնագիտական ներդաշնակութեամբ եւ հոգեպարար ապրումներով, իրենց խմբի անունին համահունչ, »Զուլալ« եւ վճիտ:
Երգերից առաջ համառօտ բացատրութիւն էր տրւում երգի բովանդակութեան մասին, յաճախ համեմուած զաւեշտով:
Համերգի վերջում, Հ.Օ.Միութեան »Մայր« մասնաճիւղի ատենապետուհի՝ Սօնիա Պզտիկեանը, շնորհակալութիւն յայտնեց եւ ծաղկեփունջեր նուիրեց երգչուհիներին, Սօնիա Պզտիկեանը, իր փակման խօսքի մէջ, միաժամանակ նշեց, որ Հ.Օ.Մ.ը իր բարեգործական նպատակները իրագործելու համար, կազմակերպում էր պարահանդէսներ, ճաշկերոյթներ եւ այլ միջոցառումներ, բայց այս անգամ որոշուեց գեղարուեստական երեկոյ կազմակերպելով, հոգեկան եւ մշակութային սնունդ հրամցնել մեր հանդիսատեսերին:
Ողջունելի է Հ.Օ.Մ.ի այս նախաձեռնութիւնը:
Վարձքերնիդ կատար եւ աւելի յաջողութիւն »Զուլալ«ին ձայներնիդ անսպառ:

ԳՐԻԳՈՐ Ա. ԳՐԻԳՈՐԵԱՆ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles