«ԵՐԱԶ»Ի ՅՈԲԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

0 0
Read Time:42 Second

Դեկտեմբերի 6-ին, Նիւ Եորքի Քուինզպորօ Գոլէճի հանդիսարանում տեղի ունեցաւ յոբելինական համերգ նուիրուած Սուրբ Սարգիս Հայաստանյաց Առաքելական եկեղեցւոյ «Երազ» պարախուՒմբի հիմնադրման 10-ամեակին: 

1999 թ. կազմակերպուեց պարախումբը` վեց անդամով:  Պարախմբի հիմնադիրն է, Ամերիկահայ ճանաչուած պարուսոյց Գառնիկ Ներսէսեանը, որի հետեւողական աշխատանքի շնորհիւ, 2002 թուականին «Երազ» ունեցաւ իր առաջին հանդիսութիւնը: 

2005 թուականին, պարախմբի հրաւէրով, Երեւանից հիւրընկալուեց պարարուեստի անզուգական վարպետ, ՀՀ ժողովրդական արուեստագէտ` Վանուշ Խանամիրեանը: 

Մէկ ամիս անընդմէջ հետեւողական փորձերը տուեց իր ցանկալի պտուղները 16 հայկական ժողովրդական եւ ազգայնական պարերով:  Այժմ խմբում ընդգրկուած են շուրջ իննիսուն պատանիներ ու աղջիկներ:

Համերգի աւարտից յետոյ, ներկաները երկար ծափողջոյններով դիմաւորեցին պարախումբի գեղարուեստական ղեկավար` Գառնիկ Ներսէսեանին, պարուսոյց` Լենա Օրանճեանին եւ խմբի բոլոր մասնակիցներին: 

Մեծի Տանն Կիլիկիոյ Արեւելեան Թեմի Առաջնորդարանից «Երազ»ին շնորհաւորական խօսք ասաց Անուշաւան Եպս. Դանիէլեանը եւ Սբ. Սարգիս եկեղեցւոյ հոգեւոր հովիւ` Նարեկ Թրթռեանը: 

«Երազ» պարախմբի տաս տարուայ մասնակիցները պարգեւատրուեցին յուշանուէրներով:

 Ռոպերթ Կարապետեան (նաեւ լուսանկարներ)

Նիւ Եորք

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles