Յայտարարութիւն
ՆԱԹՕ-ի անդամ Թուրքիան Սեպտեմբերի 27-ին Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների նկատմամբ Ատրպէյճանի սանձազերծած պատերազմի համահեղինակն է, անմիջական հրահրողն ու մասնակիցը:
Թուրքիոյ նախաձեռնութէամբ հաւաքագրւում եւ հակամարտութէան գօտի են ուղարկւում ահաբեկչական տարբեր խմբաւորումների հազարաւոր անդամներ` տարածաշրջանը վերածելով միջազգային ահաբեկչութէան նոր օճախի:
Թուրքիոյ չդադարող պատերազմական հռետորաբանութիւնն ու պատերազմական գործողութիւններում Ատրպէյճանին ցուցաբերուող ռազմական աջակցութիւնը նպատակաուղղուած է անկայունութեան աշխարհագրութեան ընդլայնմանն ու դրանում այլ պետութիւնների ներգրաւմանը:
Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսքի խմբի անդամ, խախտում է Ղարաբաղեան հակամարտութիւնում չէզոքութիւն պահպանելու` իր ստանձնած պարտաւորութիւնը:
Թուրքիան իրականացնում է ՆԱԹՕ-ի կողմից հռչակուած խաղաղասիրական եւ հակաահաբեկչական իր առաքելութէան դէմ ուղղուած գործողութիւններ: Մինչդեռ ղարաբաղէան ընթացող պատերազմի պայմաններում իր պաշտօնական եայտարարութէան մէջ առ այսօր ՆԱԹՕ-ն չի անդրադարձել իր անդամ Թուրքիոյ` որպէս պատերազմ հրահրողի յանցաւոր վարքագծին ու չի զսպում նրան:
ՆԱԹՕ-ի հետ Հայաստանի Հանրապետութեան համագործակցութեան փաստաթղթերով` տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու գործընթացում Հայաստանի հանրապետութէան ստանձնած եանձնառութիւններն անիրագործելի են Թուրքիոյ այսպիսի սանձարձակ գործելաոճի պատճառով:
Ելնելով վերը նշուածից`
պահանջում ենք Հայաստանի Հանրապետութէան իշխանութիւններից` դիմել ՆԱԹՕ-ին` ծանուցելով վերջինիս հետ համագործակցութէան շրջանակներում Հայաստանի Հանրապետութէան ստանձնած եանձնառութիւնների` ողջ ծաւալով կատարման անհնարինութէան մասին, քանի դեռ Նատօ-ն չի դատապարտել Թուրքիոյ անմիջական մասնակցութէամբ տարածաշրջանում պատերազմի սանձազերծումը, չի ձեռնարկել վերջինիս ծաւալապաշտական ձգտումները զսպելու իրական գործողութիւններ:
Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն Մարմին


