Ապազգային, ապապետական եւ հակագիտական մտավարժանքներից ծնուած վարչախմբի պարագլխի վերջին յայտարարութիւնը ոչ այլ ինչ է, քան մեր համազգային հաւաքական իրաւունքների եւ ինքնութենական հիմքերի կազմաքանդում եւ նսեմացում, տարատեսակ քողածածկոյթներով թուրք-ազրպէյճանական պահանջների բաւարարում:
Հայոց ցեղասպանութեան փաստը կասկածի տակ դնող յայտարարութիւնն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է, որը, թուրքական նախապայմանների բաւարարման հետ մէկտեղ, անարգում է 4 տասնեակն անցնող երկրների կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման, որոշ երկրների պարագայում` այն քրէականացնելու իրողութիւնը, նաեւ` Ցեղասպանութիւն յանցագործութեան կանխարգելման դէմ համամարդկային ջանքերն ու միջազգային իրաւունքի կանոնները:

