Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ամերիկեան ցամաքամասի եւ Աւստրալիոյ մարմինները Ուրբաթ, Հոկտեմբեր 30-էն Կիրակի, Նոյեմբեր 1, 2009, Պուէնոս Այրէսի մէջ, Հ.Յ.Դ. Բիւրոյի հրաւէրով գումարեցին խորհրդակցական ժողով մը:
Հարաւային Ամերիկայի (Արժանթին, Ուրուկուայ եւ Պրազիլ), Գանատայի, Արեւմտեան եւ Արեւելեան Ամերիկաներու եւ Աւստրալիոյ մէջ գործող Հ.Յ.Դ. մարմիններու այս խորհրդաժողովին, մասնակիցները հանգամանալի զեկոյցներ լսեցին քաղաքական վերջին իրադարձութիւններու, յատկապէս հայ-թրքական յարաբերութեանց ու անոնց առնչուող ներազգային ու միջազգային զարգացումներու մասին:
Մարմիններու ներկայացուցիչները սպառիչ կերպով քննարկեցին հայ-թրքական արձանագրութիւններու ներկայացուցած վտանգները, անոնց վաւերացումը կասեցնելու ուղղութեամբ ցարդ տարուած աշխատանքներու ընթացքը, արժեւորեցին այդ աշխատանքներու արդիւնաւէտութիւնը եւ տեղեկացան ի պատրաստութիւն յաջորդ փուլին իւրաքանչիւր շրջանէն ներս ծրագրուած ձեռնարկներու մասին:
Ընդգծելով, Հայաստանի ու Ղարաբաղի համար ծանր հետեւանքներ բերել սպառնացող եւ թրքական իշխանութեանց շրջանային ծրագիրներուն միայն նպաստող արձանագրութեանց վաւերացումը կասեցնելու կարեւորութիւնը, ժողովի մասնակիցները անհրաժեշտ նկատեցին աշխատանքներու թափի ուժեղացումը եւ անոնց համաժողովրդական տարողութեան առաւել ընդարձակումը եւ այդ գծով առաջարկեցին համապատասխան քայլեր:
Ժողովը շեշտեց Հայ Դատի գրասենեակներու աշխատանքները առաւել բարձր մակարդակով յառաջ տանելու անհրաժեշտութիւնը՝ Հայկական Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը արագացնելու եւ թրքական կառավարութեան կողմէ արտասահմանեան թրքական կազմակերպութիւններու միջոցաւ տարուող հակահայ քարոզչական արշաւը դիմագրաւելու նպատակով:
Ժողովը անդրադարձաւ Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի հրապարակած գործունէութեան ուղենիշերուն եւ արտայայտեց իր անվերապահ զօրակցութիւնը քաղաքական այդ ծրագիրը իրականացնելու աշխատանքներուն:
Ժողովը հաստատեց հայոց պետականութեան հզօրացման նպատակին շուրջ ազգային միասնականութեան անփոխարինելի արժէքը եւ ամէն գնով Հայաստան-Սփիւռք, ներազգային եւ ներհամայնքային պառակտումներու հնարաւորութեանց առջեւ դռները փակելու Դաշնակցութեան վճռական դիրքորոշումը:
Ժողովը նաեւ լսեց շրջաններու կազմակերպական վիճակի, երիտասարդական միութեանց գործունէութեան, Հայ Դատի յանձնախումբերու ու գրասենեակներու աշխատանքներու մասին զեկոյցներ՝ եւ քննեց այս ոլորտներու մէջ համագործակցութիւնը զարգացնելու առաջարկներ:
ՆԱՄԱԿ` ՀՈՐԴՈՐ ԲՐՅՈՒՍԵԼԻՑ,
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում հայ-թուրքական
արձանագրությունների ստորագրման հետ կապված ճիշտ է այս
պահին շատ – շատերիս մոտ տրամադրության անկում է , հիասթափություն, սակայն անվերջ փնտրտուքներս ինձ հուշում են, որ բոլոր անելնելի վիճակները պետք է ունենան իրենց խելացի լուծման ելքերն ու ճանապարհները…
Թեև Շվեյցարիա գնալու նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանի արտասանած “ՈՒղերձը” ոմանց մոտ պատրանք փայփայող հույսեր ներշնչեց’ վստահել ու հավատալ նախագահին, որ Հայ-թուրքական ստորագրվելիք փաստաթղթերում մեզ պարտադրվող նախապայմաններ չկան ու չեն կարող լինել, բայց հո մենք գիտենք, որ դեռ օգոստոսի 31-ի արձանագրություններում արդեն տեղ էին գտել ազգադավ, խայտառակ, հայատյաց նախապայմաններ, որը ողջ հայ ժողովրդի համար անընդունելի է բացարձակապես. ինչպե՞ս հասկանալ այս ձևակերպումը,
“Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով”:
եթե ոչ նախապայման, որը մեզ կանգնեցնում է փաստի առաջ. ու հիմնովին զրկում հետագայում և´ ցեղասպանության, և´ պահանջատիրության համար պայքարելու իրավունքից: Փաստը մնում է փաստ, որ Նախագահի խոսքն ու գործն իրար չեն համապատասխանում. կարողանում է ճարպկորեն խուսափել Հայ-թուրքական արձանագրություններում տեղ գտած նախապայմանների շուրջ բանավիճելուց, նա անմիջապես շրջանցում է, ու խոսքը տեղափոխում ուրիշ հարթություն’ Ղարաբաղյան խնդրին, որը հայ-թուրքական արձանագրություններում տեղ գտած “Փոխադարձ սահմանների ճանաչման” կոնկրետ ա´յս ձևակերպման հետ բնավ կապ չունի. մի խոսքով նախագահը խոսքը կտուրն է գցում.
Պատահականություն չէր կարող լինել նաև Շվեյցարիայում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողակարգի 3 ժամով ուշացումը, որը միջազգային պրակտիկայում ընդունված չէ:
Ինչքան էլ փորձեն իրողությունը գլխիվայր ներկայացնել, պնդել, որ արձանագրություններում նախապայմաններ չկան, բայց այն, որ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլու բանավոր ելույթի տեքստում նախապայմաններ պիտի հնչեին, իսկ մեր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այդ նախապայմաններին հակադարձող ասելիք չուներ ու չէր էլ կարող ունենալ, փաստերն ավելի քան խոսում են…
Այդ իսկ պատճառով էլ ստորագրումից հետո բանավոր հայտարարություններ չեղան: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման այս մակարդակը երևի իր նախադեպի մեջ եզակի էր, քանզի այն մեծ շահագրգռվածությունն ու շտապողականությունը, որ տածում էին գերտերությունների երկրորդ դեմքերը ու ստորագրումից հետո հապճեպ հեռանալը, ասես հուղարկավորության եկած լինեին . ոչ հայտարարություն, ոչ մամլո ասուլիս, որն
ընդհանրապես պարտադիր արարողակարգի մաս պետք է կազմեր, բայց …
այստեղ են ասել. մեկնաբանություններն ավելորդ են:
Պետք չէ լինել բախտագուշակ, որ այս թաթերականացված բեմադրության տակ թաքնված խեղկատակատակությանը , հետին մտքերը, նենգությունն ու դավադրությունը “անկեղծությունից” զատել չկարողանանք:
Թյուր կարծիք չստեղծվի, թե արտգործնախարարներ Նալբանդյանի ու Դավութօղլու թիկունքին կանգնած գերտերությունների երկրորդ դեմքերը եկել էին Հայաստանի նախագահի “Ֆուտբոլային դիվանագիտությունից” ծնունդ առած սիրախաղին զորակցելու, հայ-թուրքական բարեկամության կամուրջ գցելու. դա կլիներ մտակորույս մարդու խաբկանք, աբսուրդ: Հ. Քլինթոնից սկսած վերջացրած Ս.Լավրովով , նրանք բոլորն էլ Թուրքիայի շահերն էին պաշտպանում իրականում, իսկ Հայաստանի պարագայում ‘ պարտադրանքը լավ քողարկված, առերևույթ` իմիտացիա ստեղծող, իբրև աշխարհի մեծերի կողմից մեզ զորակցության ձեռք մեկնած բարի կամքի ժեստ…
Դրա համար էլ թակարդն ընկած արջի նման միայն պիտի անօգնական ոռնանաք, ավելորդ հույսեր փայփաենք, որ գուցե լավ կլինի ու սպասենք, տեսնենք մեր նախագահի ու արտգործնախարարի կողմից աշխարհասփյուռ հայությանը պարտադրած ու պատանդի կարգավիճակում պահած սիրախաղի’ “ֆուտբոլային դիվանագիտության” վերջն ի՞նչ է լինելու, երբ uկիզբը՝ ” Փոխադարձ սահմանների ճանաչումն” է, իսկ այս հայտնի անհայտի վերջն ի՞նչ է լինելու, ի՞նչ …
Հիմնվելով հայտնի ասացվածքի վրա’ Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը, ուսումնասիրելով այսօրվա աշխարհի քաղաքական դաշտը, որ ուժեղն է քայլում հաղթական , փոքր ու աղքատ պետությունները ըստ ջունգլիական օրենքների կերակուր են դառնում գերտերությունների խարդավանքներին, իսկ Դեմոկրատիա ու Ժողովրդավարություն կոչված կարգախոսները հորինված «զենքերն» են , որը մտրակի դեր են կատարում փոքր ազգերին իրենց բռի մեջ պահելու, ճնշելու, իրենց խաղի կանոններն ու կամքը թելադրելու համար, ուստի հետևությունս մեկն է. մենք’ հայերս այս վիճակից դուրս գալու ու աշխարհի երեսին որպես ազգ գոյատևելու համար պետք է առաջնորդվենք Չարենցյան պատգամով` որպես պատվիրան. միաբանվենք ու մեր “Հավաքական ուժ մեջ” փնտերենք նեղ վիճակներից դուրս գալու գաղտնիքը, մեր ազգի հարատևության գաղտնիքը, թալիսմը…
Uտեղծված ծուղակից դուրս գալու համար պետք է լինենք ծայրահեղ շրջահայաց, զգուշավորություն ցուցաբերենք, որպեսզի չկորցնենք միջազգայնորեն Հայկական ցեղասպանության ու պահանջատիրության մեր իրավունքներն ամրապնդող հնարավորությունները, ձեռքբերումները… ուստի,
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է , ՈՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ,
որպես սփյուռքահայության շահերը ներկայացնող իրավասու կառույց արտահերթ համագումար հրավիրի մեր երեք ավանդական կուսակցությունների .
ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ,
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ,
ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ և
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ-ԴԱՏԻ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՐԳԱՐԺԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ
մասնակցությամբ Շվեյցարիայում ստորագրված փաստափուղթը անհապաղ անվավեր ճանաչի, որպեսզի
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ , ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ
հետագա պայքարի ճանապարհը փակուղում չհայտնվի. անելանելի վիճակներից մեր իրավունքները ապահովագրած կլինենք միայն այս ճանապարհով:
Այդ փաստաթղթում պետք է հիմնավորված փաստեր ներկայացվի, որ 3 միլոնանոց Հայաստանը չի կարող վճռել 7 միլիոնանոց սփյուռքի ճակատագիրը. պահանջատեր սփյուռքի…
Չպետք է անտեսել նաև այն փաստը, որ Շվեյցարիայում հոկտեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթերը ստորագրվել են ոչ միայն սփյուռքահայության, այլ նաև բուն Հայաստանի ժողովրդի կամքին հակառակ, ուստի այն իրավական փաստաթուղթ չի կարող համարվել:
Կարելի է անվարան հայտարարել, որ Նախագահի ու արտգործնախարարի կողմից անտեսվել է հարյուր հազարավոր հայորդիների բազմահազարանոց ցույցերը, բողոքի ձայնն ընդդեմ Շվեյցարիայում Հայ-թուրքական ստորագրվելիք պրոտոկոլների, քանզի Հայաստան- Թուրքիա հարաբերություններում ստորագրված փաստաթղթերում շատ կետեր պարունակում են լավ քողարկված նախապայմաններ հայկական կողմի համար, որը հետագայում մեզ զրկելու է բարձրաձայնելու ու պայքարելու միջազգայնորեն ճանաչելու հայկական ցեղասպանությունն ու մեր պահանջատիրական իրավունքները:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ 7 -միլ սփյուռքի անունից պետք է հայտարարություն
տարածի, որ Շվեյցարիայում ստորագրված արձանագրություններն անընդունելի են սփյուռքի համար և չի ճանաչում այդ փաստաթղթերի իսկությունը: Ինչքանո՞վ է հիմնավոր ու արդար, որ ազգային ժողովի իշխանամետ մի խմբակցություն’ Հանրապետականը , որը մեծամասնություն է ու ընդամենը մի բուռ մարդ , պետք է վճռեն 7 միլ սփյուռքահայության ճակատագիրը և զրկեն մեզ մեր հայրենիքի պահանջատիրական իրավունքներից:
Մոտավորապես նման բովանդակությամբ պետք է մի զորավոր փաստաթուղթ խմբագրվի գեղեցիկ, հիմնավոր փաստերով Ամերիկայի Հայկական Համագումարի կողմից և ուղարկվի ( քանի որ հայկական Ցեղասպանության հարցը նորից Ամերիկայի կոնգրեuի օրակարգում է , պետք է արագ գործել) բոլոր այն պետությունների նախագահներին և հատկապե´ս արտգործնախարարներին, ովքեր փորձում են արջի ծառայություն մատուցել Թուրքիային. Հ. Քլինթոնին, Լավրովին, Սոլանային, Քուշներին, Զբոգարին, անգամ Դավութողլուն… Հեղինակավոր լրատվամիջոցների ու կտրականապես պնդել, որ Հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն ու ընդունելի կլինեն միայն ու միայն համայն հայության ՀԱՆՐԱՔՎԵԻ արդյունքում: Աշխարհասփյուռ հայության համար անընդունելի է որևէ երրորդ երկրի միջամտությունը: Աշխարհի մեծերի երկրորդ դեմքերի մասնակցությունը այս ստորագրվող փաստաթղթերին, շահագրգռվածությունն ու ներկայությունը հայ ժողովրդի կողմից դիտվում ու ընկալվում է հովանավորչության տակ առնել Ցեղասպան Թուրքիային. աջակցել, ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ ենթարկվենք իրենց խաղի կանոններին, պարտադրել հանուն սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման հայ ժողովուրդի հիշողությունից ջնջել Հայոց ցեղասպանությունը, որը մեզ կզրկի մեր պահանջատիրական իրավունքից:
Հայ ժողովուրդը հաճախ է դարձել գերտերությունների խարդախ խաղերի զոհը և այսօր նույն է փորձվում իրագործել արդեն ուրիշ մեթոդներով ու մեխանիզմներով` պարտադրանքով. գլոբալիզացիայի պահանջներին համապատասխանեցնելով , պահանջելով բաց սահմաններ ու դիվանագիտական հարաբերություններ, առաջ նայել ու մոռանալ անցյալը, որի արդյունքում շահող կողմն է հայտնվում Թուրքիան:
Այս ստոր քայլերին փորձվում է մասնակիցը դարձնել հայ մարդուն. իրագործել Հայաստանի նախագահի ու արտգործնախարարի անմիջական մասնակցությամբ, որը ինքնստիքյան անջրպետ է առաջացնում սփյուռքի ու Հայաստանի միջև, այսինքն այն, ինչ այսքան տարիներ ի վեր փորձում էր իրագործել Թուրքիան, բայց չէր հաջողվում…
այսօր աշխարհի տերերի ընդհանուր ջանքերով փորձում են իրականություն դարձնել Թուրքիայի երազանքը
Հայաստանի նախագահի ու արտգործնախարարի ձեռքով, այսինքն` մեզ մորթում են մեր իսկ դանակով:
1,5միլ հայության թափված արյունը փորձում են ջնջել մեր հիշողությունից, որի հետ հարմարվելը հավասար է հանցագործության’ կրկնակի ցեղասպանության: ճիշտ է մեր նահատակներին հետ վերադարձնել անհնար է, բայց մեր ծովից -ծով Արևմտյան Հայաստանի հողերը կենդանի են ու սպասում են իրենց տերերին:
Նմանատիպ բովանդակությամբ լավ խմբագրված
Հայկական համագումարի կողմից տարածվող Հայտարարությունը կարծում եմ շատ բան կփոխի ու մեր սթափ մտածելու, ծանր ու թեթև անելու, առիթ կհանդիսանա:
Թեև ասում եմ, բայց ես իմ ասածին վստահ չեմ, քանի որ Ազգային ժողովի “ընտրյալները”, եթե ազգային մտածելակերպ ունենային, էս օրին չէինք հասնի ու սահմանի բացումն էլ չէին փոխանակի ցեղասպանություն հետ:
Կգա այդ օրը, որ Նախագահը կզգա. որ իր կատարածը տղայական քայլ էր ու առավելապես մեծ տերություններին դուր գալուն էր միտված, քան թե ազգին օգուտ տալուն, իսկ այս իմիտացա ստեղծող հայրենասիրական թխած ճառերով չեն կարող ողջ հայությանը երկար կերակրել, քանզի ստի ոտը կարճ է :
Նախագահի ու արտգործնախարարի դիվանագիտական ու ռազմավարական գիտելիքների պակասը թուլացրեց մեր դիրքերը. “Ֆուտբոլային դիվանագիտությունը” ծառայեց Թուրքիայի օգտին, որ ավելի վճռականորեն մերժեն ցեղասպանության իրողությունն ու խուսափեն պահանջատիրության պատասխանատվությունից, իսկ թուրք դիվանագետները փայլեցին իրենց դիվանագիտական կարողությունով, պրոֆեսիոնալիզմով. հաջողվեց նրանց մոլորեցնել ոչ միայն Սերժ Սարգսյանին ու արտգործնախարարին, այլ ողջ աշխարհին, հարցականի տակ դնելով Հայկական ցեղաuպանութայն իրողությունը, իսկ ընդունած պետություններին` անհարմար վիճակի մեջ:
Թուրքիան երբ կուլ տա այս ոսկորը , հերթը կհասնի Ադրբեջանի տարածքների վերադարձին: Ամեն բան պայմանավորված է ու մտածվածին. այդ օրն էլ կգա, այսինքն ոչ թե կգա , այլ այս օրերին Էրդողանն ու Դավութօղլին բացեիբաց չեն դադարում աջ ու ձախ հնչեցնել, բարձրաձայնել, պահանջել, որ Հայկական զորքերը պետք է դուրս գան Ղարաբաղի գրավյալ տարածքներից:
Շվեյցարիայում արձանագրությունների ստորագրման պահին Դավութողլու ժպիտը երբե´ք չեմ մոռանա. դա հաղթողի ժպիտ էր, որը սիրտս խոցեց դաշույնից էլ ուժեղ. այդ պահին աչքիս առաջ պատկերվեց զարուհուրելի մի տեսարան, ասես Տեր -Զորի անապատներում սփռված մեր սուրբ նահատակների ոսկորներն հրաշքով լեզու էին առել, պահանջում էին արդար դատաստան, պատռելով չադրան դաժան լռության ու անարդարության…
Դիմում եմ Ձեզ հարգելի հայրենակիցներ, Հայ-Դատի պաշտպաններ.
դառնանք մի հոգի, մի մարմին … պայքարենք մի նպատակի շուրջ.
որ ցեղասպան Թուրքիան արժանվույնս հատուցի իր գործած ոճիրի համար.
90 տարի առաջ գրված «Այսքա՜ն չարիք թէ մոռանան մեր որդիք, թող ո՛ղջ աշխարհ հայուն կարդայ նախատինք»:
ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ,
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ,
ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ-ԴԱՏԻ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՐԳԱՐԺԱՆ ԸՆԿԵՐՆԵՐ
ՊԵՏՔ Է ԼՈՒՐՋ ՄՏԱԾԵՆՔ ԱՅՍ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՉՀԱՊԱՂԵՆՔ, ՔԱՆԶԻ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԻ ՕԳՏԻՆ . Ի ԳՈՐԾ…
ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ԱԶԳԻՆ ՊԱՀԱՊԱՆ
*********************************************************************************************
Ականջալուր իմ խոսքերին,
Դարման արեք իմ վերքերին,
Որ չափսոսամ ապրած կյանքիս’
Տարիների իմ պայաքարիս.
Հպա´րտ նայեմ ԱՐԱՐԱՏԻՍ,
Ամոթ չանեմ, թնդա հոգիս
Փափագն ա´յս է խենթ պոետիս
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
(Գրող-հրապարակախոս- Հայ-դատի պաշտպան)
*
sona_arshuneci@yahoo.fr