Հոկտեմբեր 10, 2009-ին ստորագրուեցին Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիոյ Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած արձանագրութիւնները:
Այս առիթով Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը յայտարարում է©
ա) Արձանագրութիւնների հրապարակումից ետք« անցած շաբաթների ընթացքում« թէեւ ոչ միշտ ազատ ու թափանցիկ պայմաններում« կայացած քննարկումները ցոյց տուեցին« որ այս փաստաթղթերի նկատմամբ լուրջ մտահոգութիւններ եւ մեծ հակազդեցութիւն կայ« որ հայութեանը յուզող հիմնական հարցերի շուրջ Հայրենիքում եւ Սփիւռքում նոյնն են մօտեցումները: Ապացուցուեց« որ Հայ Դատի պայքարը միաժամանակ պայքար է մեր անկախ պետականութեան ճակատագրի ու զարգացման համար:
բ) Քննարկումներն ապացուցեցին« որ արձանագրութիւններում եւ գործընթացում առկայ են Հայաստանի Հանրապետութեան անկախութեան առաջին օրուանից Թուրքիոյ կողմից առաջ քաշուած երեք հիմնական նախապայմանները բաւարարող տրամադրութիւններ: Ակնյայտ դարձաւ նաեւ« որ ՀՀ Նախագահի քաղաքականութիւնը պաշտպանող հայկական շրջանակներում նոյնպէս առկայ էին նոյն մտահոգութիւնները:
գ) Այս մտահոգութիւնները ի վերջոյ յստակ արտայայտուեցին Հոկտեմբեր 10-ին հայ ժողովրդին ուղղուած ՀՀ Նախագահի ուղերձում: ՀՀ Նախագահը բացայայտեց այն նոյն վտանգներն ու նախապայմանների առկայութիւնը« որ Դաշնակցութիւնն էր արտայայտել: Մասնաւորապէս՝ ՀՀ Նախագահը հաստատեց« որ
1. Թուրքիոյ հետ ցանկացած յարաբերութիւն չի կարող կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը եւ հայ ժողովրդի հայրենազրկման փաստը:
2. Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ առկայ է սահմանների հարց:
3. Ստորագրուած փաստաթղթերը որեւէ ձեւով չեն կարող առնչուել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման հետ:
Համոզուած ենք՝ ՀՀ Նախագահի այս կեցուածքների աւելի վաղ դրսեւորումը կարող էր ի սկզբանէ ճիշտ հունաւորել քննարկումները եւ հանգեցնել արձանագրությունների ստորագրման մերժմանը: Այդուհանդերձ այս կեցուածքը պէտք է ուղենիշ դառնայ ՀՀ իշխանութեան բոլոր ներկայացուցիչների« ինչպէս նաեւ արդէն ստորագրուած արձանագրութիւնները պաշտպանողների համար:
դ) Արձանագրութիւնների ստորագրութեան արարողութեան ընթացքին Թուրքիոյ ցուցաբերած ապակառուցողական կեցուածքը պերճախոս վկայութիւնն էր« որ Թուրքիան գործընթացը իրականացնում է յօգուտ սեփական նախապայմանների իրագործմանը« ինչը բաւարար հիմք էր« որ Հայաստանը հրաժարուէր դրանք ստորագրելուց: Ստորագրութեան պահին դրսեւորուած խայտառակութիւնը նաեւ վկայում է Հայաստան-Թուրքիա բանակցութիւններում մեր դիվանագիտութեան ձախողումների մասին: Ա.Մ.Ն.-ի« Ռուսաստանի« Ֆրանսայի« Եւրոմիության եւ Զուիցերիոյ արտաքին գերատեսչութիւնների ներկայութիւնը եւ արձանագրութիւնների ստորագրումը ցանկացած գնով ապահովելու ճիգը փաստօրէն պարտադրանք էր յատկապէս Հայաստանի Հանրապետութեան վրայ: Համոզուած ենք« որ Հայաստանը չպէտք է ենթարկուեր այդ ճնշումներին« բայց նաեւ անընդունելի է քաղաքական« տնտեսական կամ այլ միջոցներով փոքր ժողովուրդների վրայ ճնշում բանեցնելու աշխարհի ուժային կեդրոնների վարքագիծը:
ե) Արձանագրութիւնների ստորագրութեամբ աւարտուած փուլին յաջորդում է պայքարի նոր հանգրուան: Թուրքիոյ կողմից հնչեցուած նոր յայտարարութիւնները վկայում են« որ այդ երկրի նպատակը Հայաստանին ու հայութեանը թուլացնելն ու նոր զիջումներ պարտադրելն է:
Այս պայմաններում անհրաժեշտ է հնարաւոր բոլոր միջոցներով բացառել մեր պետութեան ու ազգի շահերին հարվածող արձանագրությունների վավերացումը: Այդ նպատակը պահանջում է ընդլայնել եւ խորացնել մեր համահայկական միասնականությունը« դուռ չբացել ազգային պառակտվածության որեւէ դրսեվորման առաջ եւ պատրաստ լինել դիմակայելու համազգային խնդիրներում սպասուող առաւել վտանգաւոր հաւանական նոր զարգացումները:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը վճռական է արձանագրութիւնների վաւերացումը ձախողելու պայքարում: Այդ նպատակի համար Դաշնակցութիւնը կը դիմի քաղաքական եւ սահմանադրական բոլոր միջոցներին« ընդհուպ մինչեւ իշխանափոխութիւն:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կոչ է անում համայն հայութեանը՝ զինուել ինքնվստահութեամբ եւ վճռակամութեամբ: Մենք պարտաւոր ենք համատեղ ուժերով բացառել այս արձանագրութիւնների վաւերացումը՝ դրանով իսկ չեզոքացնելով Հայաստանին ու հայութեանը սպառնացող իրական վտանգները՝ յանուն Հայաստանի Հանրապետութեան« ազատագրուած Արցախի« մեր ժողովրդի միասնականութեան եւ աշխարհում արժանապատիւ ապրելու մեր սերունդների իրաւունքի:
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
Հհոկտեմբեր 12, 2009
Երեւան