Յայտարարութիւն 

0 0
Read Time:57 Second

ՆԱԹՕ-ի անդամ Թուրքիան Սեպտեմբերի 27-ին Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների նկատմամբ Ատրպէյճանի սանձազերծած պատերազմի համահեղինակն է, անմիջական հրահրողն ու մասնակիցը:

Թուրքիոյ նախաձեռնութէամբ հաւաքագրւում եւ հակամարտութէան գօտի են ուղարկւում ահաբեկչական տարբեր խմբաւորումների հազարաւոր անդամներ` տարածաշրջանը վերածելով միջազգային ահաբեկչութէան նոր օճախի:

Թուրքիոյ չդադարող պատերազմական հռետորաբանութիւնն ու պատերազմական գործողութիւններում Ատրպէյճանին ցուցաբերուող ռազմական աջակցութիւնը նպատակաուղղուած է անկայունութեան աշխարհագրութեան ընդլայնմանն ու դրանում այլ պետութիւնների ներգրաւմանը:

Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսքի խմբի անդամ, խախտում է Ղարաբաղեան հակամարտութիւնում չէզոքութիւն պահպանելու` իր ստանձնած պարտաւորութիւնը:

Թուրքիան իրականացնում է ՆԱԹՕ-ի կողմից հռչակուած խաղաղասիրական եւ հակաահաբեկչական իր առաքելութէան դէմ  ուղղուած գործողութիւններ: Մինչդեռ ղարաբաղէան ընթացող պատերազմի պայմաններում իր պաշտօնական եայտարարութէան մէջ առ այսօր ՆԱԹՕ-ն չի անդրադարձել իր անդամ Թուրքիոյ` որպէս պատերազմ հրահրողի յանցաւոր վարքագծին ու չի զսպում նրան:

ՆԱԹՕ-ի հետ Հայաստանի Հանրապետութեան համագործակցութեան փաստաթղթերով` տարածաշրջանում խաղաղութիւն  հաստատելու գործընթացում Հայաստանի հանրապետութէան ստանձնած եանձնառութիւններն անիրագործելի են Թուրքիոյ այսպիսի սանձարձակ գործելաոճի պատճառով:

Ելնելով վերը նշուածից`

պահանջում ենք Հայաստանի Հանրապետութէան իշխանութիւններից` դիմել ՆԱԹՕ-ին` ծանուցելով վերջինիս հետ համագործակցութէան շրջանակներում Հայաստանի Հանրապետութէան ստանձնած եանձնառութիւնների` ողջ ծաւալով կատարման անհնարինութէան մասին, քանի դեռ Նատօ-ն չի դատապարտել Թուրքիոյ անմիջական մասնակցութէամբ տարածաշրջանում պատերազմի սանձազերծումը, չի ձեռնարկել վերջինիս ծաւալապաշտական ձգտումները զսպելու իրական գործողութիւններ:

Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն  Մարմին

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles