ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ.- ԹՈՒՐՔԻԱՆ ԾՐԱԳՐԵԼ Է ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ՍՈՒՐԻԱՆ ԳՐԱՒԵԼ

0 0
Read Time:1 Minute, 9 Second

 

p1 kobane

tashnag Անկախ Սուրիական տագնապի ամբողջ տեւողութեան Թուրքիոյ որդեգրած դերակատարութիւնից, վերջին շաբաթներին Թուրքիոյ պահուածքը Սուրիոյ հիւսիսային շրջաններում իրադարձութիւնների, յատկապէս՝ Հայոց Ցեղասպանութիւնից վերապրածների կողմից հիմնադրուած Արաբունար (քրտերէն՝ Քոպանի, արաբերէն՝ Այն ալ Արապ) քաղաքի վրայ “Իսլամական Պետութեան“յհարձակումներին ի տես, վկայում են այն մասին, որ Թուրքիան յստակ ծրագիր է հետապնդում “Իսլամական պետութեան“ միջոցով գրաւել հիւսիսային Սուրիան։

Այս մասին է վկայում Թուրքիոյ որոշումը՝ այս պահին եւ այս դէպքում փակել Սուրիոյ հետ իր սահմանի այս հատուածը՝ թոյլ չտալու, որ Թուրքիոյ ճամբով օժանդակութիւն հասնի Քոպանիի քրտական դիմադրութեանը։ Այս դէպքում Թուրքիայով ճամբան միակն է, իսկ Թուրքիան փակում է այդ ճանապարհը, երբ երեք տարի շարունակ թոյլ է տուել որ աշխարհի տարբեր երկրներից զինեալներ հատեն Թուրքիա-Սուրիա սահմանը՝ դէպի Սուրիա, ներառեալ՝ Քեսապ։
Թուրքիան իր այս կեցուածքը բացատրում է Սուրիոյ գործող վարչակարգի տապալումը նպատակ յայտարարելով. իրականում, սակայն, նպատակն է Քոպանիի անկումից յետոյ յարձակումները շարունակել դէպի Քամիշլի եւ այլուր՝ մարդկային բոլոր զոհերով հանդերձ։ Փաստօրէն աջակցելով “Իսլամական Պետութեան“ այս գործողութիւններին, Թուրքիան նպատակ է հետապնդում իր ազդեցութեան տակ առնել նրան եւ այդ միջոցով հակակշիռ ունենալ տարածաշրջանի իրադարձութիւնների վրայ։
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը՝
– Իր զօրակցութիւնն է յայտնում փաստօրէն թրքական այս նախայարձակ դիմադրող բոլոր ուժերին։
– Պահանջում է միջազգային համայնքից՝ բոլոր միջոցներով առաջքն առնել այս նախայարձակման, ապահովել խաղաղ ազգաբնակչութեան անվտանգութիւնը ամբողջ շրջանում։
– Պահանջում է Թուրքիոյ դաշնակից պետութիւններից սանձել Թուրքիոյ կողմից հովանավորուած յարձակումը՝ զսպելով Թուրքիոյ ծաւալապաշտ քաղաքականութիւնը։
Քոպանիում արդէն տեղի ունեցած եւ հետագայ բոլոր ողբերգութիւնների, մարդկութեան դէմ ոճիրների գլխաւոր պատասխանատուն համարում ենք Թուրքիան։

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբեր 8, 2014

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles