Յայտարարութիւն.- Արցախի Նոր Սահմանադրութիւն` Յանուն Պետականութեան Ամրապնդման Եւ Ժողովրդավարութեան

0 0
Read Time:1 Minute, 33 Second

 

artsakh-arf-ccՆոյեմբեր 8, 2016-ին հրապարակուած Արցախի Հանրապետութեան Սահմանադրութէան նախագիծը համահունչ է Օգոստոսի 16-ին հրապարակուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութէան սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:
Հայեցակարգի մասին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արցախի կառոյցը Օգոստոսի 29-ին հրապարակեց իր տեսակէտը, որի մէջ մասնաւորապէս նշուել է. «Հայեցակարգում ներկայացուած առաջարկները ստեղծում են գերկեդրոնացուած նախագահական-գործադիր իշխանութիւն, որի համար խորհրդարան-օրէնսդիրն ունի միայն ձեւական բնոյթ եւ լիազօրութիւն»:
Հ.Յ.Դ. Արցախի կառոյցը շեշտում էր, թէ «Կառավարման համակարգի նոր փոփոխութիւնները պէտք է գործեն ի նպաստ իրաւական, ժողովրդավարական, ինքնիշխան պետութէան նոր փուլի կայացման եւ ընկալելի եւ ընդունելի լինեն Լ.Ղ.Հ. միջազգային ճանաչման գործին աջակցող գործընթացների եւ միջազգային կառոյցների համար»:
Հրապարակուած Սահմանադրութէան նախագիծը, ցաւօք, չի համապատասխանում այդ հրամայականներին:
Հ.Յ.Դ. Արցախի կառոյցը համոզուած է, որ «իրականում, պետութեան կառավարման համակարգի մասին հայեցակարգի բարձրացրած մտահոգութիւնների լուծման ամենաարդիւնաւէտ տարբերակը համամասնական ընտրակարգով խորհրդարանական համակարգն է»: Իսկ հրապարակուած Սահմանադրութէան նախագիծը ստեղծում է գերկեդրոնացուած նախագահական-գործադիր իշխանութիւն, պետական կառավարման միջազգային փորձում նախադէպը չունեցող համակարգ:
Այդուհանդերձ, Հ.Յ.Դ. Արցախի կառոյցը, նպատակ ունենալով երկիրը օժտել կառավարման այնպիսի համակարգով, որ համապատասխան կը լինի պետութեան առջեւ ծառացած մարտահրաւէրներին, պատրաստ է մասնակցել Սահմանադրական բարեփոխումների քննարկման բոլոր հանգրուաններին: Հ.Յ.Դ. Արցախի կառոյցն արդէն արձագանգել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական եանձնաժողովի` ներկայացուած Սահմանադրութեան նախագիծը քննարկելու առաջարկին եւ եանձնաժողովին է ներկայացրել իր գրաւոր տեսակէտները:
Հ.Յ. Դաշնակցութեան կողմից ներկայացուած առաջարկների հիմնական բաժինը վերաբերում է երկրի կառավարման համակարգում Ազգային Ժողովի դերակատարութեան եւ ժողովրդավարական հիմնարկների դերի բարձրացմանը: Սահմանադրութէան նախագծի «Արցախի Հանրապետութեն իրաւազօրութէան սահմանները» բաժնում, ըստ Դաշնակցութէան` պէտք է յստակ ամրագրուի Լ.Ղ.Հ.-ի տարածքը: Հ.Յ.Դ. համար անընդունելի է նախագահի եւ Ազգային Ժողովի միաժամանակեայ ընտրութիւնները (յօդուած 90 եւ 109), ինչը մեր կարծիքով չի համապատասխանում անգամ դասական նախագահական կառավարման համակարգում ընդունուած ձեւաչափերին:
Հ.Յ.Դ. Արցախի Կեդրոնական Կոմիտէն յուսով է, որ Սահմանադրական բարեփոխումների քննարումները կ՚արդիւնաւորուեն եւ Արցախում գործող քաղաքական ուժերը կը կարողանան առաջնորդուել այնպիսի միասնական մօտեցումներով, որոնք աւելի կ՚ամրապնդեն երկրի զարգացման ուղին ու անվտանգութիւնը:

Հ.Յ.Դ. Արցախի Կեդրոնական Կոմիտէ
Նոյեմբեր 28, 2016

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles