0 0
Read Time:1 Minute, 54 Second

b

ՀԱՅՐԵՆԻՔ
Խմբագրական
Փետրուար 17, 2015

Հաւանաբար Շէյքսփիրեան լեզուով, շատ աւելի լաւ հնչէ smart move բացատրութիւնը, քան՝ ճարպիկ քայլ կամ ուշիմ ընթացք բացատրութիւնը:
Շաբաթասկիզբին, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակեանին, յատուկ նամակ մը յղելով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան, կը հաստատէր թէ յետս կոչած է Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները:
Ինչպէ՞ս բացատրել Հայաստանի նախագահին այս ճարպիկ քայլը, կամ աւելի ճիշտը՝ smart move-ը:
Քանի մը դրդապատճառներ, ազդակներ եւ ստեղծուած իրավիճակներ կրնան պատճառ հանդիսանալ, որպէսզի Սարգսեան դիմած ըլլայ արձանագրութիւնները յետ կոչելու այս քայլին:
Առաջին հերթին, պարզ ակնարկ մը նետելով Հոկտեմբեր 2009-ին ստորագրուած այս «փրոթոքոլ»ին, պէտք է նշել թէ, աւելի քան հինգ տարիէ ի վեր ոչ մէկ շօշափելի արդիւնք արձանագրուած էր եւ այդ օրերուն էջեր մրոտած «ճամբու քարտէս»ը մշուշապատ եւ նոյնիսկ անգտանելի արահետի կամ անել ճամբու վերածուած էր: Այս կարճ պատմականը, եւ յատկապէս դիմացի կողմի՝ Թուրքիոյ նախագահ Էրտողանի հետեւողական անտարբերութիւնն ու կրաւորական կեցուացքը նկատի ունենալով, Սարգսեան դիմեց այդ որոշումին, քաջատեղեակ ըլլալով որ, արդէն իսկ քաղաքական բնագաւառէն ներս գործող կազմակերպութիւններու մեծ թիւ մը միշտ ալ դէմ եղած էր նմանօրինակ «փշոտ ճամբու քարտէս»ի մը պատրաստութեան:
Աւելին, Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի սեմին, Անգարայի կողմէ ձեռնարկուած Կալիփոլիի ճակատամարտի հարիւրամեակի նշումը, այդ միեւնոյն օրուան՝ Ապրիլ 24-ին, շատ աւելի հրահրած էր Սարգսեանը, որպէսզի դիմէ այդ միջոցին:
Հոս տեղին է…գէթ առանց փակագծի, նշելու թէ Ցիւրիխի մէջ արձանագրուած այդ «փրոթոքոլ»ային արձանագրութիւններուն առաջին օրերուն իսկ, յանձին այդ օրերու Թուրքիոյ Արտաքին Գործոց նախարար՝ Տաւութօղլուի (այժմ վարչապետ) «ճամբու քարտէս»ին ուղղութիւնն ու ընթացքը փոխադրած էին Արեւմտահայաստանէն շատ աւելի հեռու եւ բոլորովին տարբեր ուղղութեամբ: Այսպէս Արցախի հարցը, բազմիցս եւ դիտմամբ գործածուած էր Անգարայի կողմէ, յաչս Ատրպէյճանի շահերուն: Նոյնիսկ, անամօթաբար Արցախեան հողաշերտային զիջումներ առաջադրուած էին…փոխան համաձայնագրին կանաչ լոյս տալու:
Այլ գործօն մըն ալ կարելի է նշել, նածագահ Սարգսեանի առած որոշումին առնչութեամբ…այդ ալ դժբախտաբար, ներկայ հայրենի քաղաքական բեմահարթակն է:
Արձանագրութիւնները յետս կոչելու որոշումէն հազիւ քանի մը օր առաջ,
Սարգսեան յայտարարած էր, այլ յատուկ հրամանագրով մը, որ «Բարգաւաճ Հայաստան» Կուսակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկեան ազատ կացուցուած է Ազգային անվտանգութեան խորհուրդի անդամի կարգավիճակէն: Որոշում մը, որու դժգոհութեան արձագանգները ոչ թէ միայն հասած էին նախկին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի, այլ նաեւ Ռոպերթ Քոչարեանի:
Հուսկ, Սարգսեանի այս smart move-ին դիմաց, ի՞նչ կրնայ պատահիլ, եթէ անակնկալօրէն Անգարան, պահելով հանդերձ իր կրաւորական կեցուածքն ու կառչած մնալով Կալիփոլիի հարիւրամեակի նշման աւելորդաբանութեան, յանկարծ փոխէ «նաւուն ուղղութիւն»ը եւ Խորհրդարանի ճամբով, վերստին գործի լծէ Հայաստան-Թուրքիա արձանագրութիւններուն գործընթացը…

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “ՃԱՐՊԻԿ ՔԱՅԼ…

  1. https://www.academia.edu/9728389/Armenia_and_Oil
    ————————————

    Սերժ Սարգսյանը օգտվեց ի վերուստ ընձեռնված աստեղային ժամից։

    Որպեսզի Հայաստանը և Թուրքիան հանդիսանան Կասպյան ավազանի գազի ու նավթի տարանցիկ պետություններ, ապա նվազագույնը անհրաժեշտ է որ այդ երկու պետությունները ունենան ձևական, առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ։ Այլապես հնարավոր չէ գազն ու նավթը տեղափոխել Եվրոպա։ Այդքան շահարկվող «սահմանների բացում» արտահայտությունը առաջին հերթին նշանակում է որ գազի և նավթի խողովակները Հայաստանի սահմանից պետք է անցնեն դեպի Թուրքիա և ուրիշ ոչինչ։ Իսկ տնտեսական կամ այլ տեսակի վնասակար հետևանքների դեմ Հայաստանի կառավարությունը կարող է, իրավական ճանապարհներով, գործնականորեն վնասազերծել բոլոր հնարավոր վտանգները։

    Հազար տարուց ավելի, մենք՝ Հայերս, գոյատևելով առանց ազգային պետականության և մշտապես գտնվելով մեզ նվաճած ցեղերի դրածո կառավարիչների ղեկավարման ներքո, մենք հոգեպես խեղվել ենք և կորցրել մեր ղեկավարներին հավատալու ունակությունը։ Այլապես ինչպես բացատրել այն փաստը, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բազում անգամ ի գիտություն մեզ և ի լուր ամբողջ աշխարհի բացահայտ հայտարարել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության և Արցախի հարցում։ Բայց մենք չենք հավատում…

    Պետք է ականջ ունենալ որ կարողանանք լսել Հայաստանի Նախագահի հետևյալ հայտարարությունները. «Ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Այն հայտնի փաստ է եւ պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից:» կամ «Այս հարաբերությունները որեւէ ձեւով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է:» և այլն և այլն…

    Բայց արի ու տես որ մենք ավելի շատ հավատում ենք մեր ազգի դարավոր թշնամիների կողմից տարածված հերյուրանքներին քան թե Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին, որն իր ընտանյոք հանդերձ մեր արյունակիցն է և ոչ թե Եբրայեցու փեսա։

    Հուսով եմ չեք մոռացել, որ Սերժ Սարգսյանը, նախկան Հայաստանի նախագահ ընտրվելը, պաշտոնավարել էր Հայաստանի պաշտպանության և Հայաստանի անվտանգության հետ կապված հիմնարկություններում և նա շատ լավ գիտե թե ինչպես պետք է պաշտպանել Հայաստանի ազգային շահերն ու ազգային անվտանգությունը, ինչպես շախմատի վարպետ, հաշվարկելով տասնյակ քայլեր և տարբերակներ։

    Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը ապացուցեց որ մենք Հայերս վստահելով մեր սեփական ներուժին և օգտագործելով «Հայի վերջին խելքը» ատոմայինից հզոր զենքը, կարող ենք տանել դիվանագիտական մեծ հաղթանակներ։

    Կեցցե՛ Հայոց Նախագահը
    Կեցցե՛ Հայաստան

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles