Հ.Յ.Դ. ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ՈՐՊԷՍ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՒ ՍՓԻՒՌՔԻ ՄԻՋԵՒ
Հ.Յ.Դ.-ի կողմից իրականացուող երիտ-պատանեկան ճամբար-բանակումների ծրագիրը, որ մեկնարկել է 1993 թուականից, երբ Արցախում պատերազմը դեռ աւարտուած չէր: Ճամբարների կազմակերպման առաջին տարիների հիմնական նպատակն էր Արցախի պատանիների համար հետաքրքիր առօրեայի ապահովումը:
Հ.Յ.Դ. կառոյցների կողմից կազմակերպած առաջին պատանեկան բանակումը` սկաուտական անուան տակ, կայացել է Oգոստոս 1994¬ին, Մարտունու շրջանի Աշան գիւղում, իսկ առաջին երիտասարդական բանակումը` Մայիս-Յունիս 1993¬ի ամիսներին` Աշանի ,Աբունց չափարե տեղամասում:
Աշան գիւղում ճամբարները կազմակերպուել են նաեւ 1994 թուականի Յուլիս ամսին` Արտեմիս Գրիգորեանի, Ալինա Խաչատուր-Մովսիսեանի եւ Արամ Ֆրանկեանի պատասխանատուութեամբ:

1994-ին Իրանից Արցախ եկաւ կուսակցական ընկեր Վարուժը, որ Պատարա գիւղի դպրոցի տնօրէն, Հ.Յ.Դ. անդամ Ռիտա Մնացականեանի եւ Կարէն Արզումանեանի հետ քննարկեց բանակումներ կազմակերպելու հարցը: Եւ արդէն 1994 թուականի Դեկտեմբերին պատանեկան բանակում կայացաւ նաեւ Պատարա գիւղի դպրոցում: Բանակումին հիմնականում մասնակցում էին Ստեփանակերտի համար 1 դպրոցի եւ Պատարա գիւղի դպրոցի աշակերտները:
,Պատերազմ ապրած պետութիւնը ի վիճակի չէր պատանիների համար ծրագրեր իրականացնել` պատերազմի թողած բացասական երեւոյթներից ազատուելու համար: Այդ պատճառով Հ.Յ.Դ.-ի կառոյցները որոշեցին կազմակերպել ամառնային բանակումներ, որոնց նպատակն էր պատանիների համար հետաքրքիր ամառնային հանգիստ կազմակերպել: Պատանեկան բանակումները հնարաւորութիւն տուեցին նորից բարձրաձայնել պետական արժէքների, հայրենասիրութեան ու ազգասիրութեան մասին: Հ.Յ.Դաշնակցութիւնը այդ պատասխանատուութիւնը ստանձնեց 1993-էն մինչեւ այսօր, եւ այդ ծրագիրը կը կրի շարունակական բնոյթե, ասում է Ռիտա Մնացականեանը:
Հ.Յ.Դ. ծրագրով Արցախի պատանիներին հնարաւորութիւն է տրուել մասնակցելու նաեւ Արցախից դուրս կազմակերպուող բանակումներին:


