Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԿՈՉԸ` ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

0 0
Read Time:54 Second

dashnaktutyun-logo  Յարգելի՛ քաղաքացիներ,

Հայաստանի Հանրապետութեան նախագահի ընտրութեանը թեկնածու չառաջադրելու` Հ.Յ.Դ. որոշման պատճառները ձեզ յայտնի են. միասնական քաղաքական օրակարգ ձեւաւորելու, ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու մեր ջանքը արդիւնք չունեցաւ: Այդ պայմաններում անիմաստ էր մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշուած է: Նախընտրական այս ընթացքը նոյնպէս ընտրութիւնների “որակի“ ապացոյցն է:

Բայց կեանքը Փետրուար 18-ից յետոյ շարունակուելու է, ժողովրդին յուզող խնդիրները մնալու են օրակարգում, եւ մենք վստահ ենք, որ հայ հասարակութիւնն իր մէջ արմատական փոփոխութիւններ կատարելու ուժ է գտնելու եւ վաղ, թէ ուշ հնարաւոր է դարձնելու ազատ, արդար, մրցակցային ընտրութիւնների անցկացումը:

Մենք ձեզ յորդորում ենք Փետրուար 18-ին անպայման գնալ ընտրութեան, թոյլ չտալ, որ վերջնականապէս վարկաբեկուի այդ հասկացողութիւնը եւ ձեր ձայնն օգտագործուի իշխանութեան վերարտադրման համար: Ի վերջոյ, ժողովրդավարական Հայաստանը ժողովրդավարական ընտրութիւններով է կայանալու: Իբրեւ ընդդիմադիր քաղաքական ուժ` մենք կոչ ենք անում` գնալ ընտրութեան, ձայն չտալ իշխանութեան թեկնածուին, քուէարկել ձեր խղճով ու ցանկութեամբ կամ քուէաթերթիկը անվաւեր դարձնել:

Հ.Յ. Դաշնակցութիւնը շարունակելու է պայքարը` նպատակ ունենալով իր հռչակած քաղաքական օրակարգով արմատապէս շրջել անվստահութեան, յուսալքութեան մթնոլորտը, երկիրը դուրս բերել բնականոն զարգացման հուն, ապահովել մեր քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիւ կեանքը:

 

Հ.Յ.Դ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

Փետրուար 15, 2013

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles