ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ.- ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

0 0
Read Time:1 Minute, 36 Second

arf-logo-trans Օգոստոսի 31, 2009-ին պաշտօնապէս հրապարակուեց Հայաստանի Հանրա­պե­տութեան եւ Թուրքիոյ Հանրապետութեան միջեւ յարաբերութիւն­ների զարգաց­մանն ուղղուած փաստաթղթերի փաթեթը:

Հայաստանն ու հայութիւնը մտան մի նոր շրջափուլ, որը յղի է բազմաթիւ վտանգներով:

Այս մասին էր ահազանգում Հ.Յ. Դաշնակցութիւնը, երբ քաղաքական այս գործընթացի հէնց սկզբից պարբերաբար արտայայտում էր իր սկզբունքային հետեւեալ դիրքորոշումները.

ա. Իբրեւ հարեւան պետութիւններ` Հայաստանն ու Թուրքիան ի վերջոյ պէտք է քայլեր ձեռնարկեն յարաբերութիւնների բնականոնացման ուղղութեամբ: Սակայն երկու երկրների միջեւ բարիդրացիական յարաբերութիւններ կարող են հաստատուել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրաւունքների վերականգմամբ միայն: Առանց նախապայման­ների դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը եւ շրջափակման վերացումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերն են:

բ. ՀՀ կողմից առանց նախապայմանների յարաբերութիւնների հաս­տատ­ման առաջարկն արդէն իսկ մեծագոյն զիջում է:

գ. Անընդունելի է Թուրքիոյ հետ յարաբերութիւնների բնականոնա­ցումը մեր պետութեան ինքնիշխան եւ կենսունակ լինելիութեան ու սերունդների` ազգային-պետական իրաւունքների հաշուին:

Այս սկզբունքներից մեկնելով` Հ.Յ. Դաշնակցութիւնը բազմիցս զգուշացրել է, որ  Թուրքիան ողջ գործընթացը իր քաղաքական շահերին է ծառայեցնում (հայոց Ցեղա­սպանութեան միջազգային ճանաչման գործընթացի կասեցում, ԼՂՀ հիմնահար­ցում ադրբեջանամէտ արդիւնքների ապահովում) եւ Հայաս­տանի Հանրապետութեան հետ խօսում է բացայայտ ու քօղարկուած նախապայմաններով:

Այժմ արդէն ակնյայտ է, որ հրապարակուած փաստաթղթերը բովանդակում են թուրքական կողմի յայտնի նախապայմանները£ Այն է` Հայոց ցեղասպանութեան փաստը կասկածի ենթարկել եւ հայ ժողովրդի անժաման­ցելի իրաւունքները ի չիք դարձնել: Առաւել« յիշեալ փաստաթղթերի հրապարակումից անմիջապէս յետոյ Թուրքիան պաշտօնական յայտարարութեամբ կրկնում է իր երրորդ նախապայմանը՝ որ երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կը հակասեն Ադրբեջանի շահերին: Այսինքն շարունակում է հայ-թուրքական գործընթացը պայմանաւորել Ղարաբաղեան խնդրով:

Հ.Յ. Դաշնակցութիւնը շարունակում է պնդել, որ ՀՀ արտաքին քաղաքակա­նութիւնը շեղուել է ազգային-պետական ուղեգծից, եւ կանխատեսելի զարգացումները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:

Ելնելով այս ամէնից` Հ.Յ. Դաշնակցութիւնը ներքաղաքական քննարկումների այս փուլում բոլոր հնարաւորութիւններն օգտագործելու է փաստաթղթերում առկայ վտանգները բացայայտելու եւ չէզոքացնելու նպատակով:

Մենք կոչ ենք անում հայ հանրութեանը, ՀՀ քաղաքական ուժերին ճիշտ գնահատել հայ-թուրքական յարաբերութիւնների ընթացքը, հնարաւոր բացասական արդիւնքները եւ առաւելագոյն համախմբուածութեամբ բացառել անշրջելի կորուստ­ների հաւանականութիւնը:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ

Սեպտեմբեր 1, 2009

Երեւան

 

About Post Author

admin

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles