Հայ Դատի Կեդրոնական Գրասենեակին Հաղորդագրութիւնը` Ներկայացուցիչներու Տան Որոշումին Մասին

0 0
Read Time:1 Minute, 58 Second

 Յուլիս 28-ին Միացեալ Նահանգների Քոնկրէսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնութեամբ կողմ քուէարկեց Ատրպէյճանին ամերիկեան ռազմական եւ ռազմակրթական օժանդակութեան դադարեցման վերաբերեալ օրէնսդրական փոփոխութեանը, որի հեղինակը Միացեալ Նահանգներու Քոնկրէսի հայկական խմբի համանախագահ Ֆրանք Փալոնն էր, ում միացել էին Ներկայացուցիչների պալատի շուրջ քսան անդամներ:

Ամերիկայի Հայ դատի յանձնախումբն այս արդիւնքին հասնելու համար տեւական շրջան իրականացրել է քաղաքական եւ լոպիստական համալիր աշխատանք:

Ներկայացուցիչների պալատի երէկուայ քուէարկութիւնը կարեւոր ազդանշան է Ալիեւի բռնապետական վարչակարգին, որ Հայաստանի եւ Արցախի դէմ շարունակական յարձակումները չեն վարձատրուելու Միացեալ Նահանգների հարկատուների կողմից գոյացող ռազմական օգնութեամբ:

Օրէնսդրական փոփոխութեամբ 2022 թուականի ելեւմտական տարուայ «Միջազգային ռազմական կրթութիւն եւ ուսուցում» եւ «Արտաքին ռազմական ֆինանսաւորման ծրագիր» տողերով յատկացուող որեւէ ֆինանսաւորում պէտք չէ ուղղուի Ատրպէյճան: Պէտք է սակայն նկատել, որ Ատրպէյճանին յատկացուող Միացեալ Նահանգների ռազմական օժանդակութիւնը բազմաշառաւիղ է, եւ երէկուայ քուէարկութեամբ չի սահմանափակւում հայեցողական ռազմական արհեստագիտութեան տրամադրումը Ատրպէյճանին, ինչը Պաշտպանութեան բաժանմունքի իրաւասութեան տիրոյթում է: Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը շարունակելու է աշխատանքները, որպէսզի կասեցուի Ատրպէյճանին Միացեալ Նահանգների ռազմական օժանդակութեան բոլոր տեսակների տրամադրումը: Այդ ուղղութեամբ յանձնախումբը ներկայումս աշխատանքներ է իրականացնում Քոնկրէսի` զինուած ուժերի յանձնախմբի հետ` վերականգնելու «907-րդ բանաձեւի» դրոյթների կատարումը, որով առհասարակ արգելւում է Ատրպէյճանին տրամադրել ռազմական նշանակութիւն ունեցող որեւէ օժանդակութիւն:

Իր հերթին, Միացեալ Նահանգների Ծերակոյտը եւս պէտք է իրականացնի 2022 թուականի ելեւմտական տարուայ ծախսերի վերանայում: Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը այս առումով եւս շարունակելու է սերտօրէն համագործակցել Ծերակոյտի հետ` Ատրպէյճանին տրամադրուող ռազմական օգնութիւնը դադարեցնելու եւ Հայաստանին ու Արցախին տրամադրուող ֆինանսական օժանդակութիւնը ընդլայնելու նպատակով:

Ժամեր անց Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը կը քուէարկի նաեւ Հայաստանին շուրջ 50 միլիոն տոլար օժանդակութեան տրամադրման օգտին, եւս 2 միլիոն տոլար կը տրամադրուի Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնելուն: Յատկանշական է, որ Հայ դատի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում, առաջարկուող 50 միլիոն տոլարը, երկու անգամ աւելին է, քան նախագահ Պայտընի կողմից 2022 թուականի ելեւմտական տարուայ համար առաջարկուածը:

Ինչ վերաբերում է Միացեալ Նահանգների վարչակազմի կողմից «907-րդ բանաձեւի» պահանջների կատարումից հրաժարմանը, ապա երէկ ընդունուած օրէնսդրական փոփոխութեան ուղեկցող զեկոյցում առկայ է մտահոգութիւն` Հայաստանին ու Ատրպէյճանին տրամադրուող ռազմական օժանդակութեան անհամապատասխանութեան վերաբերեալ, ինչը հենց 907-րդ բանաձեւի պահանջներից հրաժարման արդիւնք է:

Յուլիս 28-ի քուէարկութեան առիթով Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը յայտարարել է. «Ներկայացուցիչների պալատն այսօր Ատրպէյճանի դէմ սկզբունքային երկկուսակցական դիրքորոշում ցուցաբերեց եւ ճնշող մեծամասնութեամբ մերժեց այդ երկրին Միացեալ Նահանգների ռազմական օգնութիւնը` ի պատասխան Արցախում Պաքուի կողմից իրականացուող ցեղային զտումների եւ Հայաստանի դէմ շարունակվող նախայարձակման: Նոյն ուժով եւ նպատակասլացությամբ, Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը կը շարունակի օրէնսդրական փոփոխութիւնների միջոցով հասնել նրան, որ ամերիկեան հարկերից գոյացող ոչ մի տոլար չուղղուի Ատրպէյճանի խարդախ, նաւթով յղփացած բռնապետ Ալիեւի բանակին»:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles