ԾԱՌՈՒԿԵԱՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ ՆՈՐ ԳՈՐԾԱՐՔ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

0 0
Read Time:3 Minute, 42 Second

p4

ԳԷՈՐԳ ԱՂԱՊԱՊԵԱՆ

(Յապաւումով)

«Բարգավաճ Հայաստան-ի ղեկավար Գագիկ Ծառուկեանի հրաւիրած խորհրդաժողովը եւ յատկապէս` դրա ընթացքում նրա ելոյթի շեշտադրումները բացայայտեցին նրա գաղափարների հետ կապուած եւ ներքաղաքական յետագայ զարգացումների տեսանկիւնից չափազանց կարեւոր երկու նոր իրողութիւն:

Առաջին` «Քոնկրէսե – «Բարգավաճ Հայաստանե – «ժառանգութիւնե եռեակը, որպէս այլընտրանքային քաղաքական բեւեռի ձեւաւորման գեներատոր եւ առաջնորդ, այլեւս դադարում է լինել գործօն: Առաւելագոյնը, ինչ վերապահուելու է եռեակի ձեւաչափին, խորհրդարանի ներսում համաձայնեցուած գործողութիւններն են: Այն աւելի շատ նպատակաուղղուած կը լինի Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ ,Քոնկրէսեը չկորցնելուն, Ծառուկեանի գործօնից նրանց կախուածութիւնը պահպանելուն: Խնդիրը միայն այն չէ, որ խորհրդաժողովը հրաւիրուեց, փաստացի Տէր-Պետրոսեանի կարծիքը հաշուի չառնելով, Ծառուկեանի անձնական որոշման հիման վրայ:

Հիմնական պատճառը որոշումների կայացման մենաշնորհը ստանձնելու, այն եռեակից ու Տէր-Պետրոսեանից խլելու եւ առաւել լայն հասարակական-քաղաքական կոնսոլիդացիայի գնալու` Ծառուկեանի ընտրած նոր մարտավարութիւնն է: Այս խնդիրը Ծառուկեանն իր ելոյթում ձեւակերպում է առաւել քան որոշակի. ,Եկէ՛ք կազմենք նոր թիմ, ժողովրդին ներկայանանք նոր ծրագրերով եւ նոր դէմքերով: Ես ուզում եմ, որ հէնց Դո՛ւք գաք իշխանութեան ու դառնաք Հայաստանի պատմութիւնը նորովի կերտողներից մէկըե: Սա ոչ միայն համազգային այլընտրանքային լիդէր դառնալու յաւակնութեան, այլեւ իր տրամադրութեան տակ ունեցած քաղաքական ռեսուրսներով, քաղաքական թիմով այլեւս չբաւարարուելու ցուցադրութիւն է: Եւ առաջին հերթին հէնց սա է, որ յարուցում է ՀԱԿ-ի տարակուսանքը, քանի որ Ծառուկեանի այս մարտավարութեան ներքոյ տեսնում են պայքարի հնարաւոր արդիւնքներն իրենց հետ կիսելուց հրաժարուելու, զրոյական հեղինակութիւն եւ կարողութիւն ունեցող ուժերին իրենց հաւասարեցնելու, այլ կերպ ասած` քաղաքական նիւթից իրենց ընդամէնը գործիքի վերածելու միտում:

Երկրորդ` Ծառուկեանն այդ խորհրդաժողովում ամենակարեւոր ուղերձները յղեց ոչ թէ իր դրօշի տակ հաւաքուող եւ խորհրդաժողովին ներկայացած երկրորդական ուժերին, այլ իշխանութեանը: Եւ այդ ուղերձների իմաստը… իշխանութիւնը կիսելը, այլ ոչ թէ, ինչպէս նրանից սպասում էին, իշխանութիւնը պահանջելն էր: Այս առաջարկը Ծառուկեանը փաթեթաւորում է, այսպէս կոչուած, կոալիցիոն իշխանութեան ձեւաւորման, մենաշնորհային բնոյթ ունեցող իշխանութեան տիպարից հրաժարուելու գաղափարներով: ,Հայաստանում պէտք է լինի իրական բազմակուսակցական խորհրդարան, իրական կոալիցիոն կառավարութիւն, լինեն իրական կոալիցիոն աւագանիներ, եւ ոչ մի վատ բան չկայ, եթէ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Երեւանի քաղաքապետը, մարզպետները լինեն տարբեր կուսակցութիւնների ներկայացուցիչներ կամ անկուսակցականներէ,- ասում է նա եւ աւելի յստակեցնում իր առաջարկը. «մենք պէտք է լրջօրէն պատրաստուենք բոլո՛ր ընտրութիւններին, որովհետեւ քաղաքական մենաշնորհը վերանում է ընտրութիւնների միջոցով…»:

Ուշադրութիւն դարձնենք` խօսելով կոալիցիոն կառավարութեան եւ իշխանութեանը մենաշնորհից զրկելու մասին` Ծառուկեանը սահուն կերպով շրջանցում է այն հարցի պատասխանը, թէ այդ կոալիցիայում նա տեսնո՞ւմ է նաեւ Հանրապետական Կուսակցութեան, թէ՞ նկատի ունի, այսպէս կոչուած,,Բարգավաճ Հայաստանե – Հանրապետական Կուսակցութիւն ձեւաչափը: Եթէ այս հարցը չի յստակեցւում, նշանակում է նա չի բացառում նաեւ Հանրապետական Կուսակցութեան հետ հնարաւոր համագործակցութիւնը: Երրորդ` նա խօսում է ,բոլոր ընտրութիւններինե պատրաստուելու մասին: Իսկ ,բոլորե-ի ներքոյ նկատի են առնւում համապետական ընտրութիւնները` նախ` խորհրդարանական, ապա` նախագահական: Ընդ որում` այստեղ խօսքը բացարձակապէս արտահերթ ընտրութիւններին չի վերաբերում: Որովհետեւ արտահերթի մասին Ծառուկեանը խօսում է որպէս այս առաջարկները չընդունելու այլընտրանք. «եթէ իշխանութիւններն ընտրում են առաջարկուող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակներում ժողովուրդներն ունենում են մէկ քայլ` պարտադրել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ»: Առաջին հայեացքից նա նոր բան, կարծես, չի ասում: Այս մոդելի մասին նա խօսել է նաեւ աւելի վաղ: Բայց այն դէպքում, երբ սա ասւում է հասարակական-քաղաքական լայն կոնսոլիդացիայ ապահովելուն ուղղուած խորհրդաժողովի ժամանակ, Ծառուկեանն առնուազն պարտաւոր էր ներկաներին նաեւ բացատրել, թէ այս սխեմաներում ո՞րն է լինելու նրանց` խորհրդաժողովին մասնակցող ուժերի դերակատարութիւնը` նպաստել Հանրապետական Կուսակցութեան հետ «Բարգավաճ Հայաստան»-ի հնարաւոր համագործակցութեա՞նը: Այսինքն` Ծառուկեանի խօսքից պարզւում է, որ այդ կոնսոլիդացիան ապահովւում է, եւ մարզերում ու Երեւանում հզօր հանրահաւաքներ անցկացնելու «սպառնալիքներ»ը հնչեցւում են զուտ նրա համար, որ պարտադրեն իշխանութեանը` համաձայնել իշխանութիւնը «Բարգավաճ Հայաստան» -ի հետ կիսելու տարբերակին: Ընդ որում` Ծառուկեանը չի էլ յստակեցնում` այդ կիսելու կամ, ինչպէս ինքն է ձեւակերպում, համաձայնութիւն կառավարութեան ձեւաւորման դէպքում ինքը որոշումների կայացման հսկի՞չ փաթեթին է յաւակնում, թէ՞ նրան կը բաւարարի նաեւ երկրորդի կարգավիճակը, եթէ այդ կարգավիճակը կը բացառի Հանրապետական Կուսակցութեան` բացարձակ մեծամասնութիւն ունենալու հնարաւորութիւնը:

Այլ կերպ ասած` Ծառուկեանը իւրօրինակ կոդերով իշխանութեանն առաջարկում է գործարք` եթէ Սերժ Սարգսեանը հրաժարուի սահմանադրական փոփոխութիւնների գաղափարից, ապա իրենք պատրաստ են քննարկել ապագայ խորհրդարանում ուժերի բաշխուածութեան, ըստ դրա` կառավարութեան պորտֆելների բաժանման հարցը` Հանրապետական Կուսակցութիւնը բացարձակ մեծամասնութիւն չունենալու պայմանով: Եւ այս գործարքում թէ՛ հանրութեանը, թէ՛ Ծառուկեանին շրջապատող ուժերին վերապահուելու է ընդամէնը իշխանութեան պարանոցին փաթթելիք պարանի դերը:

Ահա, թէ ինչու նա յամառօրէն չի խօսում արտահերթ ընտրութիւնների անայլընտրանքայնութեան մասին: Ահա, թէ ինչու է ակնարկում, որ գնդակը գտնւում է իշխանութեան դաշտում, եւ ահա, թէ ինչու նա այս առեւտուրն անելու համար որեւէ կոնկրէտ ժամկէտով իշխանութեանը չի կաշկանդում, ինչը վերջինիս հերթական մանեւրումներին գնալու հնարաւորութիւն է տալիս:

Եւ դա պատահական չէ, որովհետեւ կողմերը չեն կարող հիմա պայմանաւորուել ու երկու տարի, ձեռքները ծալած, սպասել ընտրութիւններին` դրանով բացայայտելով գործարքի կատարման իրողութիւնը: Այնպէս որ` Ծառուկեանը նաեւ մտածել է այն մասին, թէ ինչպէս պէտք է մարդկանց մինչեւ խորհրդարանական ընտրութիւնները մատների վրայ պարեցնել այնպէս, որ նրանք չզգան իրենց պարելը:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles