ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ՝ ՆԻՒ ԵՈՐՔԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԷՆ ՆԵՐՍ

0 0
Read Time:1 Minute, 36 Second

rob1rob2rob3rob4rob5

 

 

 

 

ԱՇԽԷՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Լուսանկարները՝ ԻՎԵՏԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆի

Մայիս 12ին, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց Ազգային ամէնօրեայ վարժարանէն ներս, տեղի ունեցաւ տարեկաներաժշտական երեկոյ, որուն մասնակցեցան վարժարանի բոլոր տարիքի երեխաները։ Յայտագրում տեղ էին գտել՝ խմբակային երգեր եւ անհատ կատարումներ։ Նեկաները ջերմութեամբ ընդունեցին Մ. Սաքարի, Ն. Իսաղոլեանի, Ա. Մորճիկեանի, Օ. Ներսիսեանի, Է. Կորկիսեանի (դաշնամուր), Ա.Առաքելեանի, Լ. Ռագուպեանի (ջութակ) կատարումները։ Համերգային ծրագրում տեղ էին գտել խմբակային երգեր՝ խմբավար՝ Ա.Պօղոսեան, երգպար, արտասանութիւն եւ այլ հետաքրքիր համարներ։ Օրուայ պատուաւոր հիւրն էր՝ Նիւ Եորքի Հայ Կաթողիկէ համայնքի հոգեշնորհ՝ Թովմաս վարդապետ Կարապետեանը, որը բարձր գնահատեց վարժարանի տնօրենուհի Զարմինէ Պօղոսեանի, ինչպէս նաեւ միւս մանկավարժների աշխատանքները։
Երաժշտական երեկոն եկաւ լրացնելու հայ համայնքի ճանաչուած “ֆոթօլրագրող“ Ռոպերթ Կարապետեանի հերթական անհատական լուսանկարների ցուցահանդէսը, որտեղ հեղինակը ներկայացրել էր Աբովեան քաղաքում նորաբաց Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու լուսանկարները:rob6rob7
Մայիս 14ին, Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ, եւ ներկայութեամբ Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսեանի եւ Հայաստանում պաշտօնական այցով գտնուող Պելառուսի հանրապետութեան նախագահ Ալեքսանտր Լուքաշենքոյի , տեղի ունեցաւ Աբովեան քաղաքի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ օծման արարողութիւնը, որին մասնակցում էին բազմաթիւ հրաւիրեալներ։ Յիսուն մեթր բարձրութիւն ունեցող շքեղակառոյց տաճարի ճարտարապետը՝ Արտակ Ղուլեանն է, նախագիծը կատարողները՝ Յովհաննէս Մեյրոյեանը եւ Տիգրան Դադայեանը։ Որմնանկարների հեղինակներն են՝ հայր եւ որդի Աբրահամ ու Հայկ Ազարեանները։ Եկեղեցւոյ քանդակազարդման աշխատանքներին մասնակցել են շուրջ քառասուն քանդակագործ եւ զարդագործ վարպետ։rob9rob8
Ցուցահանդէսը դիտելուց յետոյ Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց Հայաստանեայց եկեղեցւոյ հովիւ՝ Արժ. Տ. Աբրահամ քհնյ. Մալխասեանը ասաց.
“Տակաւին ես բախտ չեմ ունեցել տեսնելու այս հոյակերտ կառոյցը, բայց տեսնելով այս բարձրարուեստ կատարուած լուսանկարներ՝ տպաւորուած եմ: Բաւականին շքեղ, վեհանձն կառոյց է, որտեղ օգտագործուած են հայ դարաւոր զարդաքանդակներ, խաչքարեր, որմնանկարներ, որի համար փառք կը տանք Աստծուն եւ անշուշտ շնորհակալութիւն եւ գոհունակութիւն տիար Գագիկ Ծառուկեանին, որի բարերարութեամբ կառուցուել է այս շքեղ տաճարը, եւ կարող եմ ասել նաեւ մեր հաւատքի, ուղղափառութեան տպաւորութիւն կը ստանաս այս եկեղեցւոյ լուսանկարները նայելով, որտեղ կայ խորիմաստութիւն եւ խորհրդատուութիւն։ Ես կ`աղօթեմ, որ Աստուած օրհնի բոլոր կառուցողներին։ Անձամբ իմ խորին շնորհակալութիւնս կը յայտնեմ լուսանկարի վարպետ Ռոպերթ Կարապետեանին, որ իր շքեղագոյն եւ բարձրարուեստ լուսանկարների միջոցով ծանօթացանք այս հիասքանչ կոթողին։ Վարձքդ կատար“։

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles