Լրահոս

Արցախ Միութիւնը Կը Դատապարտէ Ատրպէյճանի Կողմէ Կազմակերպուած Դիւանագիտական Քարոզչութիւնը

 

Յատուկ հաղորդագրութեամբ մը, Արցախ Միութիւնը կը դատապարտէ Ատրպէյճանի կողմէ կազմակերպուած դիւանագիտական քարոզչութիւնը։ Ստորեւ հաղորդագրութիւնը,-

Արցախ Միութիւնը կտրականապէս դատապարտում է սեպտեմբերի 11-12-ին Ատրպէյճանում հաւատարմագրուած դիւանագիտական կորպուսի` 58 երկրների եւ 9 միջազգային կազմակերպութիւնների 150 ներկայացուցիչների մասնակցութեամբ կազմակերպուած շոու-այցը դէպի բռնազաւթուած Արցախ (Լեռնային Ղարաբաղ):

Սա ալիեւեան ցեղասպանական ռեժիմի կողմից տարիներով շարունակուող համակարգուած արշաւի հերթական դրուագն է, որի նպատակն է միջազգային հանրութեան աչքին օրինականացնել Արցախի բռնազաւթումն ու էթնիկ զտումը` դրանք ներկայացնելով որպէս «վերածնունդէ եւ «զարգացումէ:

Դիւանագէտներին Ստեփանակերտում ներկայացուած զբօսայգին կառուցուել է հայերի քանդուած տների եւ յուշարձանների տեղում, որը ցեղասպանական եւ օկուպացիոն քաղաքականութեան շարունակականութեան յստակ ապացոյց է:

Advertisement Donate Today

Ատրպէյճանի ցեղասպան բռնապետի օգնական Հիքմեթ Հաջիեւը դիւանագէտներին Գանձասարի եւ Դադիվանքի հայկական վանական համալիրները ներկայացրել է որպէս «հին կովկասեան աղուանականէ ժառանգութիւն` դրանք կապելով իբր «աղուանական իշխան Հասան Ջալալիէ անուան հետ, մինչդեռ Հասան-ջալալեանների տոհմը եղել է հայ իշխանական տոհմ, իսկ երկու վանքերն էլ դարէր շարունակ եղել են Հայ Առաքելական Եկեղեցու գործող կենտրոննէր` իրենց հայերեն արձանագրութիւններով եւ շարունակական հայկական ծիսակարգով: Սա «աղուանացմանէ քաղաքականութեան յստակ դրսեւորում է, որի իրական նպատակն է Արցախի քրիստոնէական ժառանգութիւնից պատմականօրէն զրկել հայ ժողովրդին:

Նոյն այցի ընթացքում Հ. Հաջիեւը հերթական կեղծ պնդումն է արել, թէ իբր Գանձասարում ցուցադրուած հայկական հնագոյն ձեռագրերը (փաստացի` դրանց պատճէնները) «կեղծէ են, եւ թե՛ իբր Գանձասարը, թե՛ Դադիվանքը «օկուպացիայի տարիներինէ «վերականգնման քօղի տակէ կրել են աղաւաղումներ: Նման մեղադրանքները հնչում են այն կողմից, որը, ըստ բազմաթիւ անկախ ապացոյցների, փաստացի պատասխանատու է Արցախի հայկական եկեղեցիների, խաչքարերի, տապանաքարերի եւ այլ յուշարձանների ոչնչացման կամ աղաւաղման համար:

Այս համատեքստում Արցախ Միութեան նախագահ Արտակ Բէգլարեանը յայտարարել է. «Ատրպէյճանը շարունակում է դիւանագիտական պատուիրակութիւնների այցերն օգտագործել իբրեւ մեխանիզմ` իր իսկ կողմից Արցախում իրականացուած ցեղասպանական ոչնչացումն ու ինքնութեան բռնի ջնջումը «վերականգնմանէ քօղի տակ ներկայացնելու համար: Մենք պահանջում ենք միջազգային հանրութեան պատասխանատու ներկայացուցիչներից չդառնալ յանցագործութիւնների լեգիտիմացման ու պատմութեան կեղծման գործիք, այլ պահանջել անկախ ու թափանցիկ հետաքննութիւն եւ հրապարակայնօրէն արտայայտուել Արցախի ժողովրդի բռնի տեղահանման, նրա ժառանգութեան ոչնչացման եւ բազմաթիւ իրաւունքների խախտման դէմէ:

Յիշեցնում ենք, որ Արդարադատութեան միջազգային դատարանի (ԱՄԴ) 2023 թ. նոյեմբերի 17-ի հրամանը, որն ուժի մէջ է եւ պարտադիր է կատարման համար, Ատրպէյճանից պահանջում է ապահովել 2023 թ. սեպտեմբերի 19-ից յետոյ տեղահանուած անձանց անվտանգ, անարգել եւ արագ վերադարձը, կանխել նրանց յետագայ բռնի տեղահանումը, պաշտպանել ու պահպանել նրանց ինքնութեան եւ սեփականութեան փաստաթղթերն ու գրանցումները, ինչպէս նաեւ վերահաստատում է Դատարանի նախորդ` 2021 եւ 2023 թթ. հրամանները: Միաժամանակ յիշեցնում ենք, որ Մակ-ի Մարդու իրաւունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի 40 երկրների 2023 թ. հոկտեմբերի 11-ի համատեղ յայտարարութիւնը յստակօրէն պահանջել է Ատրպէյճանից երաշխաւորել բնիկ բնակչութեան անվտանգ, արժանապատիւ եւ կայուն վերադարձը, պաշտպանել հայկական մշակութային ու կրօնական ժառանգութիւնը եւ ապահովել Արցախ անկախ միջազգային մուտքն ու մոնիտորինգը: Այս այցին մասնակցող դիւանագիտական կորպուսի մէջ ընդգրկուած են հէնց այդ յայտարարութեան տակ ստորագրած բազմաթիւ երկրների ներկայացուցիչներ, ինչը նրանց մասնակցութիւնը Ատրպէյճանի կողմից միակողմանիօրէն կազմակերպուած այս տուրին դարձնում է ուղղակի հակասութիւն իրենց իսկ պաշտօնապէս ստանձնած պարտաւորութիւնների հետ:

Ելնելով վերոգրեալից` մենք պահանջում ենք.

1. Անյապաղ ապահովել Իւնեսկօ-ի եւ այլ անկախ միջազգային մասնագիտական առաքելութիւնների անարգել եւ շարունակական մուտք Արցախի բոլոր հայկական պատմամշակութային ու կրօնական յուշարձաններ` դրանց ներկայ վիճակի անկախ փաստագրման նպատակով, համաձայն ԱՄԴ 2023 թ. նոյեմբերի 17-ի հրամանի, Մակ-ի Մարդու իրաւունքների խորհրդի 40 երկրների 2023 թ. հոկտեմբերի 11-ի յայտարարութեան եւ Եւրոպական խորհրդարանի վերաբերելի բանաձեւերի:

2. Դիւանագիտական կորպուսի անդամ պետութիւններից եւ միջազգային կազմակերպութիւններից` հրաժարուել մասնակցելուց Ատրպէյճանի պետութեան կողմից կազմակերպուած եւ ուղեկցուող շրջայցերից` քանի դեռ ապահովուած չեն անկախ ստուգման, թափանցիկութեան եւ հայկական կողմի մասնակցութեան պատշաճ երաշխիքները:

3. Արդէն մասնակցած եւ ապագայում մասնակցելիք դիւանագէտներից ու այլ գործիչներից` հրապարակային եւ յստակ գնահատականներ տալ Արցախի բնիկ հայ բնակչութեան բռնի տեղահանման եւ նրա մշակութային ու կրօնական ժառանգութեան ոչնչացման ու իւրացման դէպքերին` չդառնալով Ատրպէյճանի քարոզչութեան եւ միջազգային լեգիտիմացման գործիք:

4. Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններից` որպէս հայ ժողովրդի իրաւունքների ու շահերի պաշտպանութեան երաշխաւոր եւ Արցախից բռնի տեղահանուած բնակչութեան հիւրընկալ պետութիւն, պաշտօնապէս եւ հրապարակայնօրէն արձագանքել այս այցին ու հայ ժողովրդի պատմութեան կեղծման քաղաքականութեանը եւ միջազգային բոլոր հարթակներում հետեւողականօրէն պաշտպանել Արցախի ժողովրդի իրաւունքները:

5. Կրկին յիշեցնում ենք միջազգային հանրութեան ներկայացուցիչներին Արցախի բռնի տեղահանուած շուրջ 150,000 բնակիչների անվտանգ ու արժանապատիւ վերադարձի իրաւունքի, ինչպէս նաեւ Բաքւում պահուող հայ պատանդների անյապաղ ազատման անհրաժեշտութեան մասին, որոնք նուազագոյն նախապայմաններ են տարածաշրջանում կայուն ու տեւական խաղաղութեան ապահովման համար:

Արցախի հարցը կարող է փակուել միայն այն ժամանակ, երբ մեր հաւաքական ու անհատական իրաւունքները վերականգնուեն ամբողջապէս եւ ամուր ու կայուն կերպով երաշխաւորուած լինեն միջազգային հանրութեան կողմից:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button