Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Խմբակցութիւններու Յայտարարութիւնը

0 0
Read Time:1 Minute, 14 Second

 

Ատրպէյճանի Կողմէ Արցախի Հանրապետութեան Շրջափակման Եւ Մարդասիրական Աղէտի Խորացման Մասին
Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, կոպտօրէն խախտելով միջազգային իրաւունքի կանոնները եւ 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտականութիւնները, դեկտեմբերի 12-ից սկսած բնապահպանական կեղծ պատրուակով խորացնում է Արցախի շրջափակման քաղաքականութիւնը:

Շարունակուող լիակատար շրջափակման եւ ձմրան պայմաններում ելեկտրուժի, համացանցի, իսկ 2023 թուականի Յունուարի 17-ից նաեւ կազի մատակարարման հերթական խափանումները Արցախի Հանրապետութեան ազգաբնակչութեանը կանգնեցնում են մարդասիրական աղէտի եզրին: Դրան գումարուել է նաեւ Յունուարի 17-ի լոյս 18-ի գիշերը խաղաղապահների ուղեկցութեամբ Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխաների նկատմամբ «բնապահպան»-ների ահաբեկչական գործողութիւնները, եւ այդ ամէնը Ատրպէյճանական մամուլում ու ընկերային ցանցերում տարածելը:

Արցախի Հանրապետութեան ազգաբնակչութեան նկատմամբ Ատրպէյճանի իշխանութիւնների կողմից շարունակուող սողացող պատերազմը տեղի է ունենում աշխարհի` գրեթէ լուռ համաձայնութեամբ: Այն նպատակ ունի կոտրել արցախահայութեան կամքը եւ տասնեակ հազարաւոր մարդկանց ցեղային զտումների միջոցով բռնատեղահանել իրենց պատմական հայրենիքից: Նմանօրինակ քայլերով Ատրպէյճանը փորձում է նաեւ ձախողել տարածաշրջանում պատերազմի օճախների մարմանն ու հակամարտութիւնների կարգաւորմանն ուղղուած միջազգային կառոյցների եւ տարբեր երկրների ջանքերը:

2020 թուականի Նոյեմբերի 9-ի յայտարարութեան կողմեր հանդիսացող Հայաստանի Հանրապետութեանը եւ Ռուսաստանի Դաշնութեանը կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախը ապաշրջափակելու եւ մարդասիրական աղէտը կանխելու համար:

Յորդորում ենք միջազգային կառոյցներին եւ ՄԱԿ-ի անդամ երկրներին յայտարարութիւններից եւ կոչերից զատ գործնական քայլերով կանխել Ատրպէյճանի ցեղասպանական գործողութիւնները:

Արցախի Հանրապետութեան առջեւ ծառացած մարտահրաւէրները արժանապատուօրէն յաղթահարելու նպատակով դիմում ենք համայն հայութեանը` համապատասխան քայլեր ձեռնարկել սանձելու Ատրպէյճանի յարձակողապաշտ գործողութիւնները եւ պաշտպանելու սեփական հողում ապրելու արցախահայութեան օրինական իրաւունքը:

«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ-ՔՄԴ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ
«ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ
«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ
«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ

Ստեփանակերտ
18 Յունուար 2023

Happy
Happy
0 %
Sad
Sad
100 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles