
Լուսանկարները` հեղինակի ՌՈԲԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Նիւ Եորք
2007 թուականին, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց Հայաստանեայց եկեղեցւոյ հովիւ` Վահան Յովհաննիսեանի (այժմ Մեծն Բրիտանիոյ հայկական թեմի Առաջնորդ) անմիջական ջանքերով եւ ղեկավարութեամբ եկեղեցւոյ կից սկսեց գործել “Շնորհալի“ նորաստեղծ երգչախումբը, որի անդրանիկ համերգը կայացաւ Ապրիլ 13, 2008-ին: Երգչախումբը երկար տարիներ ղեկավարում էր ճանանչուած դաշնակահարուհի Արմինէ Վարանդեանը:
Սեպտեմբեր 2013 ամսից “Շնորհալի“ երգչախմբի գեղարուեստական ղեկավարն է Նիւ Եորքի հայ համայնքի ճանաչուած երգիչ-խմբավար` Վաղարշակ Օհանեանը: Օրերս` Դեկտեմբեր 6-ին, Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ “Անմոռաց երգեր“ համերգային նոր ծրագրով ելոյթ ունեցաւ “Շնորհալի“ երգչախումբը, որի կատարմամբ երեկոյի ընթացքում հնչեցին հայ անուանի երգահաններ` Կոմիտասի, Մակար Եկմալեանի, Եդուարդ Յովհաննիսեանի, Ռոպերթ Ամիրխանեանի եւ Խորէն Մէյխանէճեանի եւ այլոց ստեղծագործութիւնները: Համերգին իր մասնակցութիւնն էր բերել երիտասարդ խոստումնալից դաշնակահար Ալեքս Տիրացույեանը, որի կատարմամբ հնչեցին Կոմիտասի եւ Առնօ Պապաճանեանի ստեղծագործութիւնները:
Համերգի թանկագին հիւրն էր, թրքահայ ճանաչուած երգչուհի Սիպիլը, որի ելոյթը ներկաների կողմից ընդունուեց ջերմութեամբ: Սիրուած երգչուհու ծրագրում ընդգրկուած էին` Ա. Հեքիմեանի, Ս. Ջրբաշեանի, Կ. Աւետիսեանի եւ Հ. Ժէրպէրեանի երգերը:
Համերգին նեկայ էին Արեւելեան Ա.Մ.Ն. Էջմիածնական թեմի Առաջնորդ` Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը եւ այլ բարձրաստիճան հոգեւորականներ:
“Շնորհալի“ երգչախմբի կատարողական բարձր արուեստը ներկաների կողմից ընդունուեց ջերմութեամբ: