Գրական

ՏԱԳՆԱՊ…

 

Սեւ- սեւ ամպերն են

Երկնքից կախուել,

Խաւարն է իր մութ

Թեւերը տածել,

Վերահաս ցուրտ է՝

Advertisement Subscribe Today

Ձմեռ  տարաժամ

Եւ ին՞չ է, տէր իմ ՝

Արդեօք պատահել…

 

Անձրեւն է յորդում

Կայծակ գոռոցով,                               

Կենդանացնելով

Տագնապներն իմ,

Շուրջս կրքերն են

Վարար փրփրում,

Դէմքով անանուն,

Դաւերով լեցուն…

 

Տէր իմ խնդրում եմ ՝

Փրկիր ինձ չարից,

Խաւարն հմայող

Թանձր մշուշից,

Որ իմ մեջ կրեմ,

Լոյսը գուրգուրեմ,

Սարսափն մթամած

Ինձանից վանեմ…

 

Ստահակների

Գինուց հարբած

Անտեղյակութեան

Գաւաթը չըմպեմ…

 

ԱՒԻԿ ՏԷՅԻՐՄԷՆՃԵԱՆ

Պոսթըն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button