Եթէ Ես Անհաւատ Ծնէի

0 0
Read Time:38 Second

Նարօտ Քէյվանեան

Տիթրոյթ – Միշիկըն

 

Եթէ ես անհաւատ ծնէի՝

Ես կ՚ընտրէի քեզ որպէս իմ պաշտամունք

և ամէն օր, որպէս կանոն, քեզ կ՚երկրպագէի.

Իմ անաղարտ, իմ անթերի, իմ հաւատ։

 

Եթէ ես անհաւատ ծնէի՝

Ես քեզ կ՚ընտրէի որպէս աւետարանն իմ աղօթքներուն.

Դուն իմ օրհնութիւն, իմ նշխարհ, իմ սրբութիւն:

 

Ես քեզ կը կրեմ միշտ որպէս վկայ մկրտութեան նարօտի, որպէս անարատութեան ու զոհաբերութեան նշան.

Դուն իմ միւռոն, իմ թողութիւն, իմ հողեղէն դրախտ։

 

Ես քեզ կ՚ընտրեմ միշտ՝ քաոսի ու խաղաղութեան սահմանագծին, պատերազմի դժոխային ու յաղթանակի փառաւոր օրերուն.

Իմ աղօթք, իմ կատարեալ, իմ անբիծ։

 

Ես ծնայ քեզ սիրահար, ու կը սիրեմ յաւերժ, անվերապահ, ոչ միայն ցմահ, այլ մինչև ոսկորներս փտտին և հոգիս միանայ շունչիդ.

Դուն իմ առաջին, իմ միակ ու վերջին…

Դուն իմ Հայրենիք…

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles