Հայրենի ԱշխարհՅօդուածներ

“ԼՈՅՍ“Ի ԿՐԹԱ­ԹՈ­ՇԱ­ԿԱ­ՌՈՒ ԱՐ­ՄԷՆ ՄԿՐՏՉԵԱ­ՆԸ ԿԱ­ՅՈՒՆ` ԳԻՒ­ՂԱՏՆ­ՏԵ­ՍԱ­ԿԱՆ ՈԼՈՐՏ­ՆԵ­ՐՈՒՄ

p11a  Երե­ւա­նիԼոյս“ հիմ­նադ­րա­մը կրթա­թո­շակ կը շնոր­հէ հայ ու­սա­նող­նե­րուն` պայ­մա­նաւ որ, այս վեր­ջին­նե­րը ներդ­րում կա­տա­րեն Հա­յաս­տա­նի մէջ, տրա­մադ­րե­լով իրենց ձեռք բե­րած գի­տե­լիքն ու հմտու­թիւն­նե­րը: Ամէն ամառ, “Լոյս“ի կրթա­թո­շա­կա­ռու­նե­րը կը գոր­ծեն Հա­յաս­տա­նի տար­բեր հա­մայնք­նե­րէ ներսնա­խա­գի­ծեր իրա­կա­նաց­նե­լով: Ստո­րեւ, այս հե­տաքրք­րա­կան գրու­թիւնը, “Լոյսի ու­սա­նող Ար­մէն Մկրտչեա­նի մա­սին.-

 

Մա­սա­չու­սէ­ցի “M.I.T.“ հա­մալ­սա­րա­նէն ներս սո­վո­րող Ար­մէն Մկրտչեա­նի նուի­րա­կան երա­զանքն է Հա­յաս­տա­նի գիւ­ղա­կան հա­մայնք­նե­րի վի­ճա­կի կա­յու­նա­ցու­մը: Օդա­նա­ւա­յին գոր­ծի եւ տի­ե­զե­րագ­նա­ցու­թեան ոլորտ­նե­րում մաս­նա­գի­տա­ցած Ար­մէ­նը մշա­կում է ինք­նա­կա­ռա­վա­րուող օդագ­նա­ցի մի անօ­րի­նակ նա­խա­գիծ, որը ստաց­ուած պատ­կեր­նե­րի մի­ջո­ցով թոյլ կու տայ որո­շել հո­ղի որա­կը: p11 Armen Mkrtchyan

Տաս­նամ­եակ­ներ շա­րու­նակ հո­ղա­գործ­նե­րի առաջ­նա­յին խնդիրն է եղել հոգ տա­նել իրենց հո­ղի որա­կի եւ վե­րար­տադ­րո­ղա­կա­նու­թեան մա­սին:

“Մի­ա­տարր հո­ղակ­տոր մշա­կե­լը բնաւ նպա­տա­կա­յար­մար չէ: Նրանք նոյն քա­նա­կու­թեամբ պա­րար­տա­նիւթ եւ քիմ­ի­ա­կան նիւ­թեր են օգ­տա­գոր­ծում ողջ դաշ­տի հա­մար, մինչ­դեռ վեր­ջի­նիս տար­բեր հատ­ուած­նե­րում բեր­քը նոյն կեր­պով չի աճում, ուս­տի մշա­կա­նիւ­թի նոյն քա­նա­կի օգ­տա­գործ­ման կա­րիք չկայ: Սա յա­ճախ հան­գեց­նում է որոշ հատ­ուած­նե­րում պա­րար­տա­նիւ­թի եւ քիմ­ի­ա­կան նիւ­թե­րու գե­րա­ծախ­սի“, բա­ցատ­րում է Ար­մէ­նը, որ նա­խագ­ծել է ինք­նա­կա­ռա­վա­րուող թռչող մե­քե­նայ: Կը նմա­նի անօ­դա­չու ինք­նա­թի­ռի, եւ կո­չել է “Ակ­րոթ­րոն“:

Այն գոր­ծար­կում է ձեռ­քով, թռչում բեր­քի դաշ­տե­րի վրա­յով եւ լու­սան­կա­րում դրանք: Ար­մէ­նի մշա­կած եւ ներդ­րած հա­մա­կարգ­չա­յին ծրա­գի­րը կա­րո­ղա­նում է վեր­լու­ծել ար­ուած նկար­նե­րը եւ ներ­կա­յաց­նել բու­սա­կա­նութ­եան առող­ջու­թեան քար­տէ­սը, որ ցոյց է տա­լիս հո­ղակ­տո­րի տար­բեր հատ­ուած­նե­րի որա­կա­կան վի­ճա­կը:

Ար­ուած նկար­նե­րի օգ­նու­թեամբ հո­ղա­գործ­նե­րը կա­րող են վայրկ­եա­նա­պէս որո­շել ըն­դու­նե­լի աճի ըն­թաց­քը: Բոյ­սե­րի վի­ճա­կը գնա­հա­տե­լու հա­մար հո­ղա­տա­րած­քի նկա­րա­հան­ման ոճը կի­րառ­ւում է ար­դէն եր­կար տա­րի­ներ. այս նպա­տա­կով են օգ­տա­գործ­ւում ար­բան­եակ­նե­րը, որոնք, սա­կայն, առա­ւել լայն ընդգրկ­մամբ տա­րածք­ներ են նկա­րա­հա­նում: Իսկ Ար­մէ­նի օդագ­նաց սար­քը ճշգրիտ նկա­րա­հա­նում է իրա­կա­նաց­նում ան­գամ փոքր հո­ղա­գործ­նե­րում: Ուս­տի հո­ղա­գործ­նե­րը կա­րող են որո­շել` որ­քան պա­րար­տա­նիւթ եւ քիմ­ի­ա­կան նիւթ անհ­րա­ժեշտ է օգ­տա­գոր­ծել, առան­ձին հատ­ուած­նե­րում` այդ­պի­սով կրճա­տե­լով ծախ­սե­րը եւ աւե­լաց­նե­լով բեր­քը:

Ար­մէնն ասում է, որ հա­մա­ձայն շու­կա­յա­կան հե­տա­զօ­տու­թիւն­նե­րի, որոնք անց են կաց­ուել հիմ­նա­կա­նում Մի­աց­եալ Նա­հանգ­նե­րում, այս ծրա­գի­րը շուրջ երե­սուն տո­կո­սով կը կրճա­տի ծախ­սը եւ ամե­նայն հա­ւա­նա­կա­նու­թեամբ կը բա­րե­լա­ւի բեր­քը 10-20 տո­կո­սով:

“Սա կա­րող է հան­գեց­նել զգա­լի խնա­յո­ղու­թիւն­նե­րի‘ հաշ­ուի առ­նե­լով հա­յաս­տան­եան հո­ղա­գործ­նե­րի (եւ եղա­նա­կա­յին) ցած եկա­մու­տը“,- ասում է Ար­մէ­նը, որ մե­ծա­ցել է իր տա­տիկ-պա­պիկ­նե­րի կող­մից մշա­կուող շրջա­նում` Ար­մա­ւի­րի մար­զի Մրգա­շատ գիւ­ղի մօ­տա­կայ­քում, ուր Ար­մա­ւիր քա­ղա­քից մե­քե­նա­յով հնա­րա­ւոր է հաս­նել ըն­դա­մէ­նը հինգ րո­պէ­ում: Շրջա­նը նե­րա­ռում է ծի­րա­նի այ­գի, որ­տեղ անց­եալ ամառ Ար­մէ­նը փոր­ձար­կել է իր “Ակ­րոտ­րոն“ը, 4,8 հեկ­տար զբա­ղեց­նող խա­ղո­ղի այ­գի, բա­լե­նի­ներ եւ պտղա­տու այլ ծա­ռեր:

“Ես աշ­խա­տել եմ հո­ղա­շեր­տում, պա­րար­տա­նիւթ եւ քիմ­ի­ա­կան նիւ­թեր եմ օգ­տա­գոր­ծել: Փոքր ժա­մա­նակ ես արթ­նա­նում էի ժա­մը 6:00-ին ու անա­սուն­նե­րին արօ­տա­վայր տա­նում: Ես ատում էի այդ գոր­ծը, թէ­եւ կար­ծում եմ, որ դա հա­սու­նաց­ման գոր­ծըն­թա­ցի, ինչ­պէս նա­եւ աշ­խա­տան­քը գնա­հա­տե­լու կա­րե­ւոր մաս է“,- յի­շում է նա:

Ար­մէ­նը եր­կու տա­րի սո­վո­րել է Երե­ւա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի “Ռատի­ո­ֆի­զի­քա“ի հիմ­նար­կում` հիմ­նա­րար գի­տե­լիք­ներ ձեռք բե­րե­լով թուա­բա­նու­թեան, ճար­տա­րա­գի­տու­թեան եւ բնա­գի­տու­թեան բնա­գա­ւառ­նե­րում: Այ­նու­հետ` 2006-ին, տե­ղա­փոխ­ուել է Կրենտ Ֆորքս` Հիւ­սի­սա­յին Տա­քո­թա­յի հա­մալ­սա­րա­նի ելեկտ­րա­կան ծրագ­րով սո­վո­րե­լու: Այն­տեղ Ար­մէ­նը հե­տա­զօ­տու­թիւն­ներ էր կա­տա­րում “օդա­նա­ւա­յին հա­մա­կար­գե­րի նա­խագծ­ման“ կեդ­րո­նում, որ­տեղ մի քա­նի մաս­նա­գէտ մշա­կում էին ակ­րոտ­րո­նի նա­խա­գի­ծը, որ սա­կայն, աւե­լի ծա­ւա­լուն էր: Այն շատ աւե­լի մեծ էր` 22,5-25 քլկ. կշռող թե­ւե­րի 3,5 մ փռուած­քով, եւ բու­սա­կա­նու­թեան վի­ճա­կի նկա­րա­հան­ման հա­մար բա­ւա­կա­նին թան­կար­ժէք տե­սախ­ցիկ­ներ էր նա­խա­տե­սում:

“Այդ ժա­մա­նակ մտա­ծե­ցի` իսկ ի՞նչ, եթէ կա­րո­ղա­նամ նա­խագ­ծել այն որե­ւէ զար­գա­ցող երկ­րում եւ շատ աւե­լի մատ­չե­լի գնով եւ պատ­մում է Ար­մէ­նը: Հնա­րա­ւոր է` հո­ղա­գոր­ծը չու­նի 10 հա­զար տո­լար, սա­կայն կա­րող է իրեն թոյլ տալ վճա­րել ամ­սա­կան 20-30 տո­լար` այս սար­քը ձեռք բե­րե­լու հա­մար: Այս միտքն էլ ինձ գա­ղա­փար տուեց ստեղ­ծե­լու նմա­նա­տիպ, բայց աւե­լի փոքր ու մատ­չե­լի սարք“:

p11b  Ար­մէնն ըն­դուն­ուեց Մա­սա­չու­սէ­ցի “M.I.T.“ հա­մալ­սա­րա­նէն ներս, որ­տեղ նրա հե­տա­զօ­տու­թիւնն առնչ­ւում էր ինք­նա­կա­ռա­վա­րուող օդա­սար­քե­րի եւ մարդ­կանց փոխ­ներ­գոր­ծու­թեան ձե­ւա­ւոր­մա­նը: Այժմ նա պատ­րաստ­ւում է 2015-ին պաշտ­պա­նել աւար­տա­ճա­ռը:

Ար­մէ­նի ինք­նա­թի­ռի թե­ւե­րի բաց­ուած­քը 1,2 մեթր է, եւ կշռում է ըն­դա­մէ­նը մի քա­նի քի­լոկ­րամ: Մրցակ­ցող ապ­րանք­նե­րի հա­մե­մատ` այն բա­ւա­կա­նին ցած գին ու­նի, հիմ­նա­կա­նում շնոր­հիւ պատ­ուիր­ուած խցիկ­նե­րի հա­մա­կար­գի եւ տա­րա­տե­սակ այլ գոր­ծիք­նե­րի, որոնք մշակ­ուել են` մատ­չե­լիու­թիւնն ապա­հո­վե­լու հա­մար:

 

Լոյսի հան­դէպ սէ­րը

Ար­մէ­նը “Լոյս“ի առա­ջին կրթա­թո­շա­կա­ռու­նե­րից է` 2009-ին “M.I.T.“ հա­մալ­սա­րան ըն­դուն­ուե­լու տար­ուա­նից: Նրա հա­մար “Լոյս“ն աւե­լին է, քան պար­զա­պէս հայ­կա­կան աշ­խար­հի ու­սա­նող­նե­րին տրա­մադ­րող հիմ­նադ­րամ:

Լոյ­սը կապ է ապա­հո­վում մարդ­կանց մի­ջեւ: Այն հա­մայնք է ստեղ­ծում, որ­տեղ կա­րող էք մտքեր փո­խա­նա­կել  եւ չվա­խե­նալ խօ­սել գա­ղա­փար­նե­րից, որոնք կա­րող են ըն­կալ­ուել որ­պէս ապառնիի, ինչ­պէս իմն է, թէ­եւ այն այդ­պի­սին չէ: Դա թեք­նիք կի­րա­ռումն է աշ­խա­տան­քում: Լոյ­սը աղ­բիւր­ներ է տրա­մադ­րում, որի լա­ւա­գոյն դրսե­ւո­րու­մը մարդ­կանց մի­ջեւ կա­պի հաս­տա­տումն է: Մօ­տե­ցու­մը հե­տեւ­եալն է. Տես­նենք` ինչ­քան հե­ռու կա­րող ես գնալ ինքդ` հա­մա­գոր­ծակ­ցե­լով նա­եւ ու­րիշ­նե­րի հետ, ով­քեր պատ­րաստ են աջակ­ցե­լու: “Լոյ­ս“ի կրթա­թո­շակն ինձ ազա­տու­թիւն տուեց ընտ­րե­լու այն հե­տա­զօ­տա­կան ծրա­գի­րը, որով ես մե­ծա­պէս տար­ուած եմ: Առա­ւել կա­րե­ւոր է, որ “Լոյ­ս“ի շնոր­հիւ ինձ հա­սա­նե­լի է դար­ձել մարդ­կանց մի անե­րե­ւա­կա­յե­լի ցանց, ով­քեր խան­դա­վա­ռու­թեամբ պատ­րաստ են սա­տա­րե­լու միմ­ի­անց` իրենց երա­զանք­նե­րին հաս­նե­լու հա­մար: Հէնց այս ու­սա­նող­նե­րի, մաս­նա­գէտ­նե­րի ցանցն է, որն ամ­րա­կազմ է մնա­լու եւ եր­կա­րըն­թաց զար­գա­ցում է ապ­րե­լու“, բա­ցատ­րում է Ար­մէ­նը:

 

Ապա­գայ ծրագ­րեր

Ար­մէ­նի երա­զանք­նե­րից մէկն է Հա­յաս­տա­նում հե­տա­զօ­տա­կան կեդ­րոն հիմ­նե­լը, որը շա­հու­թա­բեր է ոչ միայն իր, այ­լեւ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար:

Ար­մէ­նը զար­գա­ցող երկր­նե­րի հա­մար ար­տադ­րանք ստեղ­ծել ցան­կա­ցող մեծ կամ փոքր ըն­կե­րութ­իւն­նե­րի դաշ­տի ստեղծ­ման նա­խա­գիծ է մշա­կում:

“Անց­եա­լում բազ­մա­թիւ հե­տա­զօ­տու­թիւն­ներ են ար­ուել, որոնք ցոյց են տա­լիս, որ զար­գա­ցած շու­կա­նե­րի հա­մար ար­տադր­ուած ապ­րանք­ներն իրա­ցում չեն գտնում զար­գա­ցող շու­կա­նե­րում: Կա­րիք­նե­րը նոյ­նը չեն. մար­դիկ չեն կա­րող իրենց նոյ­նը թոյլ տալ: Այլ են նա­եւ պայ­ման­նե­րը` մի շարք պատ­ճառ­նե­րի բե­րու­մով:  Այս­պի­սով, ես փոր­ձում եմ մշա­կել այն­պի­սի մի հար­թակ, որն սկսնակ ձեռ­նար­կու­թիւն­նե­րին կամ նիւ­թա­կան ըն­կե­րու­թիւն­նե­րին հնա­րա­ւո­րու­թիւն կու տայ նոր ապ­րանք ար­տադ­րե­լու“, ասում է Ար­մէ­նը, որուն հե­տա­զօ­տու­թիւն­նե­րի մեծ մասն այժմ կա­տար­ւում է Հա­յաս­տա­նում: Նա զրու­ցել է հա­յաս­տան­եան մի շարք ըն­կե­րու­թիւն­նե­րի հետ` պար­զե­լու հա­մար` ինչ­պէս կա­րող են ապ­րանք­նե­րը մշակ­ուել հայ­կա­կան շու­կա­յի հա­մար, ան­գամ եթէ նրանց մեծ մասն ար­տա­հան­ուի ար­տերկր­եայ շու­կա­ներ: Ար­մէ­նի նպա­տակն է ոչ միայն իր ինք­նա­կա­ռա­վա­րուող օդա­սար­քի ար­տադ­րու­թիւնը հիմ­նել, այ­լեւ կազ­մա­կեր­պել դրա ար­տա­հա­նու­մը:

“Եթէ կա­րո­ղա­նանք Հա­յաս­տա­նում հիմ­նել օդա­սար­քի ար­տադ­րու­թիւնը, մենք այն կա­րող ենք ար­տա­հա­նել, օրի­նակ, Մի­աց­եալ Նա­հանգ­ներ, Աւստ­րալ­իա, Արե­ւել­եան Եւ­րո­պա, Ռու­սաս­տան, որ­տեղ շու­կան աւե­լի լայն է, քան Հա­յաս­տա­նում: Նա­խա­տե­սում եմ բա­ւա­կա­նա­չափ գու­մար հա­ւա­քել` հնա­րա­ւո­րինս արագ գործ­նա­կան փու­լին անց­նե­լու հա­մար (հէնց որ աւար­տեմ դա­սերս), ոչ մի դէպ­քում չյե­տաձ­գել, քա­նի դեռ չա­փա­զանց ուշ չէ: Շու­կան գնա­լով առա­ւել յա­գե­ցած է դառ­նում, քա­նի որ ինք­նա­կա­ռա­վա­րուող այս օդա­սար­քե­րը մեծ պա­հան­ջարկ են սկսում վա­յե­լել, ուս­տի ես չեմ կա­րող ինձ թոյլ տալ սպա­սել“, եզ­րա­կաց­նում է Ար­մէ­նը:

Hairenik Media Hairenik Media

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button