Յօդուածներ

Վերադարձ` Վերադարձի Յոյսով

 

1917 թուականին Շուշիում լոյս տեսնող եւ ապա 1990-ականներին վերածնուած «Ապառաժ»-ը հայ մամուլի այն եզակի պարբերականներից է, որը ծնուել է ազգային զարթօնքի ու պատմական բեկումնային ժամանակաշրջանում: Այն եղել է ոչ միայն լրատուական հարթակ, այլեւ գաղափարական դիրքորոշում, ազգային մտքի ու պայքարի խօսնակ:

Տասնամեակների ընթացքում «Ապառաժ»-ը անցել է դժուար ճանապարհ՝ պատերազմներ, լռեցում, վերածնունդ եւ կրկին ընդհատում: Սակայն ինչպէս իր անունն է յուշում, այն կանգուն է մնացել` դիմակայելով ժամանակի մարտահրաւէրներին:

Advertisement Subscribe Today

Այսօր «Ապառաժ»-ը վերադառնում է` ոչ միայն անցեալը յիշեցնելու, այլ ներկան բացայայտելու եւ ապագայի հանդէպ պատասխանատուութիւն ստանձնելու նպատակով: Վերադարձ` վերադարձի յոյսով․ յոյս` խօսքի ազատութեան, ազգային արժանապատուութեան եւ հայ հասարակութեան առողջ ինքնագիտակցութեան վերականգնման:

Այսօր, ցաւօք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ խօսքը վտանգաւոր է, իսկ լռութիւնը` յանցաւոր:

«Ապառաժ»-ը շարունակելու է իր առաքելութիւնը` բարձրաձայնել այն, ինչ լռեցւում է, պաշտպանել ազգայինը, քննադատել ապազգայինը եւ լինել հանրային մտքի հարթակ` անկախ ժամանակաւոր շահերից:

«Ապառաժ»-ը շարունակելու է օրակարգում ունենալ Արցախի հարցն ու արցախահայութեան իրաւունքների պայքարի ուղին:

Վերադարձը սկիզբ է: Վերադարձ լինելու է:

«Ապառաժ»-ի խմբագրական

19 Դեկտեմբեր 2025

Advertisement Subscribe Today!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button