
Մայիս 1992-ին ազատագրուեց Արցախի սիրտը` Շուշին:
Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում նորից խունկ ծխաց, եւ կարօտած քաղաքում նորից հնչեց հայերէնը, որն այս անգամ իր հնչումներով ահարկու էր, առնական ու վառոդաբոյր…
Այս անգամ, թերեւս առաջին անգամ ձիգ դարեր ի վեր, հայերէնը հաստատուեց համազարկով, ճարճատեց գնդացիրներից ու դարձաւ փոքր-ինչ խանձուած:
Այդպիսին է յաղթանակի լեզուն:

21 տարի առաջ տեղի ունեցաւ այն, ինչի մասին կարողացել ենք միայն երազել. մենք մեր բաժինը պատմութեան կաթսայից հանեցինք երկաթէ շերեփով եւ այնպէս հանեցինք, որ կաթսային խոնարհուած ճակատներին ուռուցք մնաց:
Շուշիի ազատագրման նշանակութիւնն ու կարեւորութիւնը մենք դեռ լիովին չենք գիտակցել: Ոչ մեր մեղքով: Այն պատմական հսկայական տարողութիւն եւ արժէք ունի, որն ամբողջովին գիտակցելու համար անցած ժամանակահատուածը երեւի քիչ է:
Բայց դա բաւարար տեւողութիւն է վերջնականապէս հասկանալու համար, որ ուժի մեն-միակ ճշմարտութիւնը ճանաչող աշխարհում ոչինչ են նուաղկոտ ձայնն ու աղերսագիր պարզած ձեռքը:
Ոչինչ են, քանզի բացարձակ ճշմարտութեան բնական թուացող ընկալում գոյութիւն չունի: Եւ որպէսզի ողնաշարդ չծռուի, ու քաղաքակրթութեան պատմուճանի տակ զարկերակդ չկտրուի, պիտի կարողանաս պարտադրել քո ճշմարտութիւնը: Մանաւանդ որ այն բացարձակ է:
Շուշին ոգու հաւաստումն է, հայ ոգու պոռթկման հզօր դրսեւորում, որով եւ իսկապէս սկսուեց ազգային ազատագրական պայքարի յաղթական փուլը: Շուշիում կոփուեց Հայաստան-Արցախ միասնական հայրենիքն այլեւս ընդմիշտ անբաժան ունենալու կամքը, ապացուցուեցին մի երեւոյթի ու ժողովրդի կարելիութիւնն ու կարողութիւնը, որոնցից առաջինը եղել է երազ, իսկ երկրորդի չգոյութիւնը` պատրանք:
Անցած տարիների գերխիտ տարողութիւնը ցրեց երկուսն էլ: Երազն էր պատրանք, ու կարողութիւնն էր իրական: Սեփական ձեռքերով կառուցած տունը կանչում էր, եւ այդ տանը տիրացած վաչկատունի ներկայութիւնը տանտիրոջ համար արգելք լինել չէր կարող:
Շուշին, Խոջալուն, Լաչինը ոչ միայն հայութեան` աքցանի մեջ առնուած ու խեղդամահ արուող մի հատուածի` անելանելիութիւնից ծնուած յաղթանակներ էին, այլեւ գոյութեան իրական խորհուրդն ըմբռնած ժողովրդի` իր ազգային արժանապատուութիւնն ու իրաւունքը ոչ մէկի ողորմածութեանը չյանձնելու վճռականութիւն:
Միակ ճշմարիտ միջոցը, որով կանգուն է հայրենիքը: Այդ միակ միջոցի գիտակցման տարեդարձն է այսօր, որ պիտի նշենք միասնաբար ու յիշենք, որ երբ հաւաքական կամքով, համատեղ ջանքով ենք պաշտպանում մեր տունը, այն մշտապէս մերն է լինելու:
Իսկ եթէ երկմտենք, ականջալուր լինենք այլաթոք կոկորդների ու կասկածենք մեր ուժին, Բերձորով պիտի գնանք Շուշի եւ շնչենք յաղթանակը ոգու: Այն այլեւս գրանցուել է Շուշիում` որպէս յաւերժ քաղաքացի: Նա մեզ է նայելու շուշիաբնակ երեխաների աչքերով, երեխաների, որոնք վազվզում են իրենց քաղաքում, իրենց փողոցներում, իրենց բակերում:
92-ին բախտ վիճակուեց լինել Շուշիում: Անընդհատ անձրեւ էր, որ երկնային կամքով ցեխի միջից լուանում էր վաչկատունների հետքերը: Եւ արդէն հիմնուել էին Խաչատուր Աբովեանի անուան դպրոց, եԱրամ Մանուկեանե վարժարան, որի դասամատեանները ուղղակի ցնցող էին: Նման բան կարող էր լինել միայն Շուշիում:
Գիտէք` մատեաններում նշւում է երեխայի ծնողի աշխատանքի վայրը: Վարժարանի դասարանների 10-15 աշակերտների 8-12-ի ծնողների որպէս աշխատավայր գրուած էր` Ազատամարտիկ: Այո, ազատամարտիկ էին աշխատում, որ հնարաւոր լինէր հրատարակել Լեռնային Ղարաբաղի աշխարհագրութեան դասագիրքը, որ լոյս տեսաւ 92-ին: Ծնողները թիզ-թիզ ազատագրում էին հայրենիքը, գծում նոր աշխարհագրութիւն, իսկ երեխաները իւրացնում էին այդ նոր աշխարհագրութիւնը: Եւ քարտէզի չափաբաժանման հիմքում ոչ թէ գիտական տեսութիւնն էր, այլ արեան յիշողութիւն ունեցող հայ մարդը, մարտիկը:
Այդպէս սկսուեց Շուշիի մերօրեայ պատմութիւնը, սկսուեց ազատագրական մի արիւնալի ճակատամարտով, որ կոչւում էր եՀարսանիք լեռներումե:
Այս օրը յիշում են նաեւ նուիրատուութեամբ պետութիւն ստացած հարեւան երկրում` որպէս հայերի կողմից ատրպէյճանական եՇուշաե քաղաքի եօկուպացմանե օր: Մամուլն էլ հեղեղուած է եպատմական արդարութեանե վերականգնման կոչերով: Այսինքն, խաշնարածները ցանկանում են վերադառնալ քաղաքակիրթ Շուշի եւ նորից գարշահոտութեամբ լցնել սրբազան բերդաքաղաքը:
Նորութիւն չէ, բայց հիմա սա է դարձել պատռանք: Ու մնալու է պատռանք, քանի որ 21 տարի առաջ գրուեց հայոց պատմութեան ամենապանծալի էջերից մէկը, որը ետ շրջելն անհնարին է:
Շուշին Հայաստանի 15 նահանգներից մէկի` Արցախի հինաւուրց բերդաքաղաքն է, վարչական, հոգեւոր, մշակութային եւ կրթական կեդրոնը: Իսկ 19-րդ դարում միջնադարեան Շուշի ամրոցը հարաւային Կովկասի կարեւորագոյն արհեստագործական, առեւտրական, մշակութային, կրթական կեդրոնն էր: Քաղաքում գործել են ուսումնարան, տպարան, թատրոն, լոյս են տեսել երկու տասնեակ պարբերականներ: Նշուած իրողութիւններից որեւէ մէկը որեւէ առնչութիւն չունի ատրպէյճանական ցեղատեսակի վարքուբարքի հետ, որովհետեւ Շուշին գոյութիւն է ունեցել այն ժամանակ, երբ Երկիր մոլորակի վրայ քայլող ատրպէյճանցի չի եղել:
Այսինքն` մենք տանն ենք:
ԱՒԻԿ ՄԱՐՈՒԹԵԱՆ