ՄԵԼ­ՔՈՆ ՈՒՍ­ՏԱ­ՅԻ ՋԱ­ՀԸ

0 0
Read Time:9 Minute, 39 Second

P8-9 KALEMKIARIAN2  ՀՐԱԶԴԱՆ ԹՈՔՄԱՃԵԱՆ

ՀԱԼԷՊ

Չնա­յած մեր պատ­մու­թիւնը նշա­նա­ւոր վար­պետ Մել­քո­նի եւ նրա պատ­րաս­տած ջա­հի մա­սին է, այն ու­ղակի­օ­րէն առընչ­ւում է Ապ­տուլ Հա­մի­տի կազ­մա­կեր­պած ջար­դե­րին:

Այն­թա­պում Հա­մի­տի սան­ձա­զեր­ծած ջար­դե­րը սկսուել են Նո­յեմ­բե­րի 4, 1895-ին եւ շուրջ 300 հա­յի կեանք խլել: Թա­լան­ուե­ցին բազ­մա­թիւ խա­նութ­ներ, աշ­խա­տա­նոց­ներ ու տներ: Կա­րա­պե­տի որ­դի Մել­քոն Ուս­տա Գա­լէմք­եար­եա­նի տու­նը գտնւում էր Այն­թա­պի բեր­դի մօտ, Ղա­լա Ալ­թը թա­ղա­մա­սում: Այս հա­յաբ­նակ թա­ղա­մա­սից հա­յե­րը աս­տի­ճա­նա­բար հե­ռա­ցել էին: Մի քա­նի­սը սա­կայն շա­րու­նա­կում էին ապ­րել շրջա­պատ­ուած թուրք դրա­ցի­նե­րով:P8-9 KALEMKIARIAN5

Ջար­դի պատ­մա­կան օրը, երբ գա­զա­զած ամ­բո­խը սպան­նե­լով, ջար­դե­լով ու թա­լա­նե­լով շարժ­ւում էր փո­ղոց­նե­րով, Մել­քո­նի ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­նե­րը տանն էին: Միայն կրտսեր որ­դին` Աւե­տի­սը, հար­ցե­րին ան­տեղ­եակ, առա­ւօտ­եան դպրոց էր գնա­ցել:

Երբ եր­կաթ­նե­րով ու բրիչ­նե­րով զին­ուած թուր­քե­րը փոր­ձում են Մել­քո­նի տան դու­ռը ջար­դել, անս­պա­սելի­օ­րէն դրա­ցի թուրքն է փո­ղոց իջ­նում եւ զէն­քի սպառ­նա­լի­քով հե­ռաց­նում ջար­դա­րար­նե­րին: Նա իր ցե­ղա­կից­նե­րին հաս­կաց­նում է, որ այս հա­յը իր բա­ժինն է: Բա­րե­բախ­տա­բար նրանք հա­մոզ­ւում ու առանց վնաս տա­լու հե­ռա­նում են: Եր­կու օր յե­տոյ տուն է վե­րա­դառ­նում նա­եւ Աւե­տի­սը, որը պատս­պար­ուել էր հօ­րաք­րոջ տա­նը:

Մի քա­նի օր յե­տոյ պարզ­ւում է, որ միայն իր ար­հես­տա­նոցն է թա­լան­ուել: Ուս­տի եւ առանց զո­հե­րի այս մեծ փոր­ձան­քից ազատ­ուե­լու առի­թով Մել­քո­նը ուխտ է անում Սուրբ Աստ­ուա­ծա­ծին եկե­ղե­ցում ինչ որ բան նուի­րել:P8-9 KALEMKIARIAN

Ինչ­պէս յի­շել են ժա­մա­նա­կա­կից­նե­րը, մի օր, գի­շեր­ուայ կէ­սին անակն­կալ արթ­նա­նա­լով Մել­քոն Ուս­տան արթ­նաց­նում է կնո­ջը` Եղ­սա­յին եւ մի սպի­տակ սա­ւան ու­զում: Կնոջ բե­րած կեր­պա­սի վրայ նա ածու­խով արա­գօ­րէն գծում է մի ջա­հի պատ­կեր, որ իրեն երա­զում էր յայտն­ուել:

Որոշ ժա­մա­նակ անց Մել­քո­նը կա­տա­րում է իր խոս­տու­մը: Վար­պե­տը ջա­հի մար­մի­նը ծե­ծել է մուր­ճով, իրեն յա­տուկ մեծ վար­պե­տու­թեամբ: Մարմ­նին ճա­ռա­գայ­թա­ձեւ ամ­րաց­ուած, ոճա­ւոր­ուած ճիւ­ղե­րը, որոնք իրենց վրայ կրում են մո­մա­կալ­նե­րը, ձու­լա­գործ Յա­րու­թիւն Պար­սում­եա­նի գործն են: Այդ մո­մա­կալ­նե­րը յե­տա­գա­յում յար­մա­րեց­ուել են հո­սան­քով աշ­խա­տող լամ­բե­րի հա­մար: 12 ճիւ­ղե­րի մի­ջեւ ամ­րաց­ուած են 12 թե­ւա­տա­րած հրեշ­տակ­նե­րի կեր­պար­ներ, որոնք դէ­պի վար են նա­յում: 1897թ. Աստ­ուա­ծա­ծին եկե­ղե­ցուն նուի­րա­բեր­ուած ջա­հը իր վրայ ու­նե­ցել է նա­եւ նուի­րատ­ուի ար­ձա­նագ­րու­թիւնը:P8-9 KALEMKIARIAN3

Վե­րո­յիշ­եալ դէպ­քե­րից չան­ցած եր­կու տաս­նամ­եակ, հա­յե­րի բնաջնջ­ման քա­ղա­քա­կա­նու­թիւնը իր նոր հանգր­ուա­նին էր հա­սել: Առա­ջին աշ­խար­հա­մար­տին հա­մա­տա­րած տե­ղա­հա­նու­թիւն­նե­րի ու կո­տո­րած­նե­րի ալի­քը հա­սաւ նա­եւ Այն­թապ: Բա­ցի այն ար­հես­տա­ւոր­նե­րից, որոնց աշ­խա­տան­քը ռազ­մա­կան նշա­նա­կու­թիւն ու­նէր, աք­սոր­ուե­ցին քա­ղա­քից: Այն­թա­պի հա­յու­թիւնը աք­սոր­ուել է եր­կու ու­ղու­թեամբ` դէ­պի Սուր­իա, Պա­ղես­տին եւ դէ­պի Տէր Զօր: Տէր Զօր աք­սոր­ուած­նե­րի մեծ մա­սը զոհ է գնա­ցել ջար­դե­րին ու տան­ջա­լից պայ­ման­նե­րին: Զի­նա­դա­դա­րից յե­տոյ իսկ քչե­րը վե­րա­դար­ձան այդ կող­մե­րից:

Սուր­իա­յում ապաս­տան գտած աք­սո­րա­կան­նե­րի մի զգա­լի մա­սը կա­րո­ղա­ցաւ տո­կալ դժուա­րու­թիւն­նե­րին եւ 1918-ի տա­րե­վեր­ջին վե­րա­դար­ձաւ Այն­թապ: Վե­րա­դար­ձող­նե­րի մէջ էին նա­եւ Գա­լէմք­եար­եան­նե­րը: Նրանք աք­սո­րի տա­րի­նե­րը անց են կաց­րել Դա­մաս­կո­սում: Մել­քո­նին յա­ջող­ուել էր իր բազ­ման­դամ ըն­տա­նի­քին կե­րակ­րել եւ հե­ռու պա­հել փոր­ձանք­նե­րից: Ին­քը, սա­կայն, նո­րից հայ­րե­նի քա­ղա­քը տես­նե­լու բախ­տին չար­ժա­նա­ցաւ:

Վար­պե­տը գոր­ծից ազատ ժա­մե­րին իր թշուառ հայ­րե­նա­կից­նե­րին այ­ցե­լե­լու սո­վո­րու­թիւն ու­նէր. հե­տաքրքր­ւում էր նրանց վի­ճա­կով, եթէ կա­րո­ղա­նում էր` նա­եւ օգ­նում: Ի տար­բե­րու­թիւն ու­րիշ­նե­րին նա աշ­խա­տանք ու­նէր, իր Աւե­տիս եւ Յա­րու­թիւն որ­դի­նե­րի հետ մի փոք­րիկ խա­նութ էին վար­ձել եւ իրենց ար­հես­տով էին զբաղ­ւում: Ցա­ւօք վար­պե­տի այ­ցե­լու­թիւն­ներն ու անզ­գու­շու­թիւնը ճա­կա­տագ­րա­կան հե­տե­ւանք ու­նե­ցաւ: Նա վա­րակ­ուեց տի­ֆով: Դաշ­նա­կից զօր­քե­րի Դա­մաս­կոս մտնե­լուց եր­կու ամիս առաջ այս ան­գե­րա­զան­ցե­լի վար­պե­տը յա­ւիտ­եան փա­կեց իր աչ­քե­րը:

Զար­մա­նա­լի չէ, որ Այն­թապ վե­րա­դար­ձած հա­յե­րը ոչ միայն իրենց տնե­րը թա­լան­ուած գտան, այ­լեւ ազ­գա­յին հաս­տա­տու­թիւն­ներն ու եկե­ղե­ցի­նե­րը: Մի շարք այլ ար­ժէ­քա­ւոր առար­կա­նե­րի հետ Ս. Աստ­ուա­ծա­ծին եկե­ղե­ցուց ան­յայ­տա­ցել էր նա­եւ Մել­քո­նի նուի­րած ջա­հը: Աւե­տի­սին ու Յա­րու­թիւ­նին յա­ջող­ւում է իմա­նալ գո­ղաց­ուած ջա­հի տե­ղը: Ըստ յի­շո­ղու­թիւն­նե­րի այս հար­ցում իրենց օգ­նել է մի մու­րաց­կան (հա­ւա­նա­բար Չէ­օփ Տէ­լի­սին), որ նա­խա­պա­տե­րազմ­եան տա­րի­նե­րին ար­հես­տա­նո­ցի մշտա­կան այ­ցե­լու­նե­րից է եղել: “Մել­քոն էմ­մի“ն (Մել­քոն հօ­րեղ­բայ­րը) եր­բեք չի զլա­ցել խեղ­ճին լահ­մա­ճիւ­նի փող տա­լու հար­ցում:P8-9 KALEMKIARIAN4

Աւե­տի­սը ներ­կա­յա­նա­լով Այն­թա­պի Հա­ճի Նա­սըր մզկի­թի շէյ­խին պա­հան­ջում է ջա­հը յետ տալ: Շէյ­խը մեր­ժում է պա­հան­ջը բա­ցատ­րե­լով, որ իրենց մօտ որե­ւէ ջահ չկայ: Գա­լէմք­եար­եան եղ­բայր­նե­րը ներ­կա­յա­նում են քա­ղա­քի զի­նուո­րա­կան կա­ռա­վա­րի­չին եւ բա­ցատ­րում խնդի­րը: Երբ Աւե­տիսն ու Յա­րու­թիւնը կրկին են մզկիթ գնում` այս ան­գամ չորս անգլ­ի­ա­ցի զի­նուոր­նե­րի ու­ղեկ­ցու­թեամբ, թուր­քե­րը ճա­րա­հատ­եալ վե­րա­դարձ­նում են ջա­հը տէ­րե­րին:

Այս­քա­նով սա­կայն ջա­հի ոդի­սա­կա­նը չի աւարտ­ւում: Այն Սուրբ Աստ­ուա­ծա­ծին եկե­ղե­ցում իր տեղն է զբա­ղեց­րել մին­չեւ 1922թ.: Երբ ֆրան­սա­ցի­նե­րը Կի­լիկ­եան զի­ջե­ցին Քե­մա­լա­կան­նե­րին, հա­յե­րը նո­րից տե­ղա­հան­ուե­ցին: Այն­թապ­ցի­նե­րի գե­րակ­շիռ մա­սը հաս­տատ­ուեց Սիր­իա­յում, մաս­նա­ւո­րա­բար Հա­լէ­պում:

Հա­լէ­պում հաս­տատ­ուած բազ­մա­թիւ այն­թապ­ցի­ներ, որ­պէս աղօ­թա­տե­ղի օգ­տա­գոր­ծե­ցին Ս. Քա­ռաս­նից Ման­կանց եկե­ղե­ցու բա­կում գտնուող մա­տու­րը: 1922թ. մին­չեւ 1982թ. ջա­հը կախ­ուած է եղել այս մա­տու­րում: (Այժմ նոյն տե­ղում Բեր­իոյ Թե­մի Զա­րեհ­եան Գան­ձա­տունն է տե­ղա­ւոր­ուած):

Հա­լէ­պաբ­նակ այն­թապ­ցի­նե­րը Վիլ­լա­ներ (Սէյ­րա­ֆի) թա­ղա­մա­սում տա­րի­ներ անց կողք կող­քի կա­ռու­ցե­ցին Կրթա­սի­րաց վար­ժա­րանն ու նոր Ս. Աստ­ուա­ծա­ծին եկե­ղե­ցին:

1982-ին պատ­մա­կան ջա­հը տե­ղա­փոխ­ուեց նո­րա­կա­ռոյց եկե­ղե­ցի: Այն նախ­քան տե­ղադր­ուե­լը վե­րա­նո­րոգ­ուեց: Մել­քոն Ուս­տա­յի թո­ռը` ան­ուա­նի վար­պետ Յով­հան­նէս Գա­լէմք­եար­եա­նը շտկեց, կար­գի բե­րեց ծռմռուած, հար­ուած­նե­րից տանջ­ուած մա­սե­րը: Իսկ Գրի­գոր Պար­սում­եա­նը թուր­քե­րի քե­րած ար­ձա­նագ­րու­թեան փո­խա­րէն աւե­լաց­րեց եր­կու­սը, որոնք հա­մա­ռօտ ներ­կա­յաց­նում են ջա­հի ան­ցած ու­ղին:

 

ՁԵ­ՌԱ­ԿԵՐՏՍ ԱՅՍ ՋԱ­ՀԸ ՅԻ­ՇԱ­ՏԱԿ Է ԱՅՆ­ԹԱ­ՊԻ Ս. ԱՍՏ­ՈՒԱ­ԾԱ­ԾԻՆ ԵԿԵ­ՂԵ­ՑՈՅ 1895 Ի ԵՂԵՌ­ՆԷՆ ԸՆ­ՏԱՆ­ԵՕՔ ՈՂՋ ԵՒ ԱՆՎ­ՆԱՍ ԱԶԱ­ՏԵԼ­ՆՈՒՍ ՀԱ­ՄԱՐ ՄԵԼ­ՔՈՆ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏԻ ԳԱ­ԼԷՄՔ­ԵԱՐ­ԵԱՆ 1897 ԱՅՆ­ԹԱՊ  ԹՈՂ ԱՅՍ ԼՈՒ­ՍԱ­ՒՈ­ՐԷ ԲՈ­ԼՈՐ ՆԱ­ՀԱ­ՏԱ­ԿԱՑ ՀՈ­ԳԻ­ՆԵ­ՐԸ

1915-1919 ԱՅՍ ՋԱ­ՀԸ ԳՈՐ­ԾԱԾ­ՈՒԱԾ Է ԱՅՆ­ԹԱ­ՊԻ ԹՐՔԱ­ԿԱՆ ՀԱ­ՃԻ ՆԱՍՐ ՄԶԿԻ­ԹԻՆ ՄԷՋ ՆՈՒԻ­ՐԱՏ­ՈՒԻՆ ՅԻ­ՇԱ­ՏԱ­ԿԱ­ԳԻ­ՐԸ ՋՆՋԵ­ԼԷ ԵՏՔ

ԱՆԳԼ­Ի­Ա­ՑԻ­ՆԵ­ՐՈՒ ՍՏԻ­ՊՈՒ­ՄՈՎ ՎԵ­ՐԱ­ԴԱՐՁ­ՈՒԱԾ Է Ս. ԱՍՏ­ՈՒԱ­ԾԱ­ԾԻՆ ՀԱ­ԼԷՊ ԲԵՐ­ՈՒԱԾ Է 1922 ԻՆ ԱՅԺՄ  ՆՈ­ՐԱ­ԿԵՐՏ Ս. ԱՍՏ­ՈՒԱ­ԾԱ­ԾԻՆ ՆԵՐ­ԿԱՅ ՅԻ­ՇԱ­ՏԱ­ԿԱԳ­ՐՈՎ  1982 ՀԱ­ԼԷՊ

Սուր­իոյ Արա­բա­կան Հան­րա­պե­տու­թիւնը տագ­նա­պա­լի օրեր է ապ­րում: Տաս­նամ­եակ­ներ շա­րու­նակ լի­ար­ժէք ազ­գա­յին, մշա­կու­թա­յին կեան­քով ապ­րող սուր­ի­ա­հա­յու­թիւնը փոր­ձու­թեան մէջ է: Պատ­մա­կան Կի­լիկ­իա­յի հա­զա­րա­ւոր ժա­ռանգ­ներ հե­ռա­նում են այս երկ­րից: Ոչ ոք չգի­տի թէ ի՞նչ է սպա­սում հա­յու­թեա­նը այս ան­գամ: Մի­թէ Մել­քոն Ուս­տա­յի ջա­հը չի աւար­տել իր ոդի­սա­կա­նը:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Հ.Մ.Ը.Մ. ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ “ԿՈՒԿԸԼ“Ի ՀԵՏ
Next post “ԱՐՑԱԽՈՒՄ Հ.Յ.Դ. ՈՒՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆ ԻՐ ԿՇՌՈՎ ԵՒ ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՄԲ“ ԿԸ ՅԱՅՏՆԷ ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles