ՀԱՅ­ՐԵ­ՆԻ ԱՆ­ՈՒԱ­ՆԻ ԱՐ­ՁԱ­ԿԱ­ԳԻՐ ԼԵ­ՒՈՆ ԽԵ­ՉՈՅ­ԵԱ­ՆԻ ՅԻ­ՇԱ­ՏԱ­ԿԻՆ

0 0
Read Time:27 Minute, 45 Second

P12-13 Levon-1Khetchoyan 

Յուն­ուար 8-ին, մա­հա­ցաւ հայ­րե­նի ան­ուա­նի ար­ձա­կա­գիր, ազա­տա­մար­տիկ Լե­ւոն Խե­չոյ­եա­նը: Գեր­ման­իոյ մէջ վի­րա­հա­տու­թեան են­թարկ­ուե­լէ ետք, անոր վի­ճա­կը ծան­րա­ցած էր, եւ Հա­յաս­տան փո­խադր­ուած: Խե­չոյ­եան ծնած էր 1955-ին: 1983-ին աւար­տած է Ման­կա­վար­ժա­կան հիմ­նար­կի բա­նա­սի­րա­կան բա­ժան­մուն­քը: Խե­չոյ­եա­նի գոր­ծե­րէն հան­րա­ծա­նօթ են` “Խնկի Ծա­ռեր“, “Ար­շակ ար­քայ, Դրաս­տա­մատ ներ­քի­նի“, “Տան պա­հա­պան հրեշ­տա­կը“, “Հո­ղի դո­ղը“, “Յու­նի­սի հին­գը եւ վե­ցը“, “Փու­շը, Հայր, Փու­շը“:

2000-ին “Սեւ գիրք, ծանր բզեզ“ վէ­պին ­հա­մար, ան ար­ժա­նա­ցած էր Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան պե­տա­կան` “Ոս­կէ եղէգն“ մրցա­նա­կին: Յուն­ուար 10-ին, այս սիր­ուած գրո­ղին եւ ազա­տա­մար­տի­կին, վեր­ջին հրա­ժեշտ տա­լու եկած էին վար­չա­պետ Տիգ­րան Սարգս­եա­նը, մշա­կոյ­թի նա­խա­րար Յաս­միկ Պօ­ղոս­եա­նը, “Բար­գա­ւաճ Հա­յաս­տան“ կու­սակ­ցու­թեան առաջ­նորդ Գա­գիկ Ծա­ռուկ­եա­նը, “Սա­սուն“ ջո­կա­տի հրա­մա­նա­տար Սա­սուն Մի­քա­յէլ­եա­նը, նախ­կին նա­խա­գահ Լե­ւոն Տէր Պետ­րոս­եա­նը, գրող­ներ, ազա­տա­մար­տիկ­ներ, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, քա­ղա­քաց­ի­ա­կան գոր­ծիչ­ներ եւ անոր ար­ուես­տի երկր­պա­գու­ներ:
Երե­ւա­նի Գրող­նե­րու միու­թեան նա­խա­գահ Աբ­գար Ափին­եան այս առի­թով ըսաւ.- “Նրա ջի­ղը հայ­կա­կան մտա­ծո­ղու­թեամբ է, բա­ցի այդ` Խե­չոյ­եա­նը բարձր ան­հա­տա­կա­նու­թիւն էր, ազա­տա­մար­տիկ, հայ­րե­նա­սէր, որ զէն­քը ձեռ­քին պաշտ­պա­նել է իր հայ­րե­նի­քը, իր եր­կի­րը: Նա իր կեան­քի բո­լոր օրե­րին դիր­քե­րում էր, նրա գոր­ծու­նէ­ու­թեա­նը հե­տե­ւե­լիս այդ զգա­ցո­ղու­թիւնն ու­նէ­իր, որ նա պաշտ­պա­նում է հայ­րե­նի­քը: Նա ըն­տիր էջեր թո­ղեց հայ գրա­կա­նու­թեան հա­մար: Մենք ար­տա­կարգ անձ­նա­ւո­րու­թիւն ենք կորց­րել, մենք կորց­րել ենք մեծ գրո­ղի, մեծ գրա­կան ան­հա­տա­կա­նու­թեան, եւ այ­սօր հա­մա­ժո­ղովր­դա­կան վիշտ է“:

Շար­ժա­պատ­կե­րի մաս­նա­գէտ, գրող Դա­ւիթ Մու­րատ­եան եօթ հա­զար քի­լո­մեթր (4.5 հա­զար մղոն) կտրած է մե­ծա­նուն ար­ձա­կա­գի­րին հետ: “Լե­ւո­նի առա­ջին գիր­քը կոչ­ւում էր “Խնկի ծա­ռեր“ եւ պատմ­ուած­քը “Հո­ղի դո­ղը“: Ինքն այն մարդն էր, որ իր երկ­րի խնկի ծա­ռե­րը գի­տեր, իր երկ­րի հո­ղի դո­ղը գի­տեր եւ դրանց անու­նից էլ մեզ հետ խօ­սում էր: Ուժ կար մէ­ջը, քան­դա­կա­գոր­ծի թափ կար, գրա­կան ձեռ­քը այդ­պի­սին էր, եւ նրա ստեղ­ծա­գոր­ծու­թիւն­նե­րը հէնց այդ քան­դա­կա­գոր­ծի տա­րեր­քը, պնդու­թիւնն ու ծա­ւալն ու­նեն: Մար­դու մէջ խո­րա­նալ գի­տեր“, ըսաւ ան` աւելց­նե­լով, որ Լե­ւոն Խե­չոյ­եան ժա­մա­նա­կի ծան­րու­թիւնը իր վրայ վերց­նող հե­ղի­նակ էր. “ամէն ժա­մա­նակ իր ծան­րու­թիւնն ու­նի, որ գա­լիս նստում է այդ ժա­մա­նա­կում ապ­րող մարդ­կանց ու­սե­րին, եւ կայ մէ­կը, որ պէտք է այդ ծան­րու­թիւնն ար­ձա­նագ­րի գե­ղար­ուես­տօ­րէն եւ յուշ թող­նի յա­ջորդ սե­րունդ­նե­րի հա­մար. Լե­ւոն Խե­չոյ­եա­նը դա իր վրայ վերց­րեց“:

P12-13 levonkhechoyan  Ան դի­տել տուաւ. “Գրա­կա­նու­թեան մէջ զի­նուո­րի նման էլ ապ­րում էր: Ինչ­պէս զի­նուոր էր եղել ար­ցախ­եան գո­յա­պայ­քա­րի տա­րի­նե­րին, այդ­պէս էլ զի­նուոր եղաւ գրա­կա­նու­թեան մէջ: Մխի­թա­րու­թիւնն այն է, որ վէ­պը. որ այդ­քան եր­կար տա­րի­ներ գրում էր, աւար­տին հասց­րեց: Մի­ա­սին եր­կար ճա­նա­պարհ ենք ան­ցել, ես նոյ­նիսկ կա­րող եմ ասել 7000 կմ, մենք մի­ա­սին 13 տա­րի առաջ Եւ­րո­պա­յով գրող­նե­րի հետ անց­նում էինք գնաց­քով, մենք մի­ա­սին այդ ճա­նա­պարհն ան­ցանք եւ հա­մար­եա եր­կու ամիս մի­ա­սին էինք, այն­պէս որ անձ­նա­կան կո­րուստ էր: Բա­ռի գի­նը գի­տեր, լռակ­եաց էր, քիչ էր խօ­սում, գի­տեր, որ ամէն ար­տա­սա­նած բառն ար­ժէք է, իր ամէն մի խօս­քը խտու­թիւն ու իմաստ­նու­թիւն ու­նէր, պինդ տղայ էր, հայ­եաց­քը խորն էր, թա­փան­ցում եւ յա­ճախ խիստ էր դա­տում, Երե­ւի վաս­տա­կել էր այդ իրա­ւուն­քը, մար­դը կռուել էր…“:

Գրող­նե­րու միու­թեան նա­խա­գահ Էդ­ուարդ Մի­լի­տոն­եան յի­շեց, որ երբ 1991ին հրա­տա­րակ­ուե­ցաւ Լե­ւոն Խե­չոյ­եա­նի առա­ջին գիր­քը` “Խնկի ծա­ռե­րը“, ան մեր ար­ձա­կի հու­նին մէջ մտաւ ար­դէն, որե­ւէ ան­գամ անոր ան­ուան սկիզ­բը չդրուե­ցաւ “երի­տա­սարդ ար­ձա­կա­գիր“ ար­տա­յայ­տու­թիւնը, այլ անի­կա իս­կոյն ըն­դուն­ուե­ցաւ իբ­րեւ հա­սուն, կա­յա­ցած գրող, եւ այն սպա­սում­նե­րը, զորս ու­նէր ըն­թեր­ցո­ղը Լե­ւոն Խե­չոյ­եա­նէն, լի­ո­վին ար­դա­րաց­ուե­ցաւ:

Թարգ­մա­նիչ, բա­նաս­տեղծ Յա­կոբ Մով­սէսն ալ նշեց, որ Լե­ւոն Խե­չոյ­եա­նը քա­լող ստեղ­ծա­գոր­ծու­թիւն էր, տու­եալ պա­րա­գա­յին Աս­տու­ծոյ ստեղ­ծա­գոր­ծու­թիւնը, որ “հայ ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նու­թեան ամե­նաու­նի­կալ էջե­րից“ մէ­կը ստեղ­ծեց. “Մեր ար­ձա­կի մէջ երե­ւի մատ­նե­րի վրայ կա­րե­լի է հաշ­ուել այն վար­պետ­նե­րին, որոնք ան­կախ իրենց ար­ծար­ծած թե­մա­տի­կա­յից, ժան­րից, իրենց սե­փա­կան ոճն ու ձե­ռա­գիրն են ու­նե­ցել: Բա­ւա­կան է, որ կար­դա­յիր Լե­ւո­նի որե­ւէ նա­խա­դա­սու­թիւն եւ պարզ էր դառ­նում ,որ տո­ղե­րի հե­տե­ւում հե­ղի­նակ է կանգ­նած, ան­հա­տա­կա­նու­թիւն է կանգ­նած: Լե­ւո­նը եր­բեք չգնաց էստ­րա­դա­յին գրա­կա­նու­թեան հե­տե­ւից, նա ցոյց տուեց, որ իս­կա­կան մեծ գրա­կա­նու­թիւնը ու­նի իր այն շրջա­նա­գի­ծը, որ­տեղ մար­դիկ հա­ղոր­դակց­ւում են իս­կա­կան ար­ուես­տի եւ իս­կա­կան ար­ուես­տա­գէ­տի հետ“:

Կողքին, կարգ մը պատմ­ուածք­ներ:

 

ԶԱՆ­ԳԸ

 

P12-13 levonkhechoyan F  Տաք, յոր­դա­ռատ անձ­րեւ էր գա­լիս: Մեր գիւ­ղում նման անձ­րեւ եր­բեք դեռ չէր եկել: Սա­րե­րում ձիւնը մի­ան­գա­մից հալ­ուեց, ու գիւ­ղի մի­ջով անց­նող գե­տը ակն­թար­թօ­րէն լցուեց գիւ­ղի փո­ղոց­նե­րը: Բո­լո­րը վա­խե­ցած կտուր­ներն էին բարձ­րա­ցել ու տագ­նա­պով նա­յում էին դպրո­ցի զու­գա­րա­նի կտու­րը բարձ­րա­ցած ռու­սաց լեզ­ուի ու­սուց­չու­հուն: Նա­յում էինք ու մտա­ծում, որ նրան կա­րող ենք փրկել: Երբ դե­ղին հե­ղե­ղը լցուեց տներն ու այն­տե­ղից իր հետ դուրս բե­րեց նո­րա­ծին գառ­ներ, տախ­տակ­ներ, արկ­ղի մէջ նստած ձու ածող հա­ւեր, մե­զա­նից ամէն մէ­կը դարձ­եալ մտա­ծում էր, որ լո­ղա­լով կա­րե­լի է մօ­տե­նալ դպրո­ցի զու­գա­րա­նին ու փրկել ռուսաց լեզ­ուի ու­սուց­չու­հուն: Նա բարձ­րակ­րունկ կօ­շիկ­նե­րը բռնել էր ձեռ­քե­րում ու կանգ­նել էր տաք անձ­րե­ւի տակ, կար­կա­մած, ոչ օգ­նու­թիւն էր կան­չում, ոչ էլ լաց էր լի­նում:

Երբ դե­ղին հե­ղե­ղը լցուեց պա­տե­րազ­մի հե­րոս Հայ­րո­յի տու­նը ու իր հետ տա­րաւ նրա զոյգ դնո­վի ոտ­քե­րը, մե­զա­նից ամէն մէ­կը դարձ­եալ հա­ւա­տա­ցած էր, որ կա­րող է փրկել ռուսաց լեզ­ուի ու­սուց­չու­հուն: Հար­կա­ւոր է լո­ղա­լը սկսել ոչ թէ դէմ առ դէմ, այլ վե­րե­ւից` դպրո­ցի բա­կի վե­րին ծայ­րից, որ ջրի քշող հո­սան­քը բե­րեր, հա­նէր զու­գա­րա­նի մօտ:

Նա մուգ գոյ­նի շրթներկ էր օգ­տա­գոր­ծում, խօ­սե­լիս, խարտ­եաշ մա­զե­րը թե­թեւ թա­փա­հա­րու­մով գցում էր յետ ու ժպտա­լիս այ­տի վրայ փո­սիկ էր առա­ջա­նում: Գիւ­ղա­ցիք ասում էին, որ Բրիւ­սո­վի անգ­լօ- ռու­սա­կանն է վեր­ջաց­րել, բայց ոչ մէկն էլ կար­գին չգի­տեր, թէ ինչ բան է “անգ­լօ-ռու­սա­կան“ ասա­ծը: Պար­զա­պէս մեզ հա­մար օտար այդ բա­ռե­րը յու­շում էին, որ այն­տեղ երկ­նա­յին ոգի­նե­րին` երկ­րա­յին­նե­րի են վե­րա­փո­խում: Եւ այդ բա­ռե­րը նրան հա­մա­պա­տաս­խա­նում են ու կեր­պա­րին տա­լիս ար­ծա­թեայ հնչե­ղու­թիւն:

Նրան սի­րա­հար­ուած տղա­նե­րը կանգ­նեց­նում էին դպրո­ցի ճա­նա­պար­հին ու խնդրում, որ հե­ռագ­րի մի տեքստ գրի հե­ռու­նե­րում ապ­րող իրենց ըն­կե­րու­հի­նե­րի հա­մար, աչ­քե­րը խո­նար­հած ասում էին. “Շատ է քեզ նման, ժպտա­լիս այ­տին էլ փո­սիկ է առա­ջա­նում“: Նրա յօ­րի­նած բա­նաս­տեղ­ծա­կան տեքս­տե­րը ծո­ցագր­պան­նե­րում տղա­նե­րը բա­նակ էին գնում: Ութ, ինը, տաս­նե­րորդ դա­սա­րա­նի տղա­նե­րը բե­ղեր էին թող­նում, իսկ եօ­թե­րի­նը` անդ­րա­վար­տիք­նե­րի ար­դու­կը էլ քոյ­րե­րին չէ­ին վստա­հում:

Մե­խա­նի­զա­տոր Սեդ­րա­կը նրան ասել էր. “Անգլ­ի­ան ես շատ եմ սի­րում, ինձ չե՞ս պատ­մի, նրանց մօտ ցո­րե­նը ի՞նչ տեխ­նո­լոգ­իա­յով են ցա­նում“: Նոյ­նիսկ, գիւ­ղից մի քա­նիսն իրենց կա­նանց տա­րան Ախալ­քա­լաք, որ­պէս­զի վար­սա­վի­րը նրանց մա­զե­րը կտրի Նուար­դի մա­զե­րի նման:
Երբ մի քա­նի տղա­մարդ­կանց մէջք­նե­րից պա­րան­նե­րով կա­պած նստեց­րին լո­ղա­նա­լու փայտ­եայ տաշ­տե­րի մէջ, որ փրկեն ներ­սում մնա­ցած, մոր­թուող անա­սու­նի նման բա­ռա­չող Հայ­րո­յին, դե­ղին, ու­ռած ալիք­նե­րը մի ակն­թար­թում տաշ­տե­րը պա­տե­պատ խփե­լով, ջար­դուփ­շուր արե­ցին: Մե­զա­նից ամէն մէ­կը դարձ­եալ հա­ւա­տա­ցած էր, որ կա­րե­լի է մօ­տե­նալ դպրո­ցի զու­գա­րա­նին, միայն թէ հար­կա­ւոր է ոչ թէ հո­սան­քին հա­մըն­թաց լո­ղալ, այլ` ջրապ­տոյ­տի մէջ չընկ­նե­լու հա­մար, հա­կա­ռակ: Այդ­պէս անե­լու դէպ­քում կա­րող էինք լո­ղա­լով տեղ հաս­նել ու փրկել Նուար­դին:

Ոռ­նա­ցող Հայ­րօն ներ­սում խեղդ­ւում էր, տղա­մար­դիկ տա­նի­քը քան­դե­ցին ու նրա ոտատ, մսա­գունդ մար­մի­նը պա­րա­նով քա­շե­ցին դուրս:

Գե­տը վա­րա­րում ու վա­րա­րում էր, իր հետ թռչնի բներ, ծա­ռի չոր ճիւ­ղեր էր բե­րում ու ցա­նում կա­մա­րա­կապ կա­մուր­ջը: Երբ մի ակն­թար­թում կա­մուր­ջը պոկ­ուեց ու ալիք­նե­րի վրայ ոս­տոս­տա­լով ան­հե­տա­ցաւ, մե­զա­նից ամէն մէ­կը հա­ւա­տա­ցած էր, որ ին­քը կա­րող է լո­ղա­լով հաս­նել զու­գա­րա­նին, ձնհալ սա­ռը ջրում փայ­տա­նա­լու դէպ­քում ասե­ղով ծա­կո­տե­լով ոտ­քե­րը:

Յե­տոյ սրըն­թացն գետն իր հետ հսկայ ար­մա­տա­խիլ ծառ էր բե­րում: Ծառն արա­գըն­թաց հո­սան­քից դուրս պոկ­ուեց, մտաւ դպրո­ցի բա­կը ու դան­դաղ իջ­նում էր ներ­քեւ: Դա, մի ակն­թար­թում, բո­լոր հա­ւաք­ուած­ներն էլ մի­ա­ժա­մա­նակ նկա­տե­ցին: Ու մե­զա­նից ամէն մէ­կը հա­ւա­տա­ցած էր, որ լո­ղա­լուն ծա­ռը չի խան­գա­րի, նրան հան­դի­պե­լու դէպ­քում կա­րե­լի է սուզ­ուել, յե­տոյ դաշ­տա­յին ծա­ղիկ­նե­րի բուր­մունք ու­նե­ցող, օծա­նե­լիք բու­րող Նուար­դին առ­նել թե­ւե­րի մէջ ու տաք եւ յոր­դա­ռատ անձ­րե­ւի տակ, դե­ղին ալիք­նե­րի վրայ մէջ­քա­լող տա­լով հասց­նել կտուր­նե­րին:

Ծա­ռը` հաստ բնով` հպան­ցիկ առաւ դպրո­ցի պատշ­գամ­բի փայտ­եայ սիւ­նե­րին, քիւի հետ պոկ­ուեց եկե­ղե­ցու զան­գա­կատ­նից բեր­ուած դպրո­ցի զան­գը ու սուզ­ուեց ջրի տակ: Հար­ուա­ծից ծա­ռը ուղ­ղու­թիւնը փո­խեց եւ շարժ­ւում էր դան­դաղ, պտոյտ-պտոյտ տա­լով: Նուարդն ինքն էլ նկա­տեց: Նստեց, պա­տից կախ ոտ­քերն ար­դէն դե­ղին ջրե­րին էին հաս­նում: Բո­բիկ ոտ­քե­րին հա­գաւ կօ­շիկ­նե­րը, նո­րից հա­նեց, սկսեց գուլ­պա­նե­րը հագ­նել ու նոր‘ կօ­շիկ­նե­րը: Հա­ւաք­ուած­նե­րից ինչ-որ մէկն ասաց. “Դա իմաստ ու­նէ՞ր որ…“: Յե­տոյ չէ­ինք կա­րո­ղա­նում յի­շել, այդ­պէս ինչ-որ մէ­կը բարձ­րա­ձայն էր ասել, թէ՞ մե­զա­նից ամէն մէկն էր մտքի մէջ գո­ռա­ցել: Երբ նա միւս գուլ­պան ու կօ­շիկն էլ հա­գաւ, բո­լորն էլ հաս­կա­ցան, որ Նուարդն ինչ­քան շատ է ապ­րե­լուն հա­ւա­տում եւ թէ ին­չո՞ւ չի լա­ցում ու օգ­նու­թիւն կան­չում:

Հա­ւաք­ուած­նե­րից ինչ-որ մէկն ասաց. “…Գուլ­պա­ներն իմաստ ու­նէ­ի՞ն որ…“: Յե­տոյ չէ­ինք կա­րո­ղա­նում յի­շել, բարձ­րա­ձայն էր աս­ուել, թէ՞ մենք էինք մեր մտքե­րի մէջ ասել ու հէնց այդ պա­հից հա­ւաք­ուած­նե­րիցս ամէն մէկն այ­լեւս չէր հա­ւա­տում, որ ին­քը կա­րող է լո­ղա­լով հաս­նել Նուար­դին ու նրան փրկել: Ծա­ռը, ինչ­պէս լուց­կու տուփ, թռցրեց զու­գա­րա­նը:

Ջրա­սոյզ Նուար­դը չե­րե­ւաց դե­ղին ջրե­րի վրայ, չե­րե­ւաց եւ ոչ մի ակն­թարթ: Հա­ւաք­ուած տղա­մար­դիկ նա­խան­ձով ու ատե­լու­թեամբ էին նա­յում պա­տե­րազ­մում ոտ­քե­րը կորց­րած Հայ­րո­յին:

Ու տաք ու յոր­դա­ռատ անձ­րե­ւը չէր դա­դա­րում:

Չորս օր յե­տոյ ջրե­րը քաշ­ուե­ցին: Նրա դին ու զան­գա­կա­տան զան­գը գտան մար­գա­գետ­նում, գիւ­ղից շատ հե­ռու տիղ­մով ու ջրի­մուռ­նե­րով ծածկ­ուած: Նրա մայ­րա­քա­ղա­քաբ­նակ վշտա­բեկ ծնող­նե­րը եկան ու դա­գա­ղը շքեղ մե­քե­նա­յով տա­րան Երե­ւան:

Զան­գը մաք­րե­ցին տիղ­մից ու նրա կորց­րած հնչե­ղու­թիւնը յետ եկաւ: Նո­րից կա­խե­ցին վե­րա­նո­րոգ­ուած քիւից եւ այն տղա­մար­դիկ, որոնք գի­շեր­ուայ կէ­սին վեր էին թռչում քնից, մի­ա­բե­րան յայ­տա­րա­րում էին, որ ինչ-որ մէ­կը այդ պա­հին խփում է զան­գը: Չլսող­նե­րը, մին­չեւ գի­շեր­ուայ կէ­սը ար­թուն մնա­ցին ու նրանք էլ լսե­ցին զան­գի ղօ­ղան­ջը եւ գիւ­ղի վրայ սա­ւառ­նող, խո­շոր թա­փա­հա­րուող թե­ւե­րի ալե­բա­խու­թիւնը, որից զրնգում էին ապա­կի­նե­րը եւ կար­ճուող գի­շեր­ուայ մէջ դարձ­եալ ու դարձ­եալ լսւում էր հե­ռա­ցող թե­ւա­բա­խու­թիւնը:

 

ՊԱՂ ՔԱ­ՄԻ

 

Գիւ­ղի ամե­նա­գե­ղե­ցիկ աղ­ջիկն ամուս­նա­ցաւ: Հօ­րեղ­բօրս տղան մեր գիւ­ղի ան­տա­ռում գառ մոր­թեց, Ախալ­քա­լա­քի զին­կո­մի­սար­ի­ա­տից ու կա­յա­զօ­րից պաշ­տօ­նա­ւոր մարդ­կանց հրա­ւի­րեց, կե­րան, խմե­ցին: Սպա­յի կո­չում ստա­ցաւ, կա­մա­ւոր գնաց Աֆ­ղանիս­տան` կռուե­լու: Այդ օրե­րին պրո­պա­գան­դա­յի բո­լոր մի­ջոց­նե­րը զօր ու գի­շեր խօ­սում էին այն­տեղ ին­տեր­նացի­ո­նալ պարտ­քը կա­տա­րող մեր զօր­քե­րի մա­սին:

Հօ­րեղ­բօրս, հաստ նօսր բե­ղե­րով կի­նը գնա­ցել էր գիւղ­խոր­հուրդ, որ­պէս պա­տե­րազ­մի մաս­նակ­ցի ըն­տա­նիք, լրա­ցու­ցիչ` քսան­հինգ հեկ­տար հո­ղա­բա­ժին էր պա­հան­ջել: Գիւղ­խորհր­դի նա­խա­գա­հը նրան մեր­ժել էր: Ու երբ բա­ցատ­րել էր, որ նրան ոչ թէ զօ­րա­կո­չել են, այլ նա ինքն է կա­մա­ւոր, իր կամ­քով գնա­ցել, մեր ըն­տա­նի­քին նոր ահ հա­սաւ, նոր սուգ սկսուեց, նոր հօ­րեղ­բօրս կի­նը ամ­բողջ գիւ­ղով ող­բը գցեց: Նոր հաս­կա­ցանք, որ նա այ­լեւս յետ չի գայ: Եր­կու տար­ուայ ծա­ռա­յու­թեան ըն­թաց­քում նա­մակ­ներ էր գրում:

Ուղ­տե­րի մէջ­քին նստած, ու­ռած փո­րե­րով ման­չուկ­նե­րին գրկած, անա­պատ­նե­րում` չալ­մայ­ուած դէմ­քե­րով մու­սուլ­ման­նե­րի հետ, սեւ ակ­նոց­ներն աչ­քե­րին` տար­բեր զէն­քե­րով զին­ուած, նե­գա­տիւ­ներ էր ու­ղար­կում, գիւ­ղում լու­սատ­պում էինք ու հի­ա­նում նրա­նով: Մի օր էլ ար­ձա­կուրդ եկաւ: Մոսկ­ուա­յից` կտրօն­նե­րի յա­տուկ խա­նու­թից “Շարպ“ մակ­նի­շի մագ­նի­տո­ֆոն էր առել եւ տա­տիս հա­մար նի­կե­լա­պատ, կու­րա­ցու­ցիչ շող­շո­ղա­ցող մի խո­շոր գի­շե­րա­նօթ էր բե­րել: Տա­տիս ասաւ. “Աբա, էլ զու­գա­րան չես գնայ, ար­տա­սահ­ման­եան է“: Տատս զար­մա­ցած ասաւ. “Քա, ի՞նչ կ՛ըսես, մանչ, ամօթ է, ի՞նչ է, ար­տա­սահ­ման­նե­րում ժո­ղո­վուր­դը տնե­րի մէ՞ջ է անում““:

Երբ մե­րոնք գնում էին դաշ­տա­յին աշ­խա­տանք­նե­րի‘ տնից մին­չեւ բան­ջա­րա­նո­ցի ծայ­րա­մա­սում գտնուող զու­գա­րա­նը մի եր­կար պա­րան էին կա­պում, տատս պա­րա­նը բռնած, զու­գա­րան էր գնում-գա­լիս, ու նրա կու­րու­թիւնը ոչ մէ­կին նե­ղու­թիւն չէր տա­լիս: Եր­բեմն պա­տա­հում էր` պա­րա­նը մէջ­տե­ղից այ­ծերն էին կրծե­լով կտրում կամ մենք էինք ար­ձա­կում զու­գա­րա­նից ու մէկ ու­րիշ բա­նից կա­պում: Մո­լոր­ուած կանգ­նում-մնում էր ճա­նա­պար­հի մէջ­տե­ղը ու շփո­թե­լով մեր բո­լո­րի անուն­ներն իր հան­գուց­եալ ծնող­նե­րի ան­ուան հետ` օգ­նու­թիւն էր կան­չում: Նրա­նից կի­նօ գնա­լու հա­մար փող էինք պա­հան­ջում ու նոր տեղ հասց­նում:

Տա­նե­ցի­նե­րը դաշտ էին գնա­ցել` խոտ հա­ւա­քե­լու: Եր­ուան­դը, թախ­տին պառ­կած, առաս­տա­ղին էր նա­յում ու մագ­նի­տո­ֆոն լսե­լով անց­կաց­նում ար­ձա­կուր­դի առա­ջին օրե­րը: Տատս ծա­լլա­պա­տիկ նստած տէ­րո­ղորմ­եան էր քա­շում: Մենք դռա­նը խա­ղում էինք, փոս­տա­տար Գա­բօն եկաւ, մենք նրա յե­տե­ւից մտանք օդան: Եր­ուան­դին նա­մակ տուեց: Տա­տիս ասաւ. “Մամ, մի պա­պի­լոզ տուր, իմը վեր­ջա­ցել է“: Տատս մի հատ էլ ին­քը վա­ռեց, նրանք զրու­ցում էին: Տատս հարց­րեց. “Գա­բօ ջան, էդ ի՞նչ նա­մակ էր“:

Գա­բօն ասաւ. “Չգի­տեմ, էն­տե­ղից էր, Աֆ­ղանիս­տա­նից“: Յե­տոյ Եր­ուան­դին մօ­տե­ցաւ. “Եր­ուանդ ջան, մեզ նե­րող եղէք, քա­նի՞ մե­տալ ու­նես“: Եր­ուան­դը նա­մա­կը ձեռ­քին նստել, լռում էր: Գա­բօն ասաւ. “Եր­ուանդ ջան, մենք օբ­սա­լիւտ­նոյ…“: Նա ասաւ. “Որ ելայ տե­ղիցս, եկած ճամ­բադ չես գտնի“: Գա­բօն ասաւ. “Մենք նե­րո­ղու­թիւն“,- ու տա­տիս հարց­րեց. “Մամ, դու չգի­տե՞ս, մեր տղան քա­նի՞ մե­տալ կ՛ու­նե­նայ: Ասում են` վե­րին գե­ղե­րից էն­տե­ղից մի ոտ­քով եկած մէկն էլ կայ, եօթ-ութ հատ ու­նի, չգի­տեմ, ըն­չի սիրտս վկա­յում է, որ մեր Եր­ուան­դը աւե­լի շատ կ՛ու­նե­նայ“:

Տատս ասաւ. “Չգի­տեմ, Գա­բօ ջան, տե­սա՞ր խօ­սե­լու ձե­ւը: Էս մեր ծռուա­ծը մեզ էդ­պէս բան ասող, ու­րա­խաց­նո­ղը չէ“: Տա­տիս խնդրեց, որ թող մի բան անի, իմա­նայ ու ին­քը գնաց: Եր­ուան­դը նա­մա­կը ձեռ­քին դեռ նստած էր, յե­տոյ մագ­նի­տո­ֆո­նը ան­ջա­տեց, տատս դեռ ծխում էր, արօ­տից հետ պա­հած հիւանդ այ­ծը թա­փա­ռում էր օդա­յի մէջ, նա դարձ­եալ նա­մա­կը ձեռ­քին նստել, մնա­ցել էր: Տատս հարց­րեց. “Մանչ, մէջ­քիս սա­ռը, պաղ քա­մի է փչում, դու­ռը խոմ բաց չի՞ մնա­ցել: Խաղ աստ­ղը ին­չի՞ լռեց, էդ ի՞նչ նա­մակ էր, չլի­նի՞ քեզ յետ են կան­չում“: Ասաւ` չէ:

Հինգ օր անց փոս­տա­տար Գա­բօն դարձ­եալ նա­մակ բե­րեց: Յե­տոյ` էլի: Տատս ասաւ. “Ինչ-որ տե­ղից մէջ­քիս սա­ռը քա­մի է փչում“: Ու այդ օրը հաս­տա­տա­պէս յայ­տա­րա­րեց, որ մեր տան մէջ մե­զա­նից բա­ցի էլի մէ­կը կայ: Ասինք. “Սխալ­ւում ես, արօ­տից յետ պա­հած այծն է տան շուաք­նե­րում թա­փա­ռում“: Ասաւ. “Այ­ծը չի թա­փա­ռում, այ­ծը խրտնած է ինչ-որ բա­նից“: Ասաւ. “Գո­մում մա­լը ամ­բողջ գի­շեր չո­րո­ճաց“: Մնաց հօ­րեղ­բայրս ասաց. “Մալ է, էլի, վա­ղը գի­շեր կ՛ո­րո­ճայ“:

Տատս ասաւ. “Ման­չը հետս որ խօ­սում է, ոնց որ անց­եա­լի մի­ջից խօ­սայ, մի բա­նըմ կայ“: Նրան ասին. “Տե­սո­ղու­թիւնդ կորց­րել ես, մտքով քեզ­նէն դուրս բա­ներ ես տես­նում“: “Աստ­ուած տայ այդ­պէս լի­նի, բայց տան մէջ թա­փա­ռո­ղը կին է, փէ­շե­րի շրշիւնն եմ առ­նում“: Ասինք. “Կնի՞կ, կա­րո՞ղ է ջրա­հարս է մտել տու­նը…“,- ծի­ծա­ղե­ցինք: Ասինք. “Ծե­րա­ցել ես, աբա“: “Կա­տուն խել­ռած` հինգ օր է տուն չի գա­լիս, ծի­ծա­ղում էք, թէ ծե­րա­ցել եմ: Ար­դէն տաս­նե­րորդ գի­շերն է գիւ­ղի բո­լո­րը բուն չի կան­չում“:

Մնաց հօ­րեղ­բայրս ասաւ. “Տա­րի­քին նա­յէ, խօ­սա­ցա­ծին նա­յէ, ի՞նչ անենք, որ բուն չի կան­չում, սուգ մտնե՞նք: Աբա, ախր հաս­կա­ցիր, քոռ բու է, կպել է քա­րին, ծա­ռին սատ­կել է, չկայ“: Տատս ասաւ. “Ուր է, թէ ձեր ասա­ծը լի­նի, ախր օդում չղջիկն էլ չի պտտւում..“: Մի օր Եր­ուան­դը ձուկ բռնե­լու էր գնա­ցել, էլի նա­մակ եկաւ: Տատս ասաւ. “Ման­չը դա­դա­րը կորց­րել է, մի բա­ցէք, տես­նենք էդ ի՞նչ նա­մակ­ներ են“: Բա­ցե­ցինք` փոք­րիկ սպի­տակ թուղթ էր: Տատս զար­մա­ցաւ. “Գիր չկա՞յ, առանց գրի ի՞նչ նա­մակ“: Ասաւ. “Մէ­կը նստեց ան­կիւ­նում, էդ ո՞վ էր“: Ասինք. “Մարդ չկայ, բարձն էր ծալ­քից ըն­կաւ“: Ասաւ. “Ինչ-որ տե­ղից սա­ռը, պաղ քա­մի է փչում“: Ասինք. “Դու­ռը գոց է“:

Թո­շա­կա­ռու Մար­կո­սը Ախալ­քա­լա­քի շրջա­նա­յին թեր­թի եր­բեմ­նի խմբա­գիրն էր: Մօրս հետ գնա­ցինք նրա մօտ: Ասինք. “Մեր աբան ասում է, չգի­տենք ու չենք հաս­կա­նում, էս ի՞նչ բան է, տղան ամէն հինգ օրը մէկ էս նա­մակ­նե­րից է ստա­նում“: Խմբա­գիր Մար­կո­սը թղթին նա­յեց, յե­տոյ` մեզ. “Էդ եր­կի­րը մտնե­լուց առաջ, մի հատ թող ու­սում­նա­սի­րէ­իք էդ ժո­ղովր­դի պատ­մու­թիւնը, տես­նէ­իք` եր­բե­ւէ դրանք հնա­զանդ­ուե՞լ են որե­ւէ մէ­կին, յե­տոյ թող նոր աւի­րէ­իք“:

Նա մեզ հետ այն­պէս էր խօ­սում, կար­ծես ես ու մայրս էինք մտել այդ անհ­նա­զանդ եր­կի­րը աւի­րե­լու: Մինչ նրա կի­նը` Շու­շա­նը, ակ­նոց­նե­րը կը բե­րէր, ականջ­ներս պինդ ձգեց անց­եալ օրը իրենց հան­դից գա­զար գո­ղա­նա­լու հա­մար: Յե­տոյ եր­կար թղթին նա­յեց. “Ինչ­քան իմ գի­տե­լիք­նե­րը յու­շում են, այս­պէս ասած` սա նա­մակ է, կսկծից տա­ռա­պող մօր նա­մակ: Մու­սուլ­ման­նե­րի մօտ նա­մա­կագ­րու­թեան այս ձե­ւը հե­տապն­դե­լու մի­ջոց է: Այս սպի­տակ թուղ­թը նշա­նա­կում է, թէ մայ­րը իր ուր­ուա­կան-ինք­նան­մա­նա­կին ու­ղար­կում է մեր մօտ` Եր­ուան­դին հան­գիստ չտա­լու“:

Տա­տիս պատ­մե­ցինք: Ասաւ. “Ինչ-որ տե­ղից մէջ­քիս սա­ռը, պաղ քա­մի է փչում“: Երե­սին խաչ հա­նեց. “Իսօս Քրիս­տոս, էս ի՞նչ մեծ մեղք է գործ­ուել…“: Հօ­րեղ­բօրս ասաւ. “Առա­ւօտ­եան մի որձ գառ յետ առէք հօ­տից“: Նա Սուրբ Յով­հան­նէ­սի պատ­ուան­դա­նին ուր­ուա­կան մօ­րից թո­ղու­թիւն խնդրեց:

Գա­ռը մատ­ղե­ցինք, բա­ժա­նե­ցինք գիւ­ղին: Գիւ­ղը չէր հանգս­տա­նում: Նա­խիր գնա­ցած կո­վե­րը հորթ էին գցում, իսկ ցու­լը նա­խի­րի մէջ չէր մտնում, ինչ-որ բա­նից սար­սա­փած` բա­ռա­չե­լով գիւղ էր փախ­չում: Յե­տոյ Քոռ կամր­ջի մօտ գայ­լե­րը Երա­նո­սի եր­կու ոչ­խար­նե­րին էլ կե­րել էին: Սա­տա­նայ Մու­կու­չը դաշ­տից տուն գա­լիս, հին գե­րեզ­մա­նո­ցից իրեն կան­չող օտար կնոջ ձայն էր լսել: Գիւ­ղա­ցի­ներն ուր­ուա­կա­նի իրենց հե­տապն­դե­լը կա­պում էին Եր­ուան­դի ար­ձա­կուրդ գա­լու հետ ու դժգո­հում էին:

Եր­ուան­դը մնաց հօ­րեղ­բօրս հետ, տան բո­լոր ան­կիւն­նե­րում ուռ­կա­նով թա­կարդ­ներ էին դնում եւ կա­ցինն ու գե­րան­դին առած` մա­րա­գի գո­մի շուաք­նե­րի մութ տա­րա­ծու­թիւն­նե­րից ուր­ուա­կա­նին քշում էին դէ­պի ցան­ցե­րը: Ու այն­քան էին թռչկո­տում վեր ու վար, որ հօ­րեղ­բայրս ասում էր. “Քիչ է մնում մի­զա­փամ­փուշտս կտրուի, ընկ­նի“: Յե­տոյ հար­բում էին, հա­մար­եայ հար­բում էին: Մի ան­գամ խմած ժա­մա­նակ, շալ­ուա­րի փող­քը վե­րեւ քա­շեց, ազդ­րին ձգած փո­կե­րը ար­ձա­կեց ու դնո­վի ոտ­քը շպրտեց մսուր­նե­րի ետե­ւը` այն հա­ւա­նա­կան տե­ղը, որ­տեղ կը լի­նէր ուր­ուա­կա­նը ու գո­ռաց. “Առ, շան քած, տես, բա ին­չու՞ 41 թուա­կա­նին իմ մայ­րը ոչ մէ­կի հե­տե­ւից չգնաց…“:

Հօ­րեղ­բօրս կի­նը ասաւ. “Լե­նինգ­րա­տից էդ ան­տէ­րը ինը հա­րիւր ռուբ­լով բե­րել տուե­ցինք, ին­չի՞ ես ջար­դում, տես­նեմ առա­ւօտ առանց ոտ­քի ոնց ես քա­ղի գնա­լու“,- եւ սկսեց լա­ցել: Տատս ասաւ. “Ման­չը դո­ղում է, էդ ո՞վ էր Եր­ուան­դիս մօ­տե­ցաւ…“: Եր­ուան­դը ասաւ. “Շուա­քի դու­ռը բաց է, քա­մին է պտտւում“: “Ինձ մի խա­բէք, տաք գո­մի մի­ջով քա­մին որ անց­նէր, մա­լը կը մնչար“:

Եր­ուան­դը ասաւ. “Կեանք­ներս կե­րար, աբա, բան չե­ղած տե­ղը վա­խեց­նում ես բո­լո­րիս, էդ ին­չի՞ միայն դու ես տես­նում“: “Քա, բա­լայ ջան, բու­ղան չա­ռած կո­վը յուզ­մուն­քից ար­դէն եր­կու օր է ցա­մա­քել է, կո­վին էլ խոմ ես չե՞մ վա­խեց­րել“: Առա­ւօտ­եան տատս սնդու­կից հինգ հա­րիւր ռուբ­լի հա­նեց, հօ­րեղ­բօրս ու­ղար­կեց Ախալ­քա­լաք:

Զին­կո­մի­սա­րը նրան ասել էր. “Չէ, չեմ կա­րող: Հա­սա­րակ զի­նուոր լի­նէր, էլի կա­րե­լի էր մի բան հնա­րել, մի ամիս էլ պա­հել: Նա սպայ է, այն էլ հե­րոս: Եր­կու կար­միր աստղ ու­նի, էնա հա­մար­եայ հե­րոս է, էլի, նրա նման սպան այն­տեղ պէտք է, համ էլ կա­րող է ինձ էլ ստու­գեն…“: Մե­րոնք չէ­ին իմա­նում` ինչ անէ­ին: Տատս ասաւ. “Ախր ման­չուն կրնկա­կոխ հե­տե­ւում է, ման­չը օտա­րու­թեան մէջ չի կա­րող գլու­խը պրծաց­նել“: Եր­ուան­դին ասին. “Մի գնա, թող դա­տեն: Մի եր­կու տա­րի էլ կը նստես“: Ասին. “Մի գնա եւ վերջ“: Ասաւ. “Չեմ վա­խե­նում: Այն­քան էլ վա­խե­նա­լու բան չէ, կը գնամ: Զէն­քը որ վրաս եղաւ, կը վա­խե­նայ, չի մօ­տե­նայ“:

Յե­տոյ ուր­ուա­կա­նը սկսեց շրջել գիւ­ղում: Նրա մա­սին սկսե­ցին խօ­սել այս­տեղ ու այն­տեղ: Նրա ներ­կա­յու­թիւնը զգում էին բո­լո­րը: Խու­ճա­պա­հար հա­ւե­րը սկսե­ցին ձուե­րը կորց­նել` դնում էին որ­տեղ պա­տա­հեր: Կա­նայք տնե­րի շուրջ­բո­լո­րը թաց ծղօտ ու աթար էին ծխաց­նում, որ­պէս­զի նա բնա­կա­րան­նե­րը չմտնի ու դժգո­հում էին Եր­ուան­դի ար­ձա­կուրդ գա­լուց: Մի օր, երբ Եր­ուան­դը տա­նը չէր, տատս հօ­րեղ­բօրս կնո­ջը կան­չեց ու ասաւ. “Դու մայր ես, պի­տի կա­րո­ղա­նաս անել…“: Տատս նրա հետ շշու­կով խօ­սեց: Հօ­րեղ­բօրս կի­նը շշմել, նա­յում էր նրան: Տատս ծխում էր, ասաւ. “Պի­տի կա­րո­ղա­նաս անել: Դա միայն դու կա­րող ես անել…“:

Հօ­րեղ­բօրս կի­նը, երե­կոյ­եան թէ­յի ժա­մա­նակ, եռա­ցած թէյ­նի­կը “պա­տա­հա­բար“ ձեռ­քից գցեց: Բժիշ­կը Եր­ուան­դի գնա­լը մի ամ­սով յե­տաձ­գեց: Ու­սից մին­չեւ ձեռ­նա­թա­թը առա­ջին աս­տի­ճա­նի այր­ուածք էր ստա­ցել: Նա ոչ մէ­կին չլսեց, հրա­ժար­ուեց հիւան­դու­թեան թեր­թի­կից, վերց­րեց ճամպ­րու­կը ու համ­բուր­ուեց բո­լո­րիս հետ: Տատս ասաւ. “Ինչ-որ տե­ղից մէջ­քիս սա­ռը, պաղ քա­մի է փչում“:

Չպա­տաս­խա­նե­ցինք, հա­մար­եայ չպա­տաս­խա­նե­ցինք: Ասին. “Աբա, տաք, պայ­ծառ արեւ է“: Ասաւ. “Մեղ­ուի ձայն չեմ առ­նէ, մե­ղուն փե­թա­կից դուրս չի գայ, օդի մէջ կտրող պա­ղու­թիւն կայ“: Ասին. “Բա­ցատ­րու­թիւն­ներ տա­լու տեղ մէջ­քիդ շալ կա­պէ“: Ասաւ. “Մէ­կը դուրս եկաւ ման­չուն կրնկա­կոխ“: Ասինք. “Կա­տուն էր ոտ­նա­տակ ընկ­նում“: Ասաւ. “Կա­տուն չէ, կատ­ուի քայլ­ուած­քը էդ­քան թե­թեւ ու պաղ չէ“: Հօ­րեղ­բայր Մնացս բղա­ւեց. “Կրակ խոմ չես, այ կնիկ, խելքդ գլուխդ ժող­ովէ“: Տատս ասաւ. “Էն կինն է, տա­նից դուրս եկաւ, գնաց ման­չու հե­տե­ւից“:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՀԵՐՈՍ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՐՄԷՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ
Next post ԼՈՅՍ ՏԵՍԱՒ ՍՈՒՐԷՆ ՍԱՆԻՆԵԱՆԻ ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐԸ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles