ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԻՒ ԵՈՐՔ.- ԳՐԱԿԱՆ ԳՈՀԱՐՆԵՐ ԵՒ ԳԻՆԻ

0 0
Read Time:1 Minute, 15 Second

????????????????????????????????????

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
ՆԻՒ ԵՈՐՔ
Լուսանկարները` հեղինակի

Ապրիլ 15-ին, Համազգայինի Հայ Կրթական Մշակութային Միութեան գրական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Նիւ Եորքի Հայ Կեդրոնի Աւետիսեան սրահի մէջ տեղի ունեցաւ «Գրական գոհարներ եւ գինի» ընթերցասանական երեկոյ, որին մասնակցեցին երիտասարդ սերունդի ներկայացուցիչները : Երեկոն բացեց Համազգայինի ատենապետուհի Աստղիկ Սեւակը:
Օրուայ հադիսավար՝ Համազգաինի անդամ Արմինէ Մինասեանը մասնաւորապէս ասաց.- «37 տարի է , որ Նիւ Եորքի Համազգայինի գրական յանձնախումբը կազմակերպում է տարեկան ասմունքային այս գեղեցիկ ու հոգեպարար ձեռնարկները: Բանաստեղծութեան միջոցով ծանօթացնել ու մօտեցնել մեր պատանիներին, երտասսարդութեան եւ հանրութեանը` մեր հայ գրականութեանն ու պատմութեան արմատներին, հողին ու ջրին: Եւ մի պահ մտածել, որ այնտեղ, Ամերիկայից դուրս ապրում շմչում է մի հրաշալի ժողովուրդ, քարից հաց հանող, հայրենասէր ու հայրենազոհ ժողովուրդ, որը մինչեւ օրս էլ անվերջ պայքարի մէջ է իր արդար իրաւունքները իր հայրենին պահպանելու համար : Ինչ գնով էլ, որ դա լինի, մենք պիտի պահպանենք մեր դարաւոր մշակոյթը, միշտ բարձր պահենք Հայ Մշակոյթի Ջահը»:

????????????????????????????????????

????????????????????????????????????
Օրուայ յայտագիրում ընդգրկուած էին` Աւետիք Իսահակեանի, Գէորգ էմինի, Համօ Սահեանի, Յովհաննէս Շիրազի, Եղիշէ Չարենցի, Պարոյր Սեւակի, Դանիէլ Վարուժանի, Միքայէլ Նալպանտեանի բանաստեղծութիւնները, որոնց արտասանութեամբ հանդէս եկան երիտասարդ սերունդ ներկայացուցիչներ` Նիքիլըս Առաքելեանը, Թալին Պաղտասարեանը, Վահագն, Աստղիկ եւ Նարեկ Բուդաղեանները, Վեհ Պզտիկեանը, Սօսի Էսաճանեանը, Նիքոլ Մարքը, Նազարէթ եւ Արուսեակ Մարգարեանները : Օրուայ պատուաւոր հիւրն էր, Նիւ Եորքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր եկեղեցու հովիւ ` Մեսրոպ Լագիսեանը, որն իր գոհունակութիւնն ու շնորհակալութիւնը յայտնեց երեկոյի կազմակերպիչներին եւ յուշանուէրներ յանձնեց երիտասարդ մասնակիցներին :
Երեկոն նուիրուած էր Հայաստանի Անկախութեան 25-ամեակին եւ անպարտելի Հայոց Բանակին: Ձեռնարկը աւարտուեց Ս․Լուսիկեանի «Հայոց Բանակ» բանաստեղծութեանբ , որի կատարումով հանդէս եկաւ` Մհեր Ջանեանը :
Հանդիսութեան աւարտից յետոյ, ներկաները ըմպեցին հայկական կարմիր գինի :

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles