Հաղորդագրութիւն.- Սպահանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի Դիւանի

0 0
Read Time:1 Minute, 9 Second

 

Ուրբաթ` Սեպտեմբերի 22-ին, երբ Հայաստանից Նոր Ջուղա էին ժամանում Հայաստան¬Սփիւռք համահայկական խորհրդաժողովին մասնակցած Սպահանի հայոց թեմի պատուիրակութեան անդամները, այդ թւում թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, վերջինս գիշերուայ ժամը 10:00-ի սահմաններում իր բնակարանի մուտքի առջեւ յարձակման է ենթարկւում անյայտ անձանց կողմից, ովքեր մահակով եւ սուր զէնքով վիրաւորում են նրան եւ դիմում փախուստի: Մինչ այդ յանցագործները փորձում են յարձակուել նաեւ առաջնորդարանի ինքնաշարժի վրայ, որը Վարուժ Մինասեանին բնակարան էր տեղափոխում: Նշենք, որ նոյն ինքնաշարժով տեղափոխուելիս է եղել նաեւ թեմիս թեմակալ առաջնորդ Սիփան ծ. վրդ Քեչեճեանը, այդուհանդերձ հակառակ տարածուած լուրերի, հայր սուրբը եւ վարորդը յարձակման թիրախ չեն դարձել եւ նրանց ու ինքնաշարժին որեւէ վնաս չի պատճառուել:
Վարուժ Մինասեանը անմիջապէս տեղափոխուել է հիւանդանոց, եւ կատարուել են առաջին օգնութեան եւ միւս բուժումները: Նրա առողջական վիճակն այժմ գոհացուցիչ է եւ նա այսօր դուրս է գրուել հիւանդանոցից ու տեղափոխուել է իր բնակարան:
Կատարուած յանցագործութեան կապակցութեամբ յարուցուել է դատական գործ եւ դէպքի հանգամանքները պարզելու համար ընթանում է հետաքննութիւն` պատկան մարմինների կողմից, որոնց միջոցով որոշ բացայայտումներ կատարուել են, սակայն քննութեան ընթացքը չխանգարելու նպատակով առայժմ հրապարակումներ չեն կատարւում:
Թեմիս թեմակալ առաջնորդը, ժողովականութիւնը եւ մարմինները դատապարտելով այս եւ նմանօրինակ յանցագործ արարքները, յայտնում են, որ անհրաժեշտ է չտրուել որոշ լրատուամիջոցների տարածած սխալ եւ անստոյգ տեղեկութիւններին եւ մեկնաբանութիւններին, եւ որ հարկաւոր է սպասել մինչեւ քննութեան ընթացքի աւարտը, որպէսզի հնարաւոր լինի ճշգրիտ տեղեկութիւններ փոխանցել հանրութեանը:

Դիւան Ազգային Առաջնորդարանի
Սպահանի Հայոց Թեմի

Ս. Ամենափրկիչ Վանք
Նոր Ջուղա- Սպահան
25 Սեպտեմբեր 2017

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles