
Յունիս 9-ին, Նիւ Եորքի Տակլըսթըն շրջանի երաժշտական սթուտիոյի սաների ուժերով, Ա.Մ.Ն. Արեւելեան շրջանի, Կիլիկիոյ Թեմի Առաջնորդարանի հովանաւորութեամբ, Սուրբ Սարգիս եկեղեցւոյ “Չատրճեան“ սրահում տեղի ունեցաւ համերգ` նուիրուած հայ անուանի երաժշտագէտ Արամ Խաչատուրեանի ծննդեան 110-ամեակին: Այս հիմնարկը ծնունդ առած է 1998-ին եւ ղեկավարում են դաշնակահարուհիներ` Աննա եւ Ռիթա Այտինեան քոյրերը: Նրանք սովորել եւ աւարտել են Երեւանի եւ Մոսկուայի երաժշտանոցի դաշնամուրի բաժինը: Այս հիմնարկում սովորում են հայ եւ եւ այլ ազգի պատանիներ ու աղջիկներ: Համերգից առաջ բացման խօսք ասաց Սուրբ Սարգիս եկեղեցւոյ հովիւ, Արժանապատիւ Տէր` Նարեկ Քահանայ Տէրտէրեանը: Համերգի ծրագիրը ամբողջութեամբ կազմուած էր Արամ Խաչատուրեանի ստեծագործութիւններից, որոնց կատարմամբ հանդէս եկան աշակերտներ` Ֆիննէյ Սերվինոն, Յովսէփ Տէրտէրեանը, Օլիվիա Ներսիսեանը, Էլլա Նալպանտեանը, Ալեքսանտր Սիոնքը (դաշնամուր), Լաուրըն Օ’Տօնոհուէն (սրինգ), Պենճամին Զհենկը (ջութակ), Ատեմ Փիրսոն (Կիթար), Պենճըմին Պրայտէն (սաքսաֆոն): Համերգային ծրագիրը եզրափակեցին Աննա եւ Ռիթա Այտինեանները` մեծ վարպետութեամբ կատարելով հատուածներ “Գայանէ“ պալէից: Համերգի աւարտից յետոյ, ներկաներին եւ համերգի մասնակիցներին Արամ Խաչատուրեանի ծննդեան 110-ամեակի առթիը շնորհաւորեց եւ ջերմ խօսք ասաց` Առաջնորդական Փոխանորդ` Եպիսկոպոս Անուշաւան Դանիէլեանը:
Լուսանկարները` հեղինակի Ռոպերթ Կարապետեան
Նիւ Եորք