ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ  ՆԻՒ ԵՈՐՔԻ “ԱՐՄԷՆ ԳԱՐՕ“ ԿՈՄԻՏԷՈՒԹԵԱՆ .-  ԳԷՈՐԳ  ՀԱՃԵԱՆԻ ԵՐԳԱՀԱՆԴԷՍԸ 

0 0
Read Time:1 Minute, 52 Second

krikor2.jpeg  ԳՐԻԳՈՐ Ա. ԳՐԻԳՈՐԵԱՆ

Ապրիլ 22ին, Հ.Յ.Դաշնակցութեան “Արմէն Գարօ“ կոմիտէութեան կազմակերպութեամբ, Հայ Կեդրոնում (Վուտսայտ) տեղի ունեցաւ երգահանդէս, մասնակցութեամբ Հայաստանից ժամանած, ճանաչուած երգիչ (թենոր) Գէորգ Հաճեանի։
Երգահանդէսին ներկայ էին գաղութիս Ս. Լուսաւորիչ Մայր Եկեղեցու եւ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիւներ՝ արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Լագիսեանը, եւ արժ. Տ. Նարեկ քհնյ. Թրթռեանը, Հ.Յ.Դաշնակցութեան Կ.Կ.ի ներկայացուցիչ՝ ընկ. Անդրանիկ Գասպարեանը, միութիւնների ներկայացուցիչներ եւ հայրենակիցներ։
Երգահանդէսի բացումը կատարեց, “Արմէն Գարօ“ կոմիտէի հերթապահ ընկ. Վալոտ Աթախանեանը։
Ընկերը, համառօտ գծերով ներկայացրեց մեներգիչ Գ. Հաճեանին ըսելով.և “Գէորգ Հաճեանը ծնուել է 1971 թուին Լիբանանի Այնճար քաղաքում, փոքր տարիքից օժտուած է եղել, բնատուր գեղեցիկ ձայնով, սիրել է հայ եգրը եւ հայ հոգեւոր երաժշտութիւնը։ Երաժշտական կրթութիւնը ստացել է Անթիլիասի դպրեվանքում, ապա 2004թ. Հայաստան ներգաղթելով, ձայնը մշակել եւ երաժշտական կրթութիւնը կատարելագործել է հայրենիքում։
“Իր բարձրորակ, գեղեցիկ ձայնով, բազմաթիւ երգահանդէսներ է ունեցել, զանազան երկրներում՝ ինչպէս՝ Հայաստան, Արցախ, Վիեննա, Ամերիկա, Պրազիլ, Պուլկարիա, Ֆրանսիա եւ այլ երկրներում“։
Ընկ. Վալոտը նշեց՝ “Մեր այս ձեռնարկի հիմնական նպատակն է՝ յիշել մեր հերոսներին, որոնցից շատերը զոհուեցին Արցախեան հերոսամարտին եւ միաժամանակ օգտակար լինել նրանց ընտանիքներին։ Այդ հերոսներից երեքը՝ Հրաչ Մուրատեանը (Պռոշեանի գիւղապետը), Կարօտ Մկրտիչեանը եւ Պետրոս Ղեւոնդեանը, անդամ էին Հ.Յ.Դաշնակցութեան։ Բնակւում էին Պռոշեան գիւղում եւ եթէ ողջ մնային, այս տարի կը դառնային 50 տարեկան։ Այդ երրորդութեան հետ շատ մօտ ընկերական կապեր է ունեցել, ընկ. Գ. Հաճեանը։ Այդ խմբի առաջին զոհը դարձաւ ընկ. Կարօտ Մկրտիչեանը։ Պետրոս Ղեւոնդեանը նահատակուեց ականի պայթումից, իսկ Հրաչ Մուրատեանը, զոհ դարձաւ անարգ գնդակի“։
Ապա ընկ. Վալոտը, բեմ հրաւիրեց Գէորգ Հաճեանին, որը շնորհակալութեան խօսքից յետոյ, ի մասնաւորի, արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Լագիսեանին, “Արմէն Գարօ“ կոմիտէութեան եւ հերթապահ Վալոտ Աթախանեանից, սկսեց իր ծրագիրը։
Երգերից ցանկը սկսեց “Հայեր Միացէ՛ք, Միացէ՛ք հայեր“ երգով եւ շարունակաբար կատարեց մի շարք, ազգային յեղափոխական երգեր, մեծ մասամբ Գուսան Հայկազունի յօրինումներից, պաստառի վրայ, ցուցադրւում էր, պատկերներ Արցախի հերոսամարտերից (ֆիլմը պատրաստել էր, Սամուէլ Թաթէոսեանը)։ Ֆիլմի ցուցադրութեան ընթացքին ընկ. Գէորգ հակիրճ բացատրութիւններ եւ լուսաբանութիւններ էր կատարում, ֆիլմում նկարահանուած եռեակի եւ միւս ընկերների մասին, յիշեց՝ Գետաշէնի երրորդութեան՝ ազատամարտիկներ՝ Թաթուլի, Շահէն Մեղրեանի եւ Աշոտ Ղուլեանի անունները։
Այնուհետեւ Արմինէ Մինասեանը արտասանեց Սիամանթոյի “Խաչը“ եւ “Ափ Մը Մոխիր Հայրենի Տուն“ բանաստեղծութիւնները։
Պաշտօնական ծրագրից յետոյ ներկաների մասնակցութեամբ, ընկ. Գէորգ երգեց, մի շարք, ազգային յեղափոխական երգեր.և ինչպէս՝ “Կարկուտ Տեղաց Խանասորա Դաշտումը“, “Զարթիր Լաօ“, “Տալւորիկ“ եւ այլ երգեր, ստեղծելով ոգեւորութիւն։ Եղան ինքնաբուխ նուիրատուութիւններ։ Տեղի ունեցաւ հիւրասիրութիւն։

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles