ԶOՐԱՎԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

0 0
Read Time:3 Minute, 47 Second

sebouh mpat4

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ

Կատարուեց մեծ հայրենասէրի ու ռազմական գործչի վերջին երազանքը: 2014 թուականի Նոյեմբեր 20-ին, մահուանից 74 տարի անց Սեպուհի (Արշակ Ներսիսեան) աճիւնասափորը, կտակի համաձայն, ամփոփուեց հայրենի հողում` Արարատին յանդիման, հայոց նոր ազատամարտի` արցախեան նահատակների կողքին: Այնտեղ, ուր նրա հարեւանութեամբ արդէն իսկ վերջին հանգրուանն են գտել Անդրանիկն ու Սօսէն: Հայոց հողը հարստացաւ իր եւս մէկ նուիրեալ զաւակի մասունքներով: Այսպիսով, ոչ միայն պատմական մի անարդարութիւն լուծում գտաւ, այլեւ թերեւս առիթ ստեղծուեց, որ հայրենաբնակ հայութիւնը եւ մանաւանդ նոր սերունդը կարողանայ աւելի լաւ ճանաչել Հայաստանի անկախութեան համար ամենամեծ ներդրումն ունեցած հայորդիներից մէկի մասին:

Սեպուհը ծնուել էր Էրզրումի նահանգի Բաբերդ գաւառում: Թրքական ճնշումները եւ հայութեան աղէտալի կացութիւնը պատճառ էին դարձել, որ ըմբոստ ու համարձակ տղան դեռ պատանի հասակից ներգրաւուի պայքարի ասպարէզ եւ մինչ Հայաստանի Ա. Հանրապետութիւնից հարկադրուած հեռանալը պայքարի հայութեան թշնամիների դէմ: Կռուել է ոչ միայն Արեւմտահայաստանում, այլեւ որպէս Գանձակի մարտական պատասխանատու` մասնակցել է հայ-թաթարական ընդհարումներին: Առաջին հանրապետութեան շրջանում դարձել է ամենամեծ դերակատարներից մէկը թուրք-թաթարական, ինչպէս եւ պոլշեւիկեան ներքին խռովութիւնների կանխման գործում, որոնք սպառնում էին ներսից խորտակել փխրուն հանրապետութիւնը: Միաժամանակ նրա գործունէութիւնը երկար ժամանակ զսպիչ գործօն էր, որպէսզի ռուս-թաթարական, պոլշեւիկեան ուժերը չասպատակէին Հայաստանի արեւելեան սահմանները: Սեպուհը կռուեց ռուս-թրքական փլուզուած ու նահանջող ճակատում, Հայաստան թիկունքից ներխուժումը կանխելու նպատակով կռուեց Պաքւում, ամենատարբեր եւ անդուլ ջանքեր գործադրեց փրկելու համար հայութեան մնացորդացը, պահպանելու եւ ամրապնդելու համար երկրի սահմանները: Եղաւ ամէնուր եւ ամէն գործի մէջ, ուր գործուղեցին եւ ինչ յանձնարարեցին, միշտ կարողացաւ յաջողութեան հասնել ու յաղթել` չնայած ունեցած հնարաւորութիւնների, տնօրինած զինուժի սահմանափակութեանը:
Սեպուհը ազգային ու ռազմական այն գործիչն էր, որ համոզուած էր, որ հայութեան իղձերի իրականացման համար անհրաժեշտ է ապաւինել միայն սեփական ուժերին:sebouh mpat2
Կամաւորական ֆետայուց աճելով մինչեւ պետութեան զօրավարի աստիճանի, միշտ եղաւ համեստ, երբեք չդրսեւորեց անձնական յաւակնոտութիւններ եւ չփայփայեց փառք, պաշտօն ու գնահատանք: Կռուեց ու պայքարեց մինչեւ վերջ եւ հայրենիքը լքեց պոլշեւիկեան իշխանափոխութիւնից յետոյ` խուսափելով Համազասպին եւ ուրիշների պատուհասած մահուան սպառնալիքից:
Սեպուհը յիրաւի անցեալ դարասկզբի ազգային ազատագրական պայքարի ամենաակնառու դէմքերից մէկն էր եւ նրա վերադարձը մի շարք հոգեւոր խորհուրդներ է պարունակում իր մէջ: Ի վերջոյ այս երկիրը տէրը պէտք է լինի ոչ միայն ողջ հայութեան, այլեւ` իր թանկագին արժէքների, որոնք դեռեւս գտնւում են Հայաստանի Հանրապետութեան սահմաններից դուրս:
Մեծ զինուորականի “վերադարձը» կազմակերպել էր Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը` հանգուցեալի հարազատների հետ միասին:

***

Ում քիչ թէ շատ ծանօթ է Սեպուհ զօրավարի անունը նա լաւ գիտի, որ մեծ գործիչը գրեթէ ողջ գիտակցական կեանքն ապրել է որպէս Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ: Եւ նրա գործունէութիւնն էլ պայմանաւորուած ու թելադրուած է եղել կուսակցութեան գաղափարա-քաղաքական դիրքորոշումներով եւ ծրագրերով: Այլ խօսքով, մարդն ապրել ու գործել է որպէս դաշնակցական եւ այս պարագայում Մարդուն Դաշնակցութիւնից զատելը նոյնն է, թէ ոսկորը զատես մսից: Բայց ցաւօք, հայրենիքում հերոսի յուղարկաւորութեան կազմակերպիչները, գիտակցաբար, թէ sebouh3անգիտակցաբար, արել էին այդպիսի փորձ: Դաշնակցութիւնն այս արարողութեան մասին տեղեակ եղաւ միջոցառման նախորդ օրը միայն եւ այն էլ` լրատուամիջոցներից: Աւելորդ է աւելացնելը, որ Դաշնակցութեան որեւէ ներկայութիւն կամ նշան նկատի առնուած չէր միջոցառման ժամանակ: Աւելի՛ն. Եռաբլուրում, ինչպէս եւ դրան յաջորդած հանդիսութեան ժամանակ հնչած ելոյթներում Սեպուհի մասին խօսող պաշտպանութեան նախարարը, պատմաբանները, Երկրապահ կամաւորական միութեան անդամը ոչ մէկ անգամ չյիշատակեցին Դաշնակցութեան անունը (այլ խօսքով, յաջողեցին միսը զատել ոսկորից): Ի դէպ, Եռաբլուրում ունեցած ելոյթի ժամանակ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը մասնաւորապէս նշեց, թէ խորհրդային տարիներին այս անունը յանիրաւի մոռացութեան էր մատնուել եւ այժմ այն վերադարձւում է իր ժողովրդին: Ի՞նչ է ստացւում. վերադարձւում է միայն անո՞ւնը, թէ՞ հերոսի կերպարն իր գաղափարական ու քաղաքական ամբողջականութեամբ: Եթէ տեղի ունեցածը պարզ անգիտութիւն է, ապա շատ ցաւալի է, իսկ եթէ գիտակցուած “թերացում» ապա` շատ աւելի վատ: Մանաւանդ որ նման “մոռացութեան» փաստերը կրկնւում են: Տեղին չեմ համարում հիմնաւորելը, որ այն ինչի մասին մտահոգութիւն եմ յայտնում, այսպէս ասած, դաշնակցական յաւակնոտութիւն չէ, կամ թէ` խանդ: Յուղարկաւորութեան արարողութիւնը այն երեւոյթը չէ, որի մէջ կուսակցական կամ այլ շահ կարելի է փնտռել: Յոյս ունեմ, թէ նոյն կերպ են մտածել նաեւ տուեալ միջոցառման կազմակերպիչները:

Ափսոսանքս այլ բանի համար է: Եռաբլուրում ուղեկցելով աճիւնասափորին` մտածում էի, որ եթէ այս պահին Սեպուհի հոգին վերեւից նայէր, երեւի ինքն իրեն կը հարցնէր, թէ ո՞ւր են ընկերների շարքերը, պիտի զարմանար, որ Դաշնակցութեան մէկ դրօշ անգամ չի ծածանւում եւ պիտի խորհէր, թէ արդեօ՞ք արժանի չէր, որ “Վէրքերով լի»-ն հնչէր, երբ հողի մէջ ամփոփւում էր ոգեղէն սափորը:

Հաւատանք, որ կազմակերպիչների նպատակը հայրենանուէր գործ անելն է եղել, բայց ինչո՞ւ ամէն ինչ այնքան հապշտապ, որ հնարաւոր չէր մեծ բազմութիւն հաւաքել Եռաբլուրում, կազմակերպել անհրաժեշտ ճանաչողական քարոզչութիւն: Չէ՞ որ Հայաստանի ամէն քաղաքացի իր անկախ հայրենիքի համար ինչ-որ չափով պարտական է նաեւ Սեպուհին: Նախարարութիւնը հո պարտականութիւն չէ՞ր կատարում այդպէս անակնկալ եւ այդքան հապշտապ գործելով:

Վերջում ուզում եմ աւելացնել, որ մեր հերոսները, այո՛, պատկանում են ոչ թէ մէկ կուսակցութեան, այլ ողջ ազգին: Միւս կողմից` հերոսներին (ոչ միայն Սեպուհին) հարազատ կուսակցութիւնից զատելու փորձը նոյնպէս կուսակցական եւ անշնորհակալ գործ է, ինչի ժամանակները եւս անցել են:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles