Լրահոս

Զօրավիգ Կանգնինք Լիբանանին Եւ Լիբանանահայութեան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Օրեր առաջ Պէյրութում տեղի ունեցած պայթունը Լիբանանին եւ լիբանանահայութեանը պատճառել է մարդկային, բարոյական ու նիւթական հսկայական վնասներ:

Մինչ այս աղէտն էլ Լիբանանը գտնւում էր քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի մէջ: Աղէտն աւելի խորացրեց այն:

Պահն է, որ միասնական ջանքերով լինենք լիբանանահայութեան կողքին եւ մեր նիւթական ու բարոյական օժանդակութեամբ օգնենք մեր քոյրերին եւ եղբայրներին` յաղթահարելու այս ճգնաժամը:

Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմինն իր խորին ցաւակցութիւնն է յայտնում զոհուածների ընտանիքներին, զօրակցում լիբանանահայութեանը եւ կարեւորում է օժանդակութեան ցուցաբերումը միասնական, համահայկական ներգրաւուածութեամբ:

Advertisement Subscribe Today

Կոչ ենք անում ձեր նիւթական օժանդակութիւնը փոխանցել Մեծի Տան Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմից բացուած Լիբանանի հայութեան օժանդակութեան յատուկ հաշուին`

ARMENIAN CATHOLICOSATE OF CILICIA, Bank: Banque pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73, Account: M-502039, IBAN: CH61 08755 0502 0390 0300, SWIFT Code: PICTCHGG:

կամ մասնակցել «Համահայկական հիմնադրամի» կողմից կազմակերպուած հանգանակութեանը` հիմնադրամի կայքէջի միջոցով:

Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը նախաձեռնում է օժանդակութեան այլ ծրագրեր, որոնց մասին լրացուցիչ կը տեղեկացնենք հանրութեանը:

Հ.Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

Երեւան

Օգոստոս 8, 2020

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button