ԱՐ­ԹՈՒ­ՐԻ ՊԷՍ ՆՈՒԻՐ­ԵԱԼ­ՆԵ­ՐԸ ՇԱՏ ԿԱՐՃ ԵՆ ԱՊ­ՐՈՒՄ

0 0
Read Time:8 Minute, 59 Second

p2 Arthur mkrtsian  Փետր­ուար 12, 1988-ին Հատ­րու­թի հան­րա­հա­ւա­քով սկիզբ առաւ Ար­ցախ­եան ազ­գա­յին ազա­տագ­րա­կան շար­ժու­մը: Հան­րա­հա­ւա­քի կազ­մա­կեր­պի­չը Հատ­րու­թի երկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նի տնօ­րէն Ար­թուր Մկրտչեանն ու “Կռունկ“ կո­մի­տէի իր գոր­ծա­կից­ներն էին: Հան­րա­հա­ւա­քի մաս­նա­կից­նե­րը պա­հան­ջե­ցին Հա­յաս­տա­նի հետ Ար­ցա­խի վե­րա­մի­ա­ւո­րու­մը:

Ար­ցա­խի Գե­րա­գոյն խորհր­դի, ան­կախ հան­րա­պե­տու­թեան խորհր­դա­րա­նի առա­ջին նա­խա­գա­հը, որ պաշ­տօ­նա­վա­րեց ըն­դա­մէ­նը 97 օր, դար­ձաւ Ար­ցա­խի պե­տա­կա­նու­թեան խորհր­դա­նի­շը:

Ար­թուր Մկրտչեան ծնած է Փետր­ուա­րի 16, 1959-ին, Հատ­րու­թի շրջա­նի Ուխ­տա­ձոր գիւ­ղին մէջ: 1981 թուա­կա­նին աւար­տած է Երե­ւա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի պատ­մու­թեան ֆա­կուլ­տե­տը: Աշ­խա­տած է Հա­յաս­տա­նի ազ­գագ­րու­թեան պե­տա­կան թան­գա­րա­նին մէջ: 1983-1986 ու­սու­մը շա­րու­նա­կած է Մոսկ­ուա­յի Միկ­լու­խոյ Մակ­լա­յի ան­ուան ազ­գագ­րու­թեան հա­մալ­սա­րա­նին մէջ:

1986ին վե­րա­դար­ձած է հայ­րե­նիք եւ նշա­նակ­ուած է Հատ­րու­թի պատ­մա­երկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նի տնօ­րէն: 1990 թուա­կա­նին ներ­կա­յա­ցու­ցած է բարձ­րա­գոյն ուս­ման իր աւար­տա­ճա­ռը Ար­ցա­խի հա­յե­րի հա­սա­րա­կա­կան կեն­ցա­ղը. 19-րդ դա­րի վերջ, 20-րդ դա­րի սկիզբ:

Դեկ­տեմ­բեր 1991-ին ընտր­ուած է Գե­րա­գոյն խոր­հուր­դի պատ­գա­մա­ւոր, Յուն­ուար 1992-ին` Գե­րա­գոյն Խոր­հուր­դի նա­խա­գահ: Երբ սկսաւ Ար­ցախ­եան շար­ժու­մը, ան դար­ձաւ շարժ­ման առա­ջա­մար­տիկ­նե­րէն եւ դար­ձաւ Հատ­րու­թի ինք­նա­պաշտ­պա­նու­թեան հրա­մա­նա­տար­նե­րէն մէ­կը: Մկրտչեան մա­հա­ցաւ Ապ­րիլ 14, 1992-ին:

Ար­ցա­խի Գե­րա­գոյն Խորհր­դի նա­խա­գահ Ար­թուր Մկրտչեանն այ­սօր կը դառ­նար 55 տա­րե­կան:

Ստե­փա­նա­կեր­տի յու­շա­հա­մա­լի­րում, որ­տեղ ամ­փոփ­ուած է Ար­ցա­խի Գե­րա­գոյն Խորհր­դի առա­ջին նա­խա­գահ Ար­թուր Մկրտչեա­նի մար­մի­նը, այ­սօր մար­դա­շատ էր: Կու­սակ­ցա­կան ըն­կե­րոջ շիրի­մին յար­գան­քի տուրք մա­տու­ցե­ցին եւ յի­շա­տա­կը յար­գե­ցին Հ.Յ.Դ. Բիւ­րո­յի ան­դամ Գէ­որ­գի Պետ­րոս­եա­նը, Հ.Յ.Դ.  Ար­ցա­խի Կեդ­րո­նա­կան Կո­մի­տէի ներ­կա­յա­ցու­ցիչ Դա­ւիթ Իշ­խան­եա­նը , Ար­ցա­խի Ազ­գա­յին Ժո­ղո­վի դաշ­նակ­ցա­կան պատ­գա­մա­ւոր­ներ ու պաշ­տօն­եա­ներ, երի­տա­սարդ­ներ, Հ.Օ.Մ.-ու­հի­ներ, Ար­թուր Մկրտչեա­նի ըն­տա­նի­քը եւ հա­րա­զատ­ներ:

Ար­թուր Մկրտչեանն ըն­դա­մէ­նը 32 տա­րե­կան էր, երբ ընտր­ուեց Ար­ցա­խի  Հան­րա­պե­տու­թեան Գե­րա­գոյն խորհր­դի առա­ջին նա­խա­գահ, եւ 33 տա­րե­կան, երբ քուն­քին ար­ձակ­ուած կրա­կո­ցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայ­ծառ կեան­քը, որն անջն­ջե­լի հետք է թո­ղել Ար­ցախ­եան շարժ­ման պատ­մու­թեան մէջ, իսկ ար­ձակ­ուած կրա­կո­ցի պատ­ճառն այդ­պէս էլ մնա­ցել է չպարզ­ուած, իսկ նրան սպան­նած գնդա­կը` չգտնուած:

Ար­թուր Մկրտչեա­նը երկ­րորդ հայ­կա­կան պե­տու­թիւնը ղե­կա­վա­րել է ըն­դա­մէ­նը 97 օր, բայց նրա ան­ձը, կեան­քի ու­ղին եւ ճա­կա­տա­գիրն այն­քան ներ­հիւս­ուած են եղել հայ ժո­ղովր­դի նո­րա­գոյն պատ­մու­թեա­նը, որ նրա ղե­կա­վար­ման 97 օրե­րը նրա անունն առ­հա­ւէտ ներգ­րե­ցին ժո­ղովր­դի յի­շո­ղու­թեան մէջ: Իսկ ճա­կա­տագ­րի ող­բեր­գա­կա­նու­թիւնը դար­ձաւ այս բո­լոր տա­րի­նե­րի ըն­թաց­քում ամե­նա­բարդ, թե­րեւս, ամե­նա­ծանր ժա­մա­նա­կաշր­ջա­նի ող­բեր­գա­կա­նու­թեան խորհր­դա­նի­շը:

Ար­թուր Մկրտչեա­նի ան­ցած ու­ղին 1988թ. Փետր­ուա­րի 12-ի Հատ­րու­թի հան­րա­հա­ւա­քից մին­չեւ նա­խա­գահ ընտր­ուե­լը, եղել է սրըն­թաց ու զար­մանք յա­րու­ցող: Եւ ոչ մէ­կի հա­մար էլ գաղտ­նիք չէ, որ Ար­թուր Մկրտչեա­նը չի ըն­դուն­ուել Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թիւն­նե­րի կող­մից, ինչն ան­հեր­քե­լի փաստ է, դեռ աւե­լին` նրա ընտր­ուե­լուց յե­տոյ մի քա­նի օր շա­րու­նակ Հա­յաս­տա­նը զրկել է Ղա­րա­բա­ղին բո­լոր տե­սա­կի օգ­նու­թիւ­նից:p2 art2

Բո­լոր այն մար­դիկ, ով­քեր բախտ են ու­նե­ցել գէթ մէկ ան­գամ շփուել Ար­թուր Մկրտչեա­նի հետ, ակ­նա­ծան­քով են խօ­սում նրա մա­սին: Մկրտչեա­նի հետ ու­նե­ցած առա­ջին հան­դի­պու­մը եւ յե­տա­գայ շփում­նե­րը մինչ օրս իր յի­շո­ղու­թեան մէջ պա­հում է Հ.Յ.Դ. Ար­ցա­խի Կեդ­րո­նա­կան Կո­մի­տէի ան­դամ, Աս­կե­րա­նի քա­ղա­քա­պետ Ալ­եօ­շայ Գաբրի­էլ­եա­նը.-

Իմ եւ Ար­թուր Մկրտչեա­նի առա­ջին հան­դի­պու­մը կա­յա­ցել է Երե­ւա­նում: Այն ժա­մա­նակ կար կո­պե­րա­տիւ­նե­րի միու­թիւն, որը ղե­կա­վա­րում էր եռ­ջան­կա­յի­շա­տակ Յով­հան­նիս­եան Էդի­կը: Այդ կո­պե­րատիւը իրա­կա­նում նպաս­տում էր ղա­րա­բաղ­եան շարժ­մա­նը: Ինձ Ար­թու­րի հետ Էդիկն է ծա­նօ­թաց­րել: Ար­թուրն ին­ձա­նից տա­րի­քով փոքր էր, ես հպարտ էի եւ ու­րախ, որ Ար­թու­րի նման խե­լա­ցի, գի­տա­կից եւ հա­մեստ երի­տա­սարդ­ներ կան առ­հա­սա­րակ: Այ­նու­հե­տեւ մեր հան­դի­պու­մը կա­յա­ցել է առա­ջին գու­մար­ման Գե­րա­գոյն Խորհր­դում, որ­տեղ ես պատ­գա­մա­ւոր էի ընտր­ուել: Սկզբում ես Աս­կե­րա­նի աւա­նա­յին գործ­կո­մի նա­խա­գահն էի, սա­կայն Ար­թու­րի ան­մի­ջա­կան մի­ջամ­տու­թեամբ դար­ձայ շրջա­նի լի­ա­զօր ներ­կա­յա­ցու­ցիչ: Այն ժա­մա­նակ շրջա­նը կաթ­ուա­ծա­հար վի­ճա­կում էր գտնւում, իսկ շրջա­նի ղե­կա­վա­րու­թիւնը Ստե­փա­նա­կեր­տից էր եւ ամէն օր չէ որ կա­րո­ղա­նում էին գալ Աս­կե­րան` Խօճալ­ուի շրջա­փակ­ման հե­տե­ւան­քով: Մի քա­նի ան­գամ առանձ­նազ­րոյց եմ ու­նե­ցել իր աշ­խա­տա­սեն­եա­կում: ԳԽ նա­խա­գահ ընտր­ուե­լուց երեք օր անց  ես եւ Զօ­րի Բա­լայ­եա­նը Ար­թու­րի աշ­խա­տա­սեն­եա­կում էինք: Նա ծանր էր տա­նում այն հան­գա­ման­քը, որ Հա­յաս­տա­նից  ոչ մի ղե­կա­վար չէր շնոր­հա­ւո­րել նրան, իսկ մենք յու­սադ­րում էինք, որ դա պար­զա­պէս քա­ղա­քա­կա­նու­թիւն է:

Գաբրի­էլ­եա­նը յի­շում է նա­եւ, թէ ինչ­պէս մի օր Ար­թու­րը ցան­կու­թիւն է յայտ­նել լի­նել Աս­կե­րա­նում եւ հան­դի­պել Աս­կե­րա­նում մնա­ցած մարդ­կանց հետ.- Աս­կե­րա­նի վի­ճակն այդ ժա­մա­նակ բա­ւա­կա­նին ծանր էր: Ճիշտ է, Խօ­ճա­լուն ար­դէն չկար, բայց Աղ­դա­մից պար­բե­րա­բար հրե­տա­կո­ծու­թիւն­նե­րի էր են­թարկ­ւում: Ար­թուրն ու­զում էր հան­դի­պել քա­ղա­քաց­ի­ա­կան բնակ­չու­թեան հետ: Չնա­յած կազ­մա­կեր­պել  եւ ծե­րե­րին, կա­նանց ու երե­խա­նե­րին հա­նել էինք Աս­կե­րա­նից, բայց մօտ 200 բնա­կիչ շա­րու­նա­կում էր ապ­րել Աս­կե­րա­նում: Ար­թուրն հան­դի­պեց ժո­ղովր­դի հետ: Ժո­ղո­վուր­դը եւ ոգե­ւոր­ուել էր Ար­թու­րի զրոյց­նե­րից, եւ տա­րա­կու­սան­քի մէջ էր յայտն­ուել: Բանն այն է, որ Ար­թուրն ասել էր, որ մեր փրկու­թիւնը Աղ­տա­մի ռազ­մա­կա­յա­նի ոչն­չա­ցու­մից է պայ­մա­նա­ւոր­ուած:

Ար­թու­րը աս­կե­րան­ցի­նե­րի հետ խօ­սում էր մեր պատ­մա­կան տա­րածք­նե­րի վե­րա­դար­ձի եւ ատրպէյճա­նա­կան յե­նա­կէ­տե­րի ոչն­չաց­ման մա­սին, իսկ այդ օրե­րին նման խօ­սակ­ցու­թիւն­նե­րը անի­րա­կան էին թւում: Ար­թու­րի հա­մես­տու­թիւնը եւ բա­րո­յա­կա­նու­թիւնը այն­քան էր ոգե­ւո­րել ժո­ղովր­դին  եւ յատ­կա­պէս ինձ, որով­հե­տեւ ինչ­քան շփւում էիր իր հետաւե­լի էր բա­ցա­յայտ­ւում Ար­թու­րը որ­պէս մարդ, որ­պէս ան­հատ: Չեմ ասում ղե­կա­վար, քա­նի որ նրա նման ղե­կա­վար­ներ այ­սօր չկան: Նա բա­րո­յա­կա­նու­թիւն էր քա­ղա­քա­կա­նու­թեան մէջ: Այն, ինչ Ար­թու­րը մտա­ծել էր եւ կան­խա­տե­սելկա­րե­լի է ասել կա­տար­ուել է: Այ­սօր գու­ցէ Ար­թու­րի երա­զած պե­տա­կա­նու­թիւնը չու­նենք, նա շատ աւե­լի հե­ռուն էր տես­նում: Նրա նման հայ­րե­նի­քին, ան­կա­խու­թեանն ու պե­տա­կա­նու­թեան նուիր­եալ­նե­րը, ցա­ւօք, շատ կարճ կեանք են ու­նե­նում:

Գաբրի­էլ­եա­նը վստահ է, որ  Ար­թու­րը յիշ­ուել է եւ յիշ­ուե­լու է որ­պէս մեր հան­րա­պե­տու­թեան առա­ջին ղե­կա­վար:

 

ԱՆԻ ԱԶԱՏ­ԵԱՆ

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “ԱՐ­ԹՈՒ­ՐԻ ՊԷՍ ՆՈՒԻՐ­ԵԱԼ­ՆԵ­ՐԸ ՇԱՏ ԿԱՐՃ ԵՆ ԱՊ­ՐՈՒՄ

  1. Ցաւ ի սիրտ Հայաստանի կորսուած համայնավար մանկլաուիկները սպաննեցին Արթիւր Մկրտիչյանին։
    «Արդարութիւնը մահ չունի, հիւանդանում է ապա առողջանում է»։ Պարոյր Սեւակ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles