ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՊԱՏԱՐԱԳԸ…ՀԻՆԳ ՏԱՐԻԷ Ի ՎԵՐ

0 0
Read Time:2 Minute, 20 Second

p2 agtamar3_9  Վանի Աղթամար կղզիի Սուրբ Խաչ եկեղեցւոյ մէջ, Կիրակի Սեպտեմբեր 7-ին, Սուրբ պատարագ մատուցուեցաւ: Ներկայ եղան յունաց տիեզերական Պարթոլոմէոս պատրիարքը, ասորիներու ուղղափառ եկեղեցւոյ առաջնորդ եւ պատրիարքական փոխանորդ Ֆիլուսկինոս Եուսուֆ Չեթինը, Պոլսոյ հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթէշեանը եւ Ա.Մ.Ն. Հայ Առաքելական եկեղեցւոյ արեւելեան թեմի Առաջնորդ Խաժակ արք. Պարսամեանը:

Արդէն հինգերորդ տարին է, որ Սուրբ Խաչի պատարագին համար աշխարհի բոլոր ծայրերէն հայ ուխտաւորներ շրջան այցելեցին:
Պատարագին ներկայ եղան նաեւ հայկական լրատուամիջոցներ:
NEWS.am-ի թղթակիցը կը հաղորդէ թէ զրոյցներ ունեցած է հայ ուխտաւորներէն ոմանց հետ: Յուզախառն շեշտով անոնք իրենց զգացումներու եւ ապրումներու մասին խօսած են:
Ստորեւ կը ներկայացնենք հայրենի լրատուամիջոցի թղթակցութիւնը.-
Տիկին Ատրինէն յայտնած է թէ ծնած է Պոլսում, սակայն վեց տարեկան հասակի մէջ ընտանիքով տեղափոխուած է Նիւ Եորք։ Յիսուն տարի ետք, ան նորէն իր ծնողներու հայրենիքը գտնուած է, ուր եկած է պատարագին մասնակցելու համար: Տիկին Ատրինէն շատ ոգեւորուած այս այցելութենէն, կը պատմէ.-
“Շատ աղուոր է, շատ տպաւորուած եմ, պատարագի համար եմ եկել. միշտ ուզել եմ գալ եւ ծնողներիս հայրենիքը տեսնել“,- ասաց նա։ Ինչքան էլ տիկին Ատրինէն դրական զգացմունքներով լցուած լինէր, չմոռացաւ շեշտել, որ պատարագն ամբողջութեամբ լսելու հնարաւորութիւն չի ունեցել։
Իսկապէս այսօր կղզում գտնուող բոլոր հայերն էին դժգոհ։ Թուրքիայի մշակոյթի նախարարութիւնը 2010 թուականից թոյլ է տալիս տեղի հայերին ամէն տարուայ Սեպտեմբերի երկրորդ Կիրակին պատարագ կազմակերպել չգործող Սուրբ Խաչ եկեղեցում։ Այս տարի պատարագը մատուցուեց մէկ շաբաթ շուտ. պատճառը ոչ մէկին յայտնի չէ։p2 agtamarrr
Չնայած թրքական կողմն այս պատարագը ներկայացնում է որպէս հայկական կրօնական ծես, եկեղեցու ներսում այսօր գերակշռում էին թուրքերն ու քրտերը, եւ սա ոչ այն պատճառով, որ հայեր չէին եկել. պարզապէս անվտանգութեան աշխատակիցներն ու թիկնապահները հայերին թոյլ էին տալիս մտնել՝ “արագ նայելու եւ արագ դուրս գալու համար“։
Հետաքրքիր է, որ այս պատարագը լուսաբանելու էին եկել մի քանի տասնեակ լրատուամիջոցներ, որոնց ներկայացուցիչները տեղում լուսաբանում էին արարողութիւնը, իսկ Հայաստանից ժամանած մեր թղթակցի համար՝ փորձում արհեստական խոչընդոտներ ստեղծել։ Նրանց շուտով միացան նաեւ հոգեւոր այրերի թիկնապահները եւ մօտ 5-6 տղամարդ յայտնուեց մեր տեսախցիկի առջեւ, երբ տեսան Հայաստանից ժամանած լրագրողի վկայականը։
Ինչքան էլ բացատրես, որ սա քո պատարագն է, այն քեզ համար է մատուցւում, նրանք չէին հասկանում, իսկ ընթացքում էլ փորձում հոգեբանական ճնշում գործադրել։ Տպաւորութիւն էր, որ սա թուրքերի համար կարեւորագոյն օր է, ըստ երեւոյթին նոյնիսկ Էրտողանի երդմնակալութեան արարողութեանն այսպիսի լրջութեամբ չէին պատրաստուել։
Թուրքիան այսօր “ցոյց տուեց“ աշխարհին, թէ ինքն ինչքան բարի է հայ ազգի նկատմամբ, որ ինքը չէր կարող ցեղասպանութիւն գործել։
Պատարագն աւարտուեց. հայերը դեռ դրսում սպասում են Պոլսոյ պատրիարքին։ Վերջինս սկսեց հաղորդութիւն տալ։ Հէնց այդ պահին թիկնապահները փակեցին եկեղեցու մուտքը՝ թոյլ տալով ելումուտ անել միայն լրագրողներին։ Նորից զարմանք. այդ հաղորդումը հայերիս համա՞ր չէր։
Վերջապէս, դրսում հաւաքուածներին “հանդիպելու“ դուրս եկաւ Արամ արքեպիսկոպոս Աթէշեանը՝ մի խումբ հոգեւոր այրերի եւ առաջին անգամ պատարագին մասնակցող Յունաց տիեզերական պատրիարքի ուղեկցութեամբ։ Արքեպիսկոպոսն ու ներկաները աղօթքներ կարդացին ու ուղղաթիռով արագ հեռացան։
Աղթամարում այսքան սպասուած պատարագը տեւեց մօտ մէկ ժամ, կղզին նորից դատարկուեց, իսկ տարբեր երկրներից ժամանած հայերը լուռ հեռացան՝ արցունքն աչքերին, իսկ կարօտը՝ սրտում։

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles