Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 11 Դեկտեմբեր 2023
Ամէն մարդ ունի 46 (23 զոյգ) երփնամարմիններ (chromosom):
Մարդու մարմնի 60 տոկոսը կազմուած է ջուրէ, 34 տոկոսը՝ օրկանական նիւթերէ, 6 տոկոսը՝ անօրկանական նիւթերէ:
Միջին տարիքի առողջ տղամարդ օրական կ’արտադրէ 10 միլիոն սերմնաբջիջ (sperms):
Մեր մարմինը կազմուած է՝ 206 ոսկորներէ, 639 մկաններէ, 32 մնայուն ատամներէ (մանկական 20 կաթնատամներէ), 24 (12 զոյգ) կողերէ (ribs), Երկու երիկամներէ:
Ողնաշարը կազմուած է 33 ողերէ (vertebra), գանկը՝ 22 ոսկորներէ, կրծքավանդակը՝ 25 ոսկորներէ, ոտքը՝ 26 ոսկորներէ, ձեռքերը՝ 72 մկաններէ:
Միջին ականջին մէջ կը գտնուին 3 ոկրիկներ՝ մուրճ (malleus), սալ (incus) եւ ասպանդակ (stapes).
Իւրաքանչիւր ձեռք ունի 6 ոսկորներ,
Իւրաքանչիւր դաստակի վրայ կան 8 ոսկորներ, թաթի վրայ՝ 27 ոսկորներ:
Դէմքին վրայ կան14 ոսկորներ:
Մարմինը կազմուած է մօտաւորապէս 37.2 դրիլիոն բջիջներէ:
Երիկամները օրական կ’արտադրեն 50 կալօն արիւն, կը մաքրեն 0.5 կալօն ջուր եւ թափոններ (waist product) ու կ’արտահանեն մօտաւորապէս 1.42 լիդր մէզ.
Ուղեղը կը պարունակէ 100 պիլիոն ջղաբջիջներ.
Թոքերը օրական կը շնչեն-կ’արտաշնչեն 22 000 անգամ:
Մեր մարմնի ամենամեծ գեղձը լեարդն է, ամենամեծ և ամենաուժեղ ոսկորը ազդրոսկրն (femer) է, ամենամեծ օրկանը՝ մորթն է-մաշկն է, մենամեծ բջիջը՝ ձուաբջիջն է (ovum), ամենամեծ զարկերակը կը կոչուի մայր զարկերակ (aorta),
Մեր մարմնի ամենափոքր ոսկորը՝ միջին ականջի ասպանդակն (stapes) է, ամենափոքր մկանը՝ միջին ականջի Stapedius մկանն է, ամենափոքր բջիջը՝ սերմնաբջիջն է (sperm):
Մեր մարմնի արեան պահեստարանը՝ փայծաղն է (spleen), արեան միջին քանակը 4֊.5 լիդր է, արեան հեղուկ մասը կը կոչուի ջրարիւն (plasma), արեան կարմիր գնթիկներու կեանքի տեւողութիւնը 120 օր է:
Մեր մարմնի բնական ջերմաստիճանը 36.5 սանթիկրատ է, բարակ աղիքի միջին երկարութիւնը 7 մեթր է իսկ հաստ աղիքի միջին երկարութիւնը 1.5 մեթր է:
Իւրաքանչիւր երիկամ կը պարունակէ 1 միլիոն զտիչ, որոնք ամեն ռոպէ կը մաքրեն 1.3 լիդր արիւն և կ’արտադրեն 1.5 լիտր մէզ:
Սիրտը ունի չորս խորշեր եւ երկու փորոքներ (ventricles).
20-30 տարեկան մարդու մը (որուն հասակը 170 սմ է, կշիռքը՝ 70 քկ. է, իսկ մարմնի մակերեսը՝ 1,8 քառ. մեթր է)՝
Մկաններուն ծանրութիւնը 30 քկ է, անոնք կը կազմեն մարմնի կշիռքին 43%-ը:
Կմախքի ծանրութիւնը առանց գանգոսկրի 7 քկ է, մարմնի կշիռքին 10%-ը:
Մաշկի և ենթամաշկի ծանրութիւնը 6,1 քկ է, մարմնի կշիռքին 8,7%-ը:
Մարսողական համակարգին ծանրութիւնը 2 քկ է, մարմնի կշիռքին 2,9%-ը:
Լեարդին ծանրութիւնը 1,7 քկ է, մարմնի ծանրութեան 2,4%-ը:
Կարմիր ոսկրածուծի ծանրութիւնը 1,5 քկ է, մարմնի ծանրութեան 2,1%-ը:
Գլխուղեղի ծանրութիւնը 1,3 քկ է, մարմնի ծանրութեան 1,8%-ը:
Երկու թոքերուն ծանրութիւնը 1 քկ է, մարմնի ծանրութեան 1,4%-ը:
Սիրտի ծանրութիւնը 0,3 քկ է, մարմնի ծանրութեան 0,43%-ը:
Երկու երիկամներում ծանրութիւնը 0,3 քկ է, մարմնի ծանրութեան 0,43%-ը:
Վահանագեղձին (thyroid gland) ծանրութիւնը 0,02 քկ է, մարմնի ծանրութեան 0,03%-ը:
Փայծաղին (spleen) ծանրութիւնը 0,18 քկ է, մարմնի ծանրութեան 0,26%-ը։