Լրահոս

Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմինի Յայտարարութիւն

Սեպտեմբեր 17-ին նախատեսուող Երեւանի աւագանու ընտրութիւնները տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների, մեր ժողովրդի առջեւ ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրաւէրների եւ սպառնալիքների պայմաններում:

Այս հանգամանքներով պայմանաւորուած` ի սկզբանէ Հ․Յ․Դ․ մօտեցումը եղել է այն, որ ընդդիմութիւնը Երեւանի աւագանու ընտրութիւններին պէտք է մասնակցի մէկ միասնական ցանկով:

Քանի որ նախընթաց շրջանում այս ձեւաչափը հնարաւոր չեղաւ կեանքի կոչել, Հ․Յ․ Դաշնակցութիւնը նպատակայարմար չի գտնում Երեւանի աւագանու ընտրութիւններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը:

Առաջադրումներից եւ գրանցուած թեկնածուների ծրագրերի հրապարակումից յետոյ հանդէս կը գանք յաւելեալ յայտարարութեամբ:

Հ․Յ․Դ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

Երեւան
9 Օգոստոս 2023

Hairenik Media Hairenik Media

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button