Գրական

ԱՐԳԻՇՏԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ.- Յիշողութեանս Մէջ

Արեւը ժպտաց, աշխարհը շարժուեց.

Հողն ախ քաշեց, նոր ծիլեր աճեց.

Սոխակն երգեց, Արգիշտին ծնուեց:

Երեսը լուսին, աչքերը ծով էր

Սիրտն էր բարի, խելքով մանուկ էր:

Երբ օրը եկաւ պատանի դարձաւ,

իր ծնողների պարծանքն եղաւ:

Հացի սեղանին թէ’ խնճոյքներում

Հոգով, յուզումով, արտասանում էր

“Մօր Ձեռքերը” Պարոյր Սևակի,

“Խօսքն Իմ Որդուն” Կապուտիկեանի:

Մայրենի լեզւի բիւրեղ հնչիւնից

Լսողի սրտում վարդեր էր բացւում,

Հոգին պարուրւում, թեւեր էր առնում:

Բայց . . . .

Կեանքի խորհուրդը ո՞վ է հասկացել

Հոգու խո’ր վիշտը, ո՞վ է իմացել…

Քսանչորս տարին հազիւ բոլորած,

Նոր տարւայ սեմին իր կանաչ կեանքի

Ժամը կանգ առաւ. . . : 

Աւաղ . . .

Արգիշտին գնաց  . . . .    ու, 

Յիշողութեանս մէջ,  իր պայծառ

Պատանեկութիւնը,  յաւէտ յուշ մնաց:

               Արմինէ Մինասեան

                                            Նիւ Եորք

Hairenik Media Hairenik Media

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button