Գրական
ՀԻՆ ԱՆՈՒՐՋՆԵՐ
Իմ հոգու խորքում
Անհուն ձգտումով,
Խելքամաղ անող քո սէրն եմ զգում,
Այրւում է հոգիս
Հմայքիդ հրում,
Դեռ քո աչքերի կարօտն եմ տենչում…
Մեր գտած, խլուած,
Անցեալի սիրով,
Սահում է քիչ- քիչ խնդումն իմ օրվա,
Առաջուայ նման
Սիրտս չի արբում,
Անհաղորդ տենդ կա՝ իմ հոգու վրա…
Աչքերս փակեմ,
Ձայնս համրանայ,
Լինեմ առանձին մութը ծանրանայ,
Եւ հետոյ միայն
Հետոյ հասկանամ,
Աշնան օրերի իմ անուրջները,
Փրփուր »ն կարծես՝
Ծովերի վրա…
Աւիկ Տէյիրմենճեան
Պոսթըն